Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Դարերին պատմեցիք մեր մասին, Վարպետ…»

Սարյանը՝ լուսանկարներում եւ ինքնանկար արարումներում

Մայիսի 7, 2022
Մշակույթ
«Դարերին պատմեցիք մեր մասին, Վարպետ…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
238
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի լույսը մեզ հասնում է Մարտիրոս Սարյանի շնորհիվ… Ուրախալի լույս, որը լուսավորում է մարդկանց, լեռները, պտուղները… Այն գանձ է կրկին հայտնաբերված… Նրա գույներն այնքան գեղեցիկ են, որ մեր Մատիսի ու Սեզանի կողքին դարաշրջանը պիտի առաջնակարգ տեղ հատկացնի Մարտիրոս Սարյանի համար…»:

Լուի ԱՐԱԳՈՆ

1972 թ. մայիսի 5-ին այլեւս համրանալու էր հայ գեղանկարչության նահապետի արեւային վրձինը: Փակվելու էր կերպարվեստի սարյանական դարաշրջանը… Մեծ էր կորուստը: Իրենից հետո ապրող երեւելիներից շատերն էին մեծարման, խոր ափսոսանքի ու խոնարհումի խոսք ասելու: Կեսդարյա հեռավորությունից անսանք իր արվեստով ծննդավայր Ջաջուռ գյուղն աշխարհին հայտնի դարձրած Մինաս Ավետիսյանին. «Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Դուք՝ հանճարեղ նկարների հեղինակ մեր սիրելի վարպետ, այլեւս չկաք: Ուղիղ մեկ ամիս առաջ շարունակում էիք մեզ զարմացնել մեկը մյուսի ետեւից ծնվող, երբեմն խռովահույզ, երբեմն վեհաշունչ Ձեր գծանկարներով… Դուք միշտ մարդուն կապեցիք հողին, կապույտ երկնքին, ջինջ ջրերին: Լույսով, արեւով, մարդկայինով տոգորված Ձեր գործերը միշտ կմնան մարդու եւ բնության ներդաշնակ կապի, կյանքի գովերգի չգերազանցված օրինակներ: Ձեր հռչակը, որպես նկարչի, սկիզբ առավ մեր դարասկզբին, ռուսական կուլտուրայի կենտրոնում՝ Մոսկվայում: Դուք գործեցիք Կանդինսկու, Շագալի, Մալեւիչի, Արխիպենկոյի, Յավլենսկու, Յակուլովի, Կոնյոնկովի հետ, որոնք շատ բանով կանխորոշեցին համաշխարհային կերպարվեստի բախտը: Դուք մտաք համաշխարհային արվեստ ինքնատիպ «Սարյանականով», հարստացրիք այն մեր ազգայինով, փայլեցրիք «Մերի» համամարդկային կերպարը: «Սարյանականը» հզոր ավանդ է համաշխարհային արվեստի թանգարանում: Այդ բոլորի հետ Դուք մնացիք կապված մեր երկրին, հարազատորեն մնացիք մերը: «Հայաստանը ասես կառուցվել է Սարյանի էսքիզներով»,- մի առիթով նկատել է Գուրգեն Մահարին: Դուք եւ Հայաստանը ձուլված եք եւ հավիտյան կմնաք անբաժան: Դուք մարտիրոսացաք ու անմահացաք դարերից եկող ու դարեր գնացող Հայաստանով: Ռոսլին Թորոս, Պիծակ Սարգիս, ճարտարապետ Տրդատ, Մոմիկ Ծաղկող, Սարյան Մարտիրոս…

Դարերին պատմեք մեր մասին, Վարպետ…»:

Եվ ահա Վարպետի տուն-թանգարանում մահվան հիսնամյակի կապակցությամբ կրկին ցուցահանդես է, ինքնատիպ՝ դիմանկարների ցուցահանդես: 32 աշխատանքներից 24-ը տարբեր տարիների լուսանկարներ են՝ սկսած 1909-ից, իսկ 8-ը՝ Վարպետի ձեռամբ արված գրաֆիկական, ակվարել, գեղանկարչական ու մատիտանկարներ:

Լուսանկարների հեղինակները ճանաչված դեմքեր են՝ Սամվել Խանդիկյան, Անդրանիկ Քոչար, Լաերտ Վաղարշյան, Բաբկեն Մավիսակալյան, Բորիս Հովսեփյան, կանադահայ Հայկ Գավուկ, Անգլիայից՝ Իդա Քար (Քարամյան): Ասենք, որ Իդան հայտնի է աշխարհի բազմաթիվ մեծերի դիմանկարների հավաքածուով: Նա է հեղինակը նաեւ Ավետիք Իսահակյանի վերջին լուսանկարի: Իսկ Անդրանիկ Քոչարի՝ ցուցադրվող լուսանկարներից մեկն անգամ ամենահնչեղ մրցանակի է արժանացել. չէ՞ որ լուսանկարչությունը եւս արվեստ է, ճիշտ պահը որսալու դժվարին արվեստ: Վարպետի տարբեր տարիների լուսանկարները՝ արված «գտնված» պահերին, ամենատարբեր վայրերում՝ Վենետիկում, Փարիզում (1927-ին՝ իր անհատական ցուցահանդեսի ժամանակ), Մոսկվայում, Նոր Նախիջեւանում, Գառնիում, հայրենի բնության գրկում՝ հայոց լեռների ֆոնին, իր արվեստանոցում: Դրանցում տարբեր տրամադրություններ են, խոր, սեւեռուն հայացք: Ուշագրավ գործեր, որոնցից մեկը հատկապես գրավեց իմ ուշադրությունը՝ վրձնի կախարդը իր շան հետ. շատ է սիրել հավատարիմ այս արարածին եւ միշտ պահել է իր տանը: Մեկ այլ՝ խմբակային լուսանկարում մոր հետ է, քույրերի եւ եղբայրների: Թերեւս, սա նկարչի միակ մասունքն է պատանեկան հասակից… Մեկ այլ լուսանկարի վրա էլ իր ձեռագիրն է՝ երիտասարդ Սարյանը ջերմ մակագրությամբ այն նվիրել է իր հոգու պաշտելիին՝ կնոջը…

Առավել խոսուն են ինքնանկարները. Վարպետը սիրել է վրձնել եգիպտական դիմակներ՝ իբրեւ հավերժության խարհրդանիշ: Այդպիսին է իր ձեռամբ արված Չարենցի հանրածանոթ դիմանկարը: Ճիշտ այդպես պատկերել է նաեւ ինքն իրեն: Եռապատկեր մի կտավում նորից ինքն է՝ տարբեր տարիների դիմապատկերով: Գրաֆիկական ու մատիտանկարները նույնպես տարբեր տարիների արարումներ են՝ տրամադրությունների ընդգծված արտահայտումներով: Մի ողջ ցուցասրահ վերաշնչավորվել է Սարյան գեղանկարչի բոլորեքյան ներկայությամբ, թեեւ նա երբեւէ չի բացակայել մեզանից, իր հայրենիքից, մանավանդ իր շնչառությունը պահած հարազատ օջախից՝ իր տուն-թանգարանից:

Վերջում հավելենք, որ ցուցահանդեսի բացմանը խոսք ասաց տուն-թանգարանի տնօրենը՝ Վարպետի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը: Նկարչի արվեստին անդրադարձան Ավիկ Իսահակյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Մարկ Գրիգորյանը, հայր Ասողիկը՝ սուրբ Էջմիածնից:

Այցելեք, նորովի ճանաչեք հանճարին:

Թեգեր: Ավետիք ԻսահակյանՄարտիրոս Սարյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist