Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Կարեւոր ու անգնահատելի աջակցություն

Մայիսի 21, 2022
Մշակույթ
Կարեւոր ու անգնահատելի աջակցություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
208
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 18-ին աշխարհը նշում է թանգարանների միջազգային օրը։ 1978-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Սակայն մեզ՝ հայերիս համար մայիսի 18-ը կարեւորվում է նաեւ մեր երազանքների իրականացման ուրախալի փաստով։

1992 թ. մայիսի 18-ին ազատագրվեցին Լաչին-Բերձոր քաղաքը, Ներքին Սուս ու Աղավնո-Զաբուղ գյուղերը, եւ կայացավ «ՄԻԱՑՈՒՄ»-ը։ Հետագայում ազատագրված ու անկախացած Արցախի կազմում ստեղծեցինք Քաշաթաղի շրջանը՝ Մեծ Հայքի Սյունիք ու Արցախ նահանգների մի քանի գավառների վրա, որոնք 18-րդ դարակեսից մինչեւ 1970-ական թթ. հայաթափ էին եղել։ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում հիմնեցինք նաեւ երկրագիտական թանգարան, որն ուներ պատկերասրահ, փառքի եւ հնագիտական ցուցանմուշների սրահներ։ Վերջինիս ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել էր շրջանի տարածքում կատարված հնագիտական պեղումների ընթացքում, որոշները գտնվել էին տարբեր բնակավայրերում եւ նվիրվել թանգարանին։

2020 թ. պատերազմից հետո Բերձորում տեղակայված Քաշաթաղի երկրագիտական թանգարանի ցուցանմուշների մեծ մասը տեղափոխվեց Երեւան։ Անցած տարվանից հնագիտական ցուցանմուշները «Էրեբունի» թանգարանում են, որտեղ դրանք վերականգնվել ու պատշաճ տեսքի են բերվել, պահվում են ֆոնդային մասում։ Մայիսի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայացավ միջոցառում՝ նվիրված թանգարանների միջազգային օրվան, Բերձորի ազատագրման 30-ամյակին եւ Քաշաթաղի երկրագիտական թանգարանին։ Բացման խոսքով հանդես եկավ արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ Շնորհավորելով թանգարանների միջազգային օրվա առթիվ՝ ասաց. «Այսօր մեր տոնն է, եւ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել եւ՛ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, եւ՛ մեզ արդեն հարազատ դարձած Քաշաթաղի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին։ Ուզում եմ՝ այսպես ներդաշնակ ու արդյունավետ շարունակենք աշխատել։ Ողջունում եմ նաեւ քաշաթաղցիներին. բարով եք եկել մեր թանգարան։ Մեզ համար մեծ պատիվ է այսօր ընդունել ձեզ»։ Այնուհետեւ Մ. Բադալյանը տեղեկացրեց, որ համագործակցում եւ բավականին ներդաշնակ աշխատում են Քաշաթաղի իրենց գործընկերների հետ, ովքեր դարձել են իր ղեկավարած թանգարանի ընտանիքի մի մասը։ «Երբ Քաշաթաղի երկրագիտական թանգարանի տնօրեն Լիլիթ Քոչարյանը եկավ եւ ասաց՝ կարող ենք համագործակցել, մեզ համար  միայն մեծ պատիվ էր աշխատել, գործել ու արարել մեկ հարկի տակ։ Արդեն տարբեր ծրագրեր ենք միասին իրականացնում։ «Էրեբունին» հանձն առավ Քաշաթաղի թանգարանի հնագիտական հավաքածուի մի մասի վերականգնումը, ամրակաումը։ Առիթից օգտվելով՝ խորին շնորհակալություն եմ հայտնում մեր վերականգնման եւ ամրակայման վարպետ մասնագետներին։ Հատկապես մեծ աշխատանք են կատարել Մանվել Ղալաչյանը, Սուրեն Մանուկյանը եւ Վախթանգ Ամրոյանը»,-ասաց Մ. Բադալյանը եւ տեղեկացրեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է ուրարտական որմնանկարների պահպանության, ամրակայման, վերականգնման վարպետաց դաս:

Ավարտելով խոսքը՝ Մ. Բադալյանը նշեց, որ շարունակելու են համագործակցել Քաշաթաղի թանգարանի հետ։ Նշեց նաեւ, որ Քաշաթաղի երկրագիտականի հավաքածուն, որն իրենց մոտ է, փրկվել է գլխավորապես թանգարանի տնօրենի եւ աշխատակիցների ջանքերով։ Տեղեկացրեց նաեւ, որ ցուցանմուշների վերականգնումից հետո առանձին ցուցասրահում դրանք կունենան մշտական ցուցադրություն։ Քաշաթաղի երկրագիտական թանգարանի տնօրեն Լիլիթ Քոչարյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորելով իրենց մասնագիտական տոնի եւ Բերձորի ազատագրման օրվա առթիվ, շնորհակալություն հայտնեց «Էրեբունի» թանգարանի տնօրինությանը, որը մեծ աջակցություն է ցուցաբերում իրենց։

Ելույթներից հետո ցուցադրվեց հոլովակ, որը ներկայացնում էր Քաշաթաղի թանգարանի հնագիտական նմուշների վիճակը վերականգնումից առաջ եւ հետո։ Միջոցառման վերջում քաշաթաղցի դպրոցական-ուսանողները մասնակից եղան «Քվեստ» խաղի, որը տեղի ունեցավ Էրեբունի ամրոցի տարածքում եւ թանգարանի հարեւանությամբ։ «Էրեբունի» թանգարանի երիտասարդ աշխատակիցներ Ռուբենի ու Աննայի ուղեկցությամբ քաշաթաղցիները քարտեզի միջոցով գտան թաքցրած հուշումները, կատարեցին հնագիտական պեղումներ եւ վերծանեցին խնդրի պատասխանը՝ «Էրեբունի 2022 թ.»։ 

Թեգեր: ԲերձորԷրեբունիթանգարանՔաշաթաղ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Կարեւորելով ճարտարագիտական կրթության դերն ու նշանակությունը

Կարեւորելով ճարտարագիտական կրթության դերն ու նշանակությունը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist