Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ու ելավ որպես հավերժության կանչ՝ մի արնոտ կակաչ»…

Վաղամեռիկ բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի հիշատակին

Հունիսի 1, 2022
Մշակույթ
«Ու ելավ որպես հավերժության կանչ՝ մի արնոտ կակաչ»…
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
658
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստծո օրհնությամբ Կոմիտաս Հակոբյանը ծնվեց որպես բանաստեղծ, եւ առաջին իսկ գրական թոթովանքները, որ հայտնվեցին մամուլի էջերում՝ գրավելով ընթերցողների ուշադրությունը, ասես ավետաբեր գարնան զարթոնքն էին հիշեցնում՝ իրենց գույներով եւ բույրերով, պատանեկան անաղարտ եւ լուսավոր մտածողությամբ ու նաեւ՝ մաքրամաքուր, ազնիվ սիրո խոստովանությամբ:

Ես չեմ ծնվել,

Աստվածներն են ինձ հորինել…

Դպրոցն ավարտել, նոր էր համալսարանի բանասիրական ֆակուլտետ ընդունվել: Երբ առաջին կուրսում ավագ պիտի ընտրեին, հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի

վարիչ Սոկրատ Խանյանի հայացքը կանգ առավ նորաթուխ, շնորհալի պոետի վրա, որ աչքի էր ընկել բացառիկ գիտելիքների իմացությամբ եւ կազմակերպչական ընդունակություններով: Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լենա Գրիգորյանը, որ ընտրության հարցում մտադիր էր պաշտպանել շնորհաշատ ուսանողներից Նունե Խաչատրյանի թեկնածությունը, հաշվի առնելով Կոմիտասի՝ ստեղծագործելու հանգամանքը, ստիպված էր «զիջել դիրքերը» եւ համաձայնել պրոֆեսորի հետ: Այդ ժամանակ հազիվ թե որեւէ մեկի մտքով անցներ, թե հենց Նունեն պիտի լիներ Կոմիտասի ապագա հարսնացուն…

Շուտով բոլորը համոզվեցին, որ կուրսի ավագի ընտրությունը միանգամայն ճիշտ էր եւ արդարացված: Դա Կոմիտասն ապացուցեց ոչ միայն իր գերազանց ուսմամբ, այլեւ ուշագրավ նախաձեռնություններով: Ամբողջ կուրսն էր աչքի ընկնում առաջադիմությամբ եւ ակտիվությամբ: Իսկ նախաձեռնողի դերում Կոմիտաս Հակոբյանն էր՝ իր անբաժան Նունեի եւ կուրսընկերների աջակցությամբ: Ծանոթ լինելով նրա պոետական խառնվածքին՝ շատերն էին ցանկանում նրա գլխավորությամբ նոր լույս տեսած գրքերի քննարկումների մասնակիցը լինել, ներկա գտնվել գրական խմբակի պարապմունքներին: Իսկ երբ 1993-ին լույս էր տեսել երիտասարդ բանաստեղծի «Գոյության պատրանք» ստեղծագործությունների անդրանիկ ժողովածուն (այն ժամանակ նա ռազմաճակատում էր ու չկարողացավ քննարկմանը ներկա գտնվել), դասախոսներն ուսանողների հետ ոգեւորված ընթերցում էին գիրքը եւ անհամբեր պահում նրա ճամփան: Հանգստյան օրերին Կոմիտասը հաճախ էր կուրսընկերների համար էքսկուրսիաներ կազմակերպում՝ որպես «երթուղիներ» նախընտրելով Արցախի պատմական հնավայրերը, վանքերն ու եկեղեցիները, խորհրդավոր բերդերն ու պատմամշակութային հուշարձանները, որոնցից յուրաքանչյուրը հետագայում առանձին քննարկման նյութ էր դառնում…

Իսկ բուհի դասախոսներն ու ուսանողներն ինչպիսի՜ մեծ բավականություն էին ստանում թատերական խմբի բեմադրած այն ներկայացումներից, որոնցում նա գլխավոր դերակատարներից մեկն էր: «1990-ին էր: Լեզվագրական բաժնի ուսանողները որոշել էին արցախյան պայքարի թոհուբոհում բեմադրել Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» ստեղծագործությունը՝ ըմբռնելով պատմական ողբերգության հայրենասիրական գաղափարը,- մի առիթով անցյալի հուշերն է քրքրել համալսարանի դասախոս Լենա Գրիգորյանը:- Շամիրամի դերը Լիլիթն էր ստանձնել, Նուարդինը՝ Նունեն: Կային մյուս կերպարները մարմնավորող եւ մյուս անձերը: Սակայն Արա Գեղեցիկի համար հարմար թեկնածու չէր հաջողվում գտնել, եւ թվում էր, թե բեմադրությունը չի կայանա: Շուտով միջանցքում հայտնվեց հայտագիրը: Բոլորն անհամբեր սպասում էին Արա Գեղեցիկի դերակատարին, որի անունը դեռ անհայտ էր մնում: Եվ ահա անակնկալն հաճելիորեն բարձրացրեց ներկաների տրամադրությունը: Ներկայացման մեջ Կոմիտաս Հակոբյանի համոզիչ խաղը՝ հատկապես այն տեսարաններում, երբ հերոսի հոգում ողբերգականորեն բախվում են անձնական եւ հասարակական զգացմունքները, ջերմ ու երկարատեւ ծափողջույնների էր արժանանում: Բնականաբար, հմայիչ էր եւ Նունեն՝ իր գեղեցիկ ծամերով ու վեհ կեցվածքով: Ցավոք, դահլիճում ոչ ոք չէր կանխազգում, թե Կոմիտասը բեմից շուտով «տեղափոխվելու» է խրամատ եւ մյուս հայորդիների, բուհի ավելի քան չորս տասնյակ ուսանողների հետ դաժան ճակատագրի կարժանանա»:

Ավարտական կուրսի ուսանող էր, երբ Կոմիտաս Հակոբյանը կամավոր մեկնեց ռազմաճակատ եւ գրիչը փոխարինեց զենքով: Բայց՝ ոչ, նա եւ՛ զենքով, եւ՛ գրչով էր կռվում թշնամու դեմ՝ կուրծքը դարձնելով վահան: Այստեղ էլ մարտիկ-բանաստեղծն առաջնագծում էր, ու մարտական ընկերների հետ պայքարի թեժ պահերին երբեք իրեն չէր խնայում: Նկատելով նրա համարձակությունն ու խիզախումը, բանաստեղծելու տաղանդը եւ կազմակերպչական ձիրքը՝ հրամանատարությունը նրան շուտով գումարտակի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ նշանակեց՝ փորձելով զերծ պահել հնարավոր վտանգներից: Սակայն Կոմիտասն անդրդվելի էր ու հաճախ էր հայտնվում մարտական գործողությունների կիզակետում, որտեղ վրիպելը, իր համոզմամբ, աններելի է, եւ պարտավորված է միայն հաղթելու:

Աչքերիս մեջ անձրեւ,

Արեւ իմ աչքերում:

Շփոթվել է ժամանակը,

Շփոթվել է այնպես,

Ինչպես եղանակն իմ աչքերում:

… Ես կռվում եմ

Ու կը-րա-կում եմ չափածո,

Տեղը պահում հանգն ու վանկը:

Տեր իմ Աստված,

Այս ի՞նչ եղավ,

Շփոթվել են իմ գրիչն ու ավտոմատը…

Հարազատների կողմից խնամքով պահված նրա «պատերազմական օրագրում» արձանագրված են օրհասական կռիվների, գումարտակի տղաների խիզախման վերաբերյալ պատառիկներ եւ հուշեր, սիրո խոստովանություններ, թախծական խոհեր, հայրենիքի ապագայի ակնկալվող հաղթանակների մասին լավատեսական մտորումներ՝ բանաստեղծական պոռթկումներով: «Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավելին՝ այն կարող է ավելի մեծ մասշտաբներ ընդգրկել: Իսկ մենք վերջնականապես կարող ենք հաղթել այն ժամանակ, երբ կդրսեւորվի մեր կատարյալ միասնականությունը: Պատերազմող ժողովուրդը պիտի իր երկրում պահպանի ներքին անդորրը, այլապես մենք տանուլ կտանք պատերազմը, եւ սերունդները մեզ չեն ների»,- ընթերցում եմ օրագրում:

Արդյոք Կոմիտաս Հակոբյանը կանխազգո՞ւմ էր իր մոտալուտ մահը: Կանխազգո՞ւմ էր, որ չի վայելելու իր երազած սերը: Դժվար է որեւէ ենթադրություն անել:

Միեւնույն ժամանակ, իր չափածո մտորումներում ինքնախոստովանության պես նա «հրաժեշտի» խոսքեր էր հնչեցնում.

Այս կույր ընթացքի մեջ

Թե որ կորչեմ մի օր,

Ինձ կհիշեք այսպես՝

Երազկոտ ու մոլոր:

Բայց իմ ոգին ձեր դեմ

Հառնի թե որ նորից,

Հավատացած եղեք,

Իմ սկիզբն է այդ օրից…

«Ընդհանրապես սովորություն չուներ իր մասին պատմել, եւ ընկերներից էի լսում մարտական որեւէ դրվագի մասին,- հոր՝ Արսեն Հակոբյանի խոսքերն եմ հիշում:- Հաղորդել էին, որ զոհեր կան 503-ում: Արագ հայտնվեցի հոսպիտալում: Կոմիտասին գտա արյունոտ վերքերով… Երբ անհանգստացած ասացի՝ էդ ինչ է վիճակդ, նա խիստ բարկացավ, «մարմինն իմն է, չի ցավում, տեսնո՞ւմ ես՝ կարողանում եմ քայլել: Դու տղաներից խոսիր, Սաշիկից, որ հանգչեց ձեռքերիս»… Վերջին անգամ 1993-ի ապրիլի 10-ին էր, որ մեկ-երկու ժամով տուն եկավ՝ մորը տեսակցելու: Ասացի՝ պատերազմը շուտով կավարտվի, երեւի մայիսի 9-ին: Նա թախծոտ «հակադարձեց», թե լսել, որ հրադադարը մայիսի 5-ին է: Որդիս երեւի կանխազգում էր լինելիքը»:

1994-ի մայիսի 5-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան բնակավայրի համար մղված ազատագրական մարտերում Կոմիտասը հերոսաբար զոհվեց՝ առաջին անգամ դրժելով «Ես կսպասեմ այնքան, որ վերջանա պատերազմը, որպեսզի իմ հարսանիքին սրտաբուխ պարեն եւ ուրախանան բոլորը» հարազատներին եւ ընկերներին տված իր խոստումը: «Ու ելավ որպես հավերժության կանչ՝ «մի արնոտ կակաչ»: Այդ օրերին համալսարանում ավարտական քննություններ էին ընթանում, եւ քննական հանձնաժողովի անդամները միաձայն «գերազանց» գնահատեցին Կ. Հակոբյանին: Իսկ հունիսի 1-ին, ծննդյան օրը, նրա եւ Նունեի հարսանիքն էր նախատեսված, պատվիրված էին արդեն հանդեսի հրավիրատոմսերը եւ հարսանեկան ճերմակ զգեստն էր պատրաստ:

Քերթի (Մարտունու շրջան) միջնակարգ դպրոցում, որ մարտիկ-բանաստեղծի անունն է կրում, հաճախ են արիության եւ հիշատակի դասեր անցկացնում՝ արժեւորելով արցախյան պատերազմներում նահատակված համագյուղացիների անցած մարտական ուղին: Ծննդյան 50-ամյակի կապակցությամբ հունիսի 1-ին ծրագրված է Կոմիտաս Հակոբյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որին հրավիրված են եւ Արցախի գրական ընտանիքի անդամները: Վաղամեռիկ պոետի հեղինակած երեք ժողովածուները կարճատեւ (ընդամենը՝ 22 տարի), սակայն իմաստալից կյանք ապրած ու հերոսացած, հայրենիքի նվիրյալ զավակի՝ ընթերցողներին կտակած ծառանգությունն են, որ ժողովրդի սրտում անմարելի են պահելու նրա պայծառ հիշատակը: Սիրելի հրամանատարին՝ Արմեն Մելքումյանին նվիրված բանաստեղծության մեջ, ով նահատակվել է 1992-ին, Կ. Հակոբյանը ցնցող տողեր է դաջել, որոնք նույնությամբ կարելի է «հակադարձել» իրեն.

Ննջիր խաղաղ, ընկեր,

Ննջիր…

Քեզ զարկողը ոռնացել է վաղուց,

Ուխտդ կատարվել է:

Քո անունն իբրեւ հավերժություն

Կկրենք մեր մեջ

Եվ կասենք՝

– Թեթեւ կրիր հողը

Խոցված քո մարմնին,

Ինչպես կրում են բոլոր սրբերը…                    

Թեգեր: Կոմիտաս
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Վրաստանը «Բորժոմին» գնում է Ռուսաստանից

Վրաստանը «Բորժոմին» գնում է Ռուսաստանից

Թուրքիան շահարկում է թաթարական գործոնը

Թուրքիան շահարկում է թաթարական գործոնը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist