Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ճանապարհ արվեստագետների սրտի միջով

Ապրիլի 27, 2022
Մշակույթ
Ճանապարհ արվեստագետների սրտի միջով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հաջողությունները ձգտումների ճանապարհին խիզախելու արդյունք են… Այն ճանապարհին, որը նախ դառնում է նշմարելի, ապա երեւութանում է, ապա եւ սկսում է ամբողջանալ: Համառորեն մեր ականջներն են խոթում առարկություն չհանդուրժող այն խոսքը, թե «ով փնտրում է, նա գտնում է»: Սակայն մեր սեփական փորձն աստիճանաբար ստիպում է մեզ հասկանալ, որ ոչ բոլոր փնտրողներն են գտնում: Սկյուդերին ասում է. «Եթե մենք անում ենք այն, ինչ կարող ենք, նշանակում է՝ մենք անում ենք այն, ինչ պարտավոր ենք անել»: Ճիշտ է՝ այստեղ առաջնահերթությունը պատկանում է կոնկրետ անհատականությանը, նրա խառնվածքին, որը եւ դառնում է սեփական ունակությունների ճանաչողը, կազմակերպիչն ու համակարգողը. երբ մղումն ազնիվ է, նրան պետք չէ թիկունքից հրել, նա ինքը կհարթի իր ուղին:

Իվան Անտոնյանը, տարակույս չունենալով, որ իր մղումն ազնիվ է, որ ինքն անում է իր գործը, միաժամանակ խոստովանում է ինքն իրեն եւ իրեն շրջապատող-իմացողներին, որ ինքը պարտավոր է այդ անել: Հետեւաբար, մենք էլ՝ նրա եւ նրա գործի հետ առնչվողներս, կարող ենք եւ պարտավոր ենք խրախուսել նրան, ոչ թե խրատել, մանավանդ որ ավելի հաճախ խրատում են նրանք, ովքեր ոչինչ չեն անում եւ փորձում են ժխտել գործի վերածված գաղափարը՝ փոխարենը ոչինչ չառաջադրելով: Ես ստույգ գիտեմ, որ լավ գործ կարող է անել միայն լավ մարդը, իսկ լավ մարդուն եւ նրա լավ գործին զորավիգ կարող են լինել միայն լավ մարդիկ:

Ինձ հնարավորություն է տրված ճշմարիտ գնահատել Իվանի իմացությունը, երբ այն արդեն արտահայտվել է կոնկրետ գործողության մեջ, որտեղ բացահայտվում են նաեւ նրա արժանիքները, հատկապես՝ սեփական ունակությունների հանդեպ վստահությունն ու հաստատակամությունը, որովհետեւ վստահությամբ արված գործի հետեւանքներն էլ են վստահելի: Այստեղ ուզում եմ նշել նաեւ, որ առավել գեղեցիկ է այն գործը, որը գեղեցկանում է սեփական փորձով.

-Բա թերությունները,-կասեն թերահավատները:

Ինչ կա որ, ես կարող եմ ինչ-որ տեղ նաեւ դժգոհ լինել, բայց իրավունք չունեմ չգնահատել՝ գիտակցելով, որ առողջ դժգոհության ներսում ապրում է առողջ բարեխոհությունը: Նաեւ կասեմ, որ պետք է զգուշանալ այն մարդկանցից, ովքեր թերություններ չունեն, եւ այն գործերից, որոնք զերծ են թերություններից:

Դե ինչ, ծափահարությունը պատկանում է նրան, ով ծափահարություն չի աղերսում:

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ուժգին հարված լռությանը

Ուժգին հարված լռությանը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ոչ թե հարստանալ, այլ հարստացնել

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist