Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նա լույս էր «նետում» քաոսի վրա

Հրաչյա Մաթեւոսյան-85

Մայիսի 12, 2022
Մշակույթ
Նա լույս էր «նետում» քաոսի վրա
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
198
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սարսափներով ու կորուստներով առանձնացող 1937-ի գարնանը՝ մայիսի 12-ին, Լոռու չքնաղ անկյուններից մեկում՝ Ահնիձորում է ծնվել արձակագիր, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Իգնատի Մաթեւոսյանը՝ մեր Հրաչօն։ Նա իր պատկառելի ներդրումն է կատարել եւ արժանավոր տեղ գրավել մեր գրական ու հրապարակախոսական անդաստանում։ Նա սար ու ձորի երգիչ էր, Թումանյանի արժանի հետնորդը։ Հռչակավոր եղբոր նման նա էլ հայոց լեզվի ջերմեռանդ պաշտպան էր ու իր գործերում, ելույթներում միշտ լույս էր «նետում» գրական աշխարհում եւ մայրենիի շուրջը առկա քաոսի վրա։ Նրա բեղուն գրչի արձագանքները, որպես սրբացած մասունքներ, մնում են «Ոզնի», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան» թերթերում։ Սպասված հյուր էր շատ ուրիշ խմբագրություններում, գրողների միությունում, կրթամշակութային տարբեր օջախներում։ Անկրկնելի հռետոր էր, հմուտ վերլուծաբան, իսկական զրուցակից։ Խոսելու հետ նաեւ լսելու արվեստին էր տիրապետում։

Նա ուներ երկու որդի եւ մեկ դուստր։ Անգնահատելի էր ոչ միայն որպես ամուսին, հայր, այլ նաեւ որպես սկեսրայր ու պապիկ։ Գրեցի այս տողերը ու Արեւիկ հարսի սրտաճմլիկ խոսքերը եկան աչքիս առաջ, որ տեղ են գտել նրա մահից (29. 06. 2016) հետո հրատարակված հուշագրքում։ Երեւանում շատ անգամ եմ եղել նրա բնակարանում, զրուցել ենք դեսից-դենից, մի պատառ հաց կիսել կամ սուրճ ըմպել, պարտավորեցնող ընծայագրերով ստացել եմ նրա գրքերը եւ վայելել այն ջերմությունը, որ նա տածում էր հատկապես Լոռու ու լոռեցիների հանդեպ։

Հոբելյանական այս առիթով էլ ուզում եմ կրկին հանրայնացնել 2010 թ. մայիսյան այս օրերի նրա խոհերն ու մտքերը, որոնք շարունակում են մնալ արդիական ու արժեքավոր։ Նրա աշխատասեղանի վերեւում իր անվանի եղբոր` Հրանտ Մաթեւոսյանի խոսքերն էին. «Լեզուն ժողովրդի պատմությունն է: Լեզուն անհատն է: Լեզուն ամբողջն է: Լեզվից դուրս ազգ գոյություն չունի, ինչպես աշխարհագրական միջավայր: Լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ: Ազգ եւ անհատ ապրում են լեզվի մեջ… Լեզուն հայրենիք է»:

«…Եթե ես նորից ծնվեի, կապրեի հողի վրա, տուն կկառուցեի ու ծառ կտնկեի, այսպես 12-րդ հարկ չէի բարձրանա: Չեմ ուզում մեղավորներ առանձնացնել, բայց հասել ենք այն օրին, որ ոչ մեր տունն ենք պահում, ոչ երկիրը, եւ ամենասարսափելին, ոչ էլ լեզուն ենք պահում: Կարծես բոլորով հարձակվել ենք հարյուրամյակներ շարունակ մեզ փրկած լեզվի վրա: Ի՞նչ լեզվով են խոսում մեր երեխաները փողոցում, հեռախոսով: Բանը հասել է նրան, որ քիչ թե շատ գրական լեզվով խոսող մարդկանց վրա (պատանի, թե հակասավոր) ծիծաղում են: Մեզ պահել է մաքուր ընտանիքը, մաքուր բնությունը, անաղարտ լեզուն: Ես ճիշտ չեմ համարում, որ այս տարի հայտարարված է լեզվի տարի: Լեզվի տարի չէ, լեզվի կյանք պիտի համարվի մարդու ծննդjան օրվանից մինչեւ հրաժեշտ: Ամեն մեկս դեռ օրորոցից պետք է զինվորագրվենք մեր լեզվին, հպարտանանք, որ նույն լեզվով են խոսել Մաշտոցը, Նարեկացին, Նժդեհը, մեծն Թումանյանը, մեր խաչքարերն անգամ…

…Քո սիրած երգչուհին երգում է: Լսում ես ուշադիր, հուզվում, բայց երբ նույն երգչուհին մի երկու բառ է ասում, ինչպես ասում են, հարցազրույց է տալիս, թող ու փախիր: Չգիտեմ, կասկածամիտ չեմ, բայց կարծում եմ, երբ վնասում ենք բնությունը, վնասում ենք ոչ միայն հացն ու ջուրը, այլ նաեւ՝ լեզուն:

Ինչպե՞ս փրկել երկիրը` հողը, լեզուն, հենց մարդուն: Անկախություն ենք երազել, ունենք, բայց ինչո՞ւ ենք տուն ու տեղ թողնում, ու փոխանակ մեր երկիրը շենացնենք, գերադասում ենք գնալ հասնել աշխարհի տարբեր ծայրեր ու հիշել, որ լոռեցի ենք, արցախցի, Արարատյան դաշտավայրից:

Աղջիկս` Արտեմիսը, ԱՄՆ-ում է բնակվում: Դժգոհ չէ: Բայց ես նրան վերջին տասը տարում մեկ անգամ եմ տեսել, եւ դա իմ հոգու ցավն է…

…Անցած տարի ի՞նչ հասկացա, երբ լսում էի, որ Թումանյանի տարի է: Ի՞նչ տվեց Թումանյանի տարին, երբ Թումանյանի տարի պիտի լիներ ոչ միայն հայի, այլեւ շատ ու շատ ժողովուրդների համար: Ու ի՞նչ հասկանամ հիմա, երբ Մաթեւոսյանական տարի է:

Երանի մեծերին: Թումանյանն ունեցավ երեք մեծ: Առաջինը` Լոռու շողակաթ լեզուն, երկրորդ` ուսուցիչներ ունեցավ Հովհան Օձնեցուն, Գրիգոր Նարեկացուն, երրորդ` Հայոց ճակատագիրը դարձրեց իր շնչառությունը եւ … չորրորդ` աշակերտ ունեցավ Հրանտ Մաթեւոսյանին: Պահենք Թումանյանով օծված Լոռու ձորը` մարդկանցով ու լեզվով:

Եթե Մաթեւոսյանի տարի է, պիտի հայացք նետվի այն ճանապարհին, որ Թումանյանական Դսեղից մեզ տանում է Մաթեւոսյանական Ահնիձոր:

Ուրեմն` Թումանյանի թողած ծմակը, Մաթեւոսյանի թողած անտառը…

Նախ բնության մասին պիտի մտածել, հավերժականը բնությունն է:

…Մաթեւոսյանական հրատարակումներ պիտի լինեն, պիտի էկրանավորվեն շատ գործեր, պիտի արժեւորվեն նախ Մաթեւոսյանի լեզուն, հետո այդ լեզուն կրողները: Մենք կարծես թե սովորել ենք լինել աղքատ ազգականի դերում. խնդրում եմ ցույց տվեք մի բան, որ չունենք: Զորավար Անդրանիկից լավ զորավար ո՞վ ունի, Հովհաննես Թումանյանից ու Հրանտ Մաթեւոսյանից լավ գրողներ ո՞վ ունի: Ո՞ր ազգը ունի մեր լեզվից հարուստ լեզու: Հենց այդ ինքներս չենք սովորում հողի վրա տուն կառուցելու, ժողովուրդ պահելու, ժողովրդավարական լեզվին: Հարկի ու անհարկի կառչում ենք դրսից, որ հետո նորից ասենք` մեզ խաբեցին:

Ես կխնդրեմ իմ լոռեցիներին, որ նորից ու նորից կարդան Հովհաննես Թումանյանին, Հրանտ Մաթեւոսյանին… Գուցե մեկը կասի` դա իմ երեխաների փորը չի կշտացնում: Հասկանում եմ նաեւ նրանց, բայց հարկավոր է կարդալ նրանց, որ ոգի ունենանք, ազգապահպան ոգի:

Ես երկու տարի առաջ Արցախում էի: Դրմբոնում հրաշքի հավասար աշխատանք տեսա, հավատացի ու գրեցի «Ոսկեմատյան Դրմբոն»: Ուզում եմ հավատալ, եւ տա Աստված, որ Թեղուտում էլ այդպես լինի: Ճիշտ է՝ հանքի դեպքում հիմնախնդիրներն էկոլոգիական առումներով շատ են, բայց անհաղթահարելի ոչինչ չկա, պիտի նաեւ լավատես լինել…

Երբ Արցախում էի, Թարթառի ձորում տեսա այն հուշարձան-աղբյուրը, որ կառուցվել է Արցախի ազատագրման ճակատամարտում զոհված իմ լոռեցիների հիշատակին: Առաջինը նրանք են հասել հայրենի հողի կանչին: Զոհված ազատամարտիկների ընտանիքների մերձավորներին, մեծին  ու փոքրին առանձնակի եմ խնդրում, որ կարդան Հովհաննես Թումանյան ու Հրանտ Մաթեւոսյան: Ու նաեւ այդպես սփոփվենք ու մխիթարվենք»:

Հարգելի ընթերցող, խորհիր Հրաչյա Մաթեւոսյանի ազգանվեր մտքերի շուրջ: Կարող ես նաեւ արձագանքել: Փորձիր իրազեկ դառնալ նաեւ խոհերով լեցուն նրա գրական ժառանգությանը՝ 25-ից ավելի գրքեր, հարյուրավոր հոդված-հրապարակումներ:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Թեգեր: Հրաչյա Մաթեւոսյան-85
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Նա ի ծնե երաժիշտ է…»

«Նա ի ծնե երաժիշտ է…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist