Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Գիրք տնտեսագետների եւ գործարարների համար

ՀՀ նախագահի խմբագրած գիրքը ներկայացվեց ընթերցողների դատին

Մայիսի 7, 2022
Մշակույթ
Գիրք տնտեսագետների եւ գործարարների համար
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
927
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հանրության դատին ներկայացվեց Ռիչարդ Հ. Թալերի «Սխալ վարքագիծ» նոր մասնագիտական գիրքը: Անգլերենից այն թարգմանել է Նունե Գաբրիելյանը, իսկ խմբագրել՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշեց, որ այս գրքի հայերեն թարգմանությունը իր եւ մյուս տնտեսագետների համար մեծ նշանակություն ունի: «Սխալ վարքագիծը» հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու եւ տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին: Եվ այս թարգմանությունը ավելի շատ գիրք է տնտեսագետների եւ գործարարների, իրենց առօրյա տնտեսական գործունեության համար, որտեղ կգտնեն նաեւ շատ հարցերի պատասխաններ, թե իրենց բիզնես գործունեության մեջ ինչո՞ւ մի բանը ստացվեց, մյուսը՝ ոչ: Հեղինակը եղել է գործնական տնտեսագետ եւ իր բոլոր եզրակացությունների մեջ որեւիցե կարծիք չի հայտնել, մինչեւ թվերի հետ չի աշխատել եւ ուսումնասիրություններ չի կատարել: Եվ իր խորհուրդը մեզ՝ տնտեսագետներիս սա է՝ հավաքեք թվեր, տվյալներ եւ նոր դրանից հետո կարող եք ընդհանուր եզրակացություններ անել»,- ասաց նախագահը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թալերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է:

«Պոլիտեխնիկական համալսարանը, լինելով ինժեներական կրթության եւ գիտելիքի կենտրոնատեղի, ողջունում է առհասարակ նմանօրինակ միջոցառումները եւ իր պատրաստակամությունն է հայտնում այս միջոցով եւ մեր հնարավորությունների շրջանակում գիտելիքը տարածել: Այս գրքում, ըստ էության, այնպիսի մոտեցումներ կան, որոնք ոչ ֆորմալ են եւ ծնվել են գիտության, փիլիսոփայության եւ հոգեբանության համադրության արդյունքում»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր փիլիսոփայությունն ու հոգեբանությունը, եւ շատ երիտասարդ ինժեներներ, ծանոթանալով այս գրքի բովանդակությանը, ավելի կմոտենան մասնագիտական գործունեությանը:

Միջոցառման ընթացքում Թալերի սկզբունքների եւ գաղափարախոսության մասին ելույթներ ունեցան եւ քննարկումներ իրականացրեցին ոլորտի առաջատար մասնագետներ:

Նշենք, որ գրքի տպագրության հովանավորն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Թեգեր: գիրքՀՀ նախագահՎահագն Խաչատուրյան
Կիսվել4Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայրենական պատերազմի հայ վետերանները

Հայրենական պատերազմի հայ վետերանները

«Դարերին պատմեցիք մեր մասին, Վարպետ…»

«Դարերին պատմեցիք մեր մասին, Վարպետ…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist