Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայդուկականչն արթուն է պահելու

Նա գալիս է ամեն սերնդի հետ Բրաբիոն ծաղիկ որոնելու…

Մայիսի 25, 2022
Մշակույթ
Հայդուկականչն արթուն է պահելու
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
104
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Աշխարհում ֆիդային ոչ մի հարստություն չունի: Նա օթեւան չունի: Յոթ օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում: Նա անվերջ շարժման մեջ է: Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում է ոտքի: Նա զրկված է լուսաբացի քաղցր քնից: Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհայտացավ խավարի մեջ, որ ձորից ելավ եւ որ սարի լանջերով գնաց: Գյուղ մտնելիս ֆիդայու իջեւանը հայ լեռնականի գոմի կամ մարագի մութ անկյունն է: Երբ ձմեռ է, նա պետք է գտնի որեւէ քարայր եւ մտնի մեջը, մինչեւ գարունը բացվի, կամ սառած ձյունը փորի եւ ծածկվի ձյունի տակ՝ մի աննշան ճեղք թողնելով լույսի եւ օդի համար:

Ֆիդային գերեզման չունի: Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շուրթերին եւ գնդակը ճակատին…»:

Խաչիկ ԴԱՇՏԵՆՑ. «Ռանչպարների կանչը»

Արդեն չեմ էլ հիշում, թե քանի անգամ եմ կարդացել դաշտենցյան այս վիպասքը, գրական այս մարգարիտը, որ սերնդից սերունդ շարունակաբար հայ խլրտուն արյան բաբախն է թարմացնում, բորբոք պահում հայ էթնոսի՝ էրգիր վերադարձի բզկտված հույսը: Սա հայ հոգու մատյան է, աստվածաշնչյան հավերժախոս կոթող, ազատատենչության ու հայրենանվիրումի բացառիկ ձոներգ:

«Ինչպես հայ ֆիդայիները դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր-նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը՝ Խաչիկ Դաշտենցը նրանց հետ գալիս է եւ ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը»,- ժամանակին այսպես է գրել ֆիդայականչի մեկ այլ փողհար՝ Մուշեղ Գալշոյան անուն-ազգանունով:

Սասնա Դաշտադեմ գյուղի հովիվ Տոնո Տոնոյանի ընտանիքում է ծնվել մեծավաստակ արձակագիրը, բանաստեղծն ու թարգմանիչը, ով իր ծննդավայրի անունն էր նախընտրելու որպես գրական անուն: Հետո այդ անունը հայտնվելու էր դասականների ցանկում, որոնք ցոլացրել են հայ գենի հանճարը… Իսկ մինչ այդ ճաշակելու էր վայրից վայր որբանոցային կյանքի դառնությունները՝ մինչեւ Գյումրիի ամերիկյան որբանոց, միջնակարգից հետո ուսուցչություն էր անելու Հոռոմ եւ Սառնաղբյուր գյուղերում, ավարտելու էր մայր բուհի լեզվագրական ֆակուլտետը, աշխատելու «Ավանգարդ» թերթում, դասավանդելու պետհամալսարանում, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, պոլիտեխնիկականում, ակադեմիայի արվեստի ինստիտուտում:

Դաշտենց վիպասանն իր մուտքը գրական աշխարհ սկսել է պոեզիայով: Նրա առաջին բանաստեղծություններն իսկ գրավել են հանճարեղ Չարենցի ուշադրությունը, արժանացել նրա հատուկ վերաբերմունքին: Չարենցն առանձին գրություններով դիմել է Պետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդվարդ Չոփուրյանին եւ հայտնի ձեւավորող նկարիչ Տաճատ Խաչվանքյանին՝ ապահովելու երիտասարդ բանաստեղծի գրքի որակյալ տպագրությունը:    

22 տարեկանում լուս է տեսնում նրա առաջին՝ «Երգերի գիրքը»: Այնուհետեւ իրար են հաջորդում «Գարնանային երգեր» եւ «Բոց» ժողովածուները, «Տիգրան Մեծ» չափածո ողբերգությունը: Բայց այդ գրքերից մեկի՝ «Բոցի» հարուցած աղմուկն իր անձի շուրջ այնքան էր մեծ, որ հեղինակն ստիպված էր հեռանալ Մոսկվա, ուսանել օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժնում՝ նախապատրաստվելով թարգմանչական աշխատանքի: Հետագայում գերազանցապես հայացնելու էր Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգություններն ու պատմական քրոնիկները, Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը», «Ռուբին Հուդ», Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը», Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները, անգլերենի դասագրքեր էր կազմելու հայկական դպրոցների համար:

Թարգմանությունը՝ թարգմանություն, բայց գրողին լայն ճանաչում էր բերելու արեւմտահայության ողբերգությունը եւ սասունցիների կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը: Ժողովրդական խոսքուզրույց, պատմական հիշատակներ, ազգագրություն եւ հեքիաթներ, կենցաղ եւ գեղջկական պատումային ձեւեր՝ ժողովրդագիտության ամբարած իր այս պաշարները, որ կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչեւ իմաստնության հասակը՝ ի գործ էր դնելու բանահյուսական-էպոսային արձակի մեծակտավ խնդիրը լուծելու համար: Եվ ծնվեց Դաշտենցի գրքերի գիրքը՝ «Ռանչպարների կանչը»՝ թուրքական բռնակալության դեմ հայ «չաթալսիրտ» հայդուկների մղած պայքարի մասին: Գրողի շողարձակ այս վիպասքը բաժանվում է երեք մասի՝ առաջինը ներառում է 57 նովել, երկրորդը՝ 23, եւ երրորդը՝ 20: Դրանցից յուրաքանչյուրն առանձին մի պատում է՝ ներդաշնակ շարունակականությամբ, գրական որեւէ ժանրի մեջ չսահմանափակվող էպիկական ու ոգեշունչ ստեղծագործություն:

Խաչիկ Դաշտենցը գրել է նաեւ պոեմներ՝ «Ֆայտոն Ալեքը», «Ծուռ խութեցին», հեղինակել բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը եւ հայերը», «Ըղձյալ այգաբացի երգիչը»՝ նվիրված խելագարված ամբոխների երգչին:

Այսօր հայդուկաշունչ գրողի ծննդյան օրն է. վերստին ըմբոշխնենք նրա հայդուկականչը, որը սերունդներ է արթուն պահելու…

Թեգեր: գրողԽաչիկ Դաշտենց
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում սկսելու էինք համերգը…»

«Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում սկսելու էինք համերգը…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist