Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ա. Բակունց. «Օրանջիա»

Վերլուծականի փորձ

Մայիսի 3, 2022
Մշակույթ
Մեծ ու եղերական Ակսել Բակունցը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
797
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

…Երգ մըն է Բակունցի քնարերգությունը, որուն նվագի տակ անկարելի է անզգա մնալ, չթաթախվիլ անով։

Պետրոս Զարոյան

Սյունյաց աշխարհի գեղեցկության եւ նրա չնաշխարհիկ բնության մասին է գրել Բակունցը իր պատմվածքներում։ Այնտեղ առանձին ներկայացնելով այն շրջանները, որտեղ ապրել, ստեղծագործել եւ իր մանկության լավագույն տարիներն է անցկացրել։ Գորիսյան բնաշխարհը շատ է ոգեւորել գրողին եւ ստեղծագործելու լավագույն շարժառիթ եղել։

«Օրանջիա» պատմվածքը Բակունցի լավագույն գործերից է, արդիական բոլոր ժամանակներում։ Ընթերցելիս ինքներս մեր մեջ մտովի եւ՛ վերլուծում ենք, եւ՛ պատկերացնում այն հրաշք բնությունը, որտեղ կատարվում են իրադարձությունները. «Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ»։ Նկարագրվածը գեղեցիկ ձորակն է, որն իր հմայքով, առատ բերքով եւ գեղեցիկ ծաղիկներով միշտ եղել է գյուղացիների համար ապրելու եւ արարելու լավագույն տեղը։ Սակայն այնտեղ ապրելու եւ որեւէ բանի հասնելու համար պետք է կամքի մեծ ուժ եւ աշխատասիրություն ունենալ։ Հենց այդպիսին էր Մանասը. «… երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քար ու կիր թափել, ոտքերը մինչեւ ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում»։

Չնայած Մանասը իր հալալ քրտինքով փորձում էր կառուցել սեփական տունը, Դավոյենց Առաքելը, որը գյուղում համարվում էր մի աստիճան բոլորից բարձր, մտածում էր, որ Օրանջիայում ինքը միայն պետք է տուն կառուցեր ու լավ ապրեր։

Օր օրի բարձրանում էին Մանասի տան պատերը, դրան զուգահեռ մեծանում էր նաեւ Առաքելի նախանձը. նա միայն մի բանի մասին էր մտածում՝ ինչպես տապալի Մանասին ու նրա կառուցած տունը, որը կարծես փշի նման խրվել էր իր աչքի մեջ. «Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց եւ արահետով անցավ, տեղավորեց նոր տան մեջ»։

Դավոյենց Առաքելը, չկարողանալով իր իսկ ուժերով կանխարգելել տան կառուցումը ու չկարողանալով Մանասին իրեն ենթարկեցնել, գնում է «պրիստավի» մոտ ու փորձում այլ ճանապարհով խեղճացնել Մանասին եւ ամբողջ գյուղին. «Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց, Առաքելն այդ օրից ձեւացնում էր այնպես, որ իբր թե Մանասին չի էլ տեսնում»։ Ինքն իր մեջ Մանասը մտածում եւ շատ հաճախ կրկնում էր իր բարեկամների մոտ. «…. թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։ Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին. -Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է…»։

Հենց այդ թրի ու սրի ժամանակն էր, քանի որ Մանասի սիրտը ճիշտ էր կանխազգում, որ մի բան լինելու է, կամ Դավոյենց Առաքելը այդքան ժամանակ սրտում կուտակածը ինչ-որ ձեւ արտահայտելու է։ Այդպես էլ լինում է. քաղաքում գործադուլ է սկսվում, եւ Առաքելը նույն գիշերը սլանում է քաղաք։ Հետ է վերադառնում կազակների հետ, որոնք գալիս լցվում են գյուղ։ Նշանակետի տակ էր Մանասի անմեղ ընտանիքը… Ցանկապատի հետեւում թաքնված կազակը շուրթերը լիզեց ու հարձակվեց Մանասի կնոջ վրա. լսվեց ականջը ծակող մի ճիչ. «Օրանջիայի ձորակը վառվում էր, ալավը երկինք էր հասնում»։ Ամբողջը այրվեց, հավասարվեց հողին, իսկ Մանասը մնաց ավերակների կողքին. «Երբ լուսո դեմ կրակը հանդարտեց, խանձված ընկած էին Մանասի կինը, երեխան, կազակը»։

Կազակի սպանության մեղադրանքը փաթաթվեց Մանասի վզին. «Երբ Մանասին վագոն դրին դեպի հեռավոր տունդրաները, իզուր էր կայարանի ժխորի մեջ աչք ածում ծանոթ մեկին։ -Գնաց, էլ թե ինչ եղավ, տեղեկություն չկա…»։

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր». այս ասացվածքը բացում է պատմվածքի չակերտները։ Ինչքան էլ մարդ պայքարող լինի ու հեռու պահի սեփական ընտանիքը իր թշնամիներից, միեւնույն է՝ կգտնվի մեկը, ով իր ուժով կկարողանա ոչնչացնել դիմացինին։ Մեր իրականության մեջ շատ են եղել եւ դեռ էլի կլինեն տուժած մանասներ, ովքեր զոհ կգնան առաքելանման երեւույթների։

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Թեգեր: Ակսել Բակունց
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Լոռեցի քաջարի զինվորը

Լոռեցի քաջարի զինվորը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist