Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Կանդինսկու շքանշաններ՝ հայ վրձնի մերօրյա վարպետներին

«Սա հայ արվեստի հաղթանակն է միջազգային ասպարեզում»

Մայիսի 20, 2022
Մշակույթ
Կանդինսկու շքանշաններ՝ հայ վրձնի մերօրյա վարպետներին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
223
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդի հայ գեղանկարչությունը ճանաչված դեմքերի պակաս չունի, սակայն նրանց մեջ կան առավել հայտնիները, որոնց գունաշխարհն առանձնանում է, ասելիքն ավելի հնչեղ է, ինքնատիպ ու հաղթական: Այդպիսի երեք արվեստագետներ՝ Հրանտ Թադեւոսյանը, Շմավոն Շմավոնյանը, Ներսես Մելիքյանը հյուրընկալվել էին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Առիթը ռուս աշխարհահռչակ նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից Կանդինսկու՝ Բնական գիտությունների եվրոպական եւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների շքանշանի հանձնման գեղեցիկ միջոցառումն էր Սարյանի դիմանկարներով շնչող ցուցասրահում:

Ողջունելով արվեստագետներին, միջոցառման մասնակիցներին՝ թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նախ շնորհավորեց շքանշանակիրներին, ապա ափսոսանքով վերհիշեց, որ ժամանակին եղել է նաեւ Մարտիրոս Սարյանի անվան մեդալ, որը, չգիտես ինչու, մեր անկախացումից հետո հանվել է: Դրան շատ նկարիչներ են արժանացել, որոնցից մեկն էլ Ժանսեմն էր, ասաց նա եւ վրձնի նվիրյալ եռյակին մաղթեց ստեղծագործական նոր նվաճումներ, նոր խիզախումներ, վրձնի անդադար աշխատանք՝ ինչպես հանճարեղ իր պապը, որ «արարեց մինչեւ իր վերջին շունչը եւ ինչ որ նկարեց՝ Հայաստան դուրս եկավ…»:

Այնուհետեւ խոսք ասաց Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը: Նա անդրադարձավ մեծարվող նկարիչների արվեստին՝ զուգահեռելով նրանց արվեստը Թումանյանի, Բակունցի՝ Հայոց բնաշխարհի բառակերտ բնապատկերների հետ:

«-Մեր երեք արվեստագետների աշխատանքները ներկայացվել են էկոլոգիական մրցույթին, որի ժամանակ Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայում աչքի են ընկել դրանք եւ հաստատությունում Բեռլինի ներկայացուցիչները  գնահատել ու ներկայացրել են Կանդինսկու շքանշանի: Դրանց հանձնման պատիվն ինձ է վիճակվել,- ասաց նա եւ շարունակեց:- Եվ քանի որ այս պահին մեծաթիվ արվեստագետներ են ներկա, տեղեկացնեմ, որ մենք նպատակ ունենք այստեղ՝ սկսած Սարյանի տուն-թանգարանից, ստեղծել գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության խորհրդակցական կենտրոն, որպեսզի գնահատվեն արվեստում արարված բարձրարվեստ ստեղծագործությունները: Նաեւ միջոցներ ձեռնարկենք վերականգնելու, ինչպես հիշատակեց Ռուզան Սարյանը, Մարտիրոս Սարյանի անվան մեդալը»:

Այս մտահղացմանն անմիջապես արձագանքեց գործարար Երվանդ Թարվերդյանը. «Առաջարկում եմ, որ ամեն տարի ստեղծվելիք կենտրոնի կողմից երեք տաղանդավոր նկարչի շնորհվի Սարյանի մեդալ, բոլոր ծախսերը առաջիկա քսան տարում կհոգամ ինքս: Միայն թե չպիտի այնպես ստացվի, որ այն տրվի արժող-չարժողի, եւ էժանանա Վարպետի անվան մեդալը, ինչպես շատ ոլորտներում է լինում…»: Արվեստասեր գործարարի բարյացակամությունն արժանացավ ցնծալից արձագանքի:

«-Համաշխարհային հռչակի արժանացած մեր նկարիչները մեզ երբեւէ չեն թողել ամոթով,- իր ելույթն այսպես սկսեց գրականագետ Սամվել Մուրադյանը,- հակառակը՝ մենք հպարտանում ենք, պարծենում ենք նրանց արվեստով, եւ այսօր էլ հպարտանալու առիթներից մեկն է, երբ երեք գեղանկարիչ արժանանում են Կանդինսկու շքանշանի. այն մենք չենք տալիս, այլ՝ օտարները: Այ, սա է մեր հպարտանալու առհավատչյան… Ռազմական ժամանակավոր հաղթանակ տարած մեր ոխերիմ հարեւանները թող այս՝ արվեստի բնագավառում ջանան մեզ հետ մրցել ու հաղթել, տեսնենք կդիմանա՞ն նման փորձության… Չե՛ն դիմանա»:

Գրականագետը, խոսելով մշակույթի դերի ու կարեւորության մասին, հիշեցրեց նժդեհյան հանրահայտ արտահայտությունը. «Հանեք մեր կյանքից մուզիկան եւ պոեզիան, եւ աշխարհը կվերածվի մի մեծ խոզանոցի…»: Նա հիշեցրեց նաեւ Գյոթեի մի նշանավոր խոսքը. «Ամեն անգամ, երբ լինում եմ Դրեզդենյան պատկերասրահում, ինձ բռնում եմ մի հանցանքի մեջ. երկար եմ կանգնում այն գեղանկարների առջեւ, որոնց մեջ նկարչի վրձինը հաղթանակ է տարել բնության նկատմամբ»: Այս խոսքը, շարունակեց Սամվել Մուրադյանը, պատշաճում է մեր երեք նկարիչներին էլ. նրանց վրձինը, այո, հաղթանակ է տարել բնության նկատմամբ:

Գնահատանքի, սրտի խոսքեր ասացին Դանիել Երաժիշտը, Սերգո Երիցյանը, այլք: Կանդինսկու շքանշանի շնորհումը մեր վաստակաշատ երեք նկարիչներին նրանք բնորոշեցին որպես հայ արվեստի հաղթանակ միջազգային ասպարեզում: Եղան նաեւ փոխադարձ նվիրատվություններ՝ մեծարժեք գիրք-ալբոմների տեսքով: Շքանշանակիրները երախտագիտություն հայտնեցին իրենց արվեստը գնահատած հաստատությանն ու նրանց, ովքեր եկել էին հեռուներից, եւ տոնախմբության վերածեցին սարյանական օջախի այդ օրը:

Շնորհավորենք նաեւ մենք վաստակաբեռն մեր արվեստագետներին՝ մաղթելով առավել հնչեղ նվաճումներ՝ ի փառս հայ գեղանկարչական արվեստի:

Թեգեր: նկարիչՇմավոն Շմավոնյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության նենգափոխումների բազմաշերտ դրսեւորումները

Պատմության նենգափոխումների բազմաշերտ դրսեւորումները

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist