Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Նա պետք է երգեր Օլիմպոսում, աստվածների համար…»

Հոգեւոր երաժշտության Զանգակատան տիրուհին

Մայիսի 31, 2022
Մշակույթ
«Նա պետք է երգեր Օլիմպոսում, աստվածների համար…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
179
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար…»:

Ամենայն հայոց կաթողիկոս ՎԱԶԳԵՆ Ա

Հավանաբար նաեւ նրանց տունն էր լցվել հրեշտակների բազմությամբ, երբ  մանկան  առաջին ճիչով իր լույսաշխարհ գալն էր ազդարարել Հաբեթ եւ Վերոնիկա ամուսինների՝ ճակատագրի շողացող աստղը ճակատին ծնված Սվետլանան. նա սերում է երաժիշտների գերդաստանից՝ մորական կողմից լեհահայ պապը՝ Իոսիֆ՝ Հովսեփ Տոմաշեւիչը, երգել է Ախալցխայի թատրոնում, դասեր տվել, ստեղծել մի քանի երգչախմբեր, եղել է Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնը մշակել Իտալիայում, համերգներով հանդես եկել Միացյալ Նահանգներում, որոնց թվում՝ նաեւ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» աշխարհահռչակ օպերային թատրոնում: Մեծահամբավ Ֆյոդոր Շալյապինը չի թաքցրել հիացմունքը իր գործընկերոջ նկատմամբ. «Տոմաշեւիչը բարձրացող աստղ է իր բաս ձայնով…»: Հայաստանի ապագա սոխակի տատը՝ Ելենան, եւս երաժիշտ էր՝ դաշնակահարուհի, հայր Հաբեթը՝ ծնունդով էրզրումցի, սիմֆոնիկ նվագախմբի կազմում բաս փողային գործիք էր նվագում, մայրը նույնպես օժտված էր երաժշտական կարողություններով: Երաժիշտ էր նաեւ նրա եղբայր Դավիթը՝ դաշնակահար եւ ակորդեոնիստ: Ինքը՝ Սվետլանան, որ հետագայում հայացնելու էր իր անունը՝ դառնալով Լուսինե, Շուշան տատի հետ հաճախ էր գնալու եկեղեցի, լսելու հոգեւոր երգեր: Եվ դպրոցահասակ տարիքից երգելու էր տանը, հարեւանների հարկի տակ, դպրոցում, ընկերուհիների մոտ, որտեղ պատահեր: Ասել է թե՝ նախախնամությունն այդպես էր կամեցել՝ ապրել երգով:

Հետո, երբ ընտանիքով տեղափոխվում են Երեւան, ուսանում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ ավարտում մայրաքաղաքի մայր երաժշտանոցը: Ցանկությունն էր՝ երգել Մայր տաճարի երգչախմբում եւ այդ նպատակով ռուսախոս երգչուհին խնդրում է իր առաջին ուսուցչին՝ Հրանտ Գեւորգյանին, թույլ տալ իրեն այնտեղ երգելու: Ուսուցիչը չէր կարող մերժել աստվածային ձայնով օժտված իր սանին եւ դիմում է Վազգեն Ա կաթողիկոսին: Պատասխանը բացասական էր: Գեւորգյանը ելք է որոնում եւ գտնում է՝ Կոմիտասի «Տեր ողորմեայի» բառերը գրում է ռուսերեն տառերով, որպեսզի Լուսինեն կարողանա սովորել: Եվ առաջին ելույթը Մայր տաճարում. Վեհափառն հիացած էր, երգչախմբին անդամագրվելն՝ ապահովված: Այնուհետեւ նվիրյալ ուսուցչի եւ ամուսնու՝ Խորեն Պալյանի շնորհիվ երգչուհին կատարելապես յուրացնելու էր մայրենին ու գրաբարը, նվիրվելու հայ հոգեւոր երաժշտությանը՝ որպես առաքելության: Նրա եզակիությունը հայ երաժշտական մշակույթի ծիրում պատմական էր՝ կարողացավ անել այն, ինչ տասնամյակներ շարունակ թվում էր անհնարին. խորհրդային իշխանության պայմաններում Լուսինե Զաքարյանը կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց եւ դարձնել համաժողովրդական: Հոգեւոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ժողովուրդն ընդունեց գարնանային կենարար օդի պես… Նա գերեց ու գրավեց ոչ միայն հայ, այլեւ օտարազգի ունկնդրի հոգին: Բազմիցս համերգներով հանդես եկավ հայրենիքի սահմաններից դուրս,  փառավորապես ներկայացրեց Կոմիտասին, մեր ժողովրդական երգերը, տաղերն ու շարականները: Պարբերաբար բեմեր բարձրացավ հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ: Հատուկ իր համար «Վոկալիզը» գրեց Առնո Բաբաջանյանը, հայ եւ այլազգի բանաստեղծները երգեր ձոնեցին, իսկ նրա հոգեթով երգի ձայնագրությունները մտան համաշխարհային երաժշտության ձայնադարան, այդ թվում՝ «Ավե Մարիա» ալբոմ: Ցավոք, վաղ դադարեց աստվածային պարգեւ անզուգական երգչուհու լուսաթաթախ սիրտը՝ ընդամենը 55 տարեկան հասակում: Միլիոնավոր սրտեր մորմոքացին: Մորմոքաց եւ Ամենայն հայոց վեհափառը. «Լուսինեն մեզ հետ չէ հիմա… Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ՝ երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել…»:

Լուսինե Զաքարյանի մասին գրքեր են գրվել, մեծանուն շատ դեմքեր սքանչացել են նրա անձով ու արվեստով: «Սուրբ էր,- գրել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:- Այդ սրբությունը ես ընկալում եմ որպես նրա հիմնական գաղտնիքը: Այդպիսի մաքրություն, առավել եւս՝ մեր ժամանակներում… Լուսինեն ավելի մեծ է, քան մեզ թվում է: Մի կողմից վերին աստիճանի ազգային, մյուս կողմից քան-քանի՜ անգամներ մենք համոզվել ենք, թե ինչպիսի զմայլանքով են նրան լսում տարբեր ազգությունների մարդիկ»: Մայր բանաստեղծուհուն՝ Սիլվա Կապուտիկյանին լսենք. «Լռում է նա՝ թվում է դեռ շարունակում է երգել, իսկ երբեմն էլ երգում է՝ ասես լռում է Մադոննայի հրաշալի լռությամբ…»: Բա Պարույր Սեւակի՞ բնութագրումը. «Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ Թորոս Թորոմանյանը»: Մեկ այլ սիրված ու վաստակաշատ արվեստագետ՝ դաշնակահար, ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյան. «Նա պետք է երգեր Օլիմպոսում, աստվածների համար: Հավերժության տարածքում նա կառուցեց իր երգի տաճարը՝ Ձայնը գմբեթի տակ ղողանջող անլռելի Զանգակատան մեջ…»:

Ամփոփենք բանաստեղծ Լեւոն Միրիջանյանի գրառումով. «Հռոմի պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում: Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն…»:

Նրա հոգին հիմա երկնքում է, երգում է՝ հմայված հրեշտակների բազմությամբ բոլորված: Եվ անմեռ է այդ երգը՝ ինչպես հավիտենական հոգին..

Թեգեր: երգիչԼուսինե Զաքարյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist