Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Իմ արքայական երակների մեջ հոսում էր արյունն Համլետի, Լիրի…»

Հունիսի 3, 2022
Մշակույթ
«Իմ արքայական երակների մեջ հոսում էր արյունն Համլետի, Լիրի…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
274
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ բեմի Համլետը, Օթելլոն, Լիր արքան, մեծերի մեջ՝ մեծը, բեմի կախարդը՝ Պետրոս Ադամյան անխամրելի անուն-ազգանունով, որի առաջ բացվում էին բոլոր փակ դռներն անգամ: Նույնիսկ Թուրքիայում, որտեղ մեծքիթ հայակերի՝ արնակզակ սուլթան Աբդուլ Համիդի հրամանով արգելված էր հայերենով ներկայացումներ տալը, 1888-ին Ադամյանին բացառության կարգով թույլատրվում է բեմ բարձրացնել  Օթելլո, Կորրադո, Քիմ… Իսկ մինչ բեմական փառքի աստիճաններով բարձրանալը, նշենք, որ ապագա հանճարեղ դերասանը ուսանել էր Ղալաթիայի Սբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում, մասնավոր սովորել լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն: Դեռեւս 16 տարեկանում առաջին անգամ «Արեւելյան թատրոնի» բեմ էր բարձրացել երկբառ դերով՝ Է. Վիկտորի «Գուլիելմոս աշխարհակալ» պիես-ներկայացման մեջ եւ արժանացել դրվատանքի: 1867-ից արդեն նույն թատրոնի դերասան էր: Այնուհետեւ գործել է ռեժիսոր եւ դերասան Թոմաս Ֆասուլճյանի, Պետրոս Մաղաքյանի դերասանախմբերում: Իր ծննդավայր Պոլսի թատրոններում հռչակվելուց հետո, 1879 թ.  հրավիրվել է Թիֆլիս: Մեկ տարի անց, հայ թատրոնում առաջինն է մարմնավորել Համլետին: Հետո Ադամյանական Համլետն անցնելու էր քաղաքից քաղաք, երկրից երկիր, հիացնելու, զարմացնելու էր հային, ռուսին, վրացուն, անգլիացուն, ֆրանսիացուն… Խաղալու էր 300 դեր, Օդեսայում արժանանալու էր Ռուսաստանի արվեստի ակադեմիայի պատվավոր անդամի կոչման: Համլետի եւ Օթելլոյի դերակատարումները նրան դասելու էին աշխարհի մեծագույն ողբերգակների շարքը, եւ ողջ մթնոլորտը, թերթերի ու ամսագրերի էջերը լցվելու էին Պետրոս Ադամյանով:  Իր ժամանակի հայ բեմի արքան, որ նաեւ տաղանդավոր բանաստեղծ էր ու գեղանկարիչ, իրավասությամբ մագաղաթելու էր.

Իմ արքայական երակների մեջ

Հոսում էր արյունն Համլետի, Լիրի,

Ես՝ թռիչք ու վեճ,

Ես՝ աստվածային խարույկ կրքերի…

Թիֆլիսյան տարիները չափազանց արգասաբեր էին լինելու դերասանի ստեղծագործական կյանքում. Ժադով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Չացկի՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Կորրադո՝ Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» պիեսների ներկայացումներում: Հյուրախաղային շրջագայություններ Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Նոր Նախիջեւանում: 1883-85 թթ. խաղացել է Մոսկվայում, Պետերբուրգում, Խարկովում, Կիեւում, Բաքվում՝ ճանաչվելով որպես մեծահամբավ դերասան: Հայերեն, երբեմն նաեւ ֆրանսերեն է խաղացել Համլետ, Օթելլո, Արբենին: Կրքերի աստվածային խարույկով բռնկուն նրա մարմնավորումները կախարդելու էին  ռուսական բեմարվեստի երեւելիներին, քննադատներին՝ Ադամյանին համեմատելով իտալացի աշխարհահռչակ դերասաններ Թոմազո Սալվինիի, Էռնեստո Ռոսսիի հետ:

Պետրոս Ադամյանն ունեցել է բեմական արվեստի ինքնատիպ լեզու, սքանչելի ձայն, կատարելագործված տեխնիկա: Հանդես է եկել նաեւ ասմունքով (Նալբանդյան, Պատկանյան, այլ հեղինակներ): Գրել է բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական եւ գրաֆիկական գործեր, արձակ էջեր, քննադատական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Ասել է թե՝ բազմատաղանդ անհատականություն, որով առանձնապես սքանչացած էր Հովհաննես Թումանյան պառնասաբնակը, ով հետագայում նաեւ բանաստեղծություններ է նվիրել ողբերգակ դերասանին: Դրանց չանդրադառնալով, տեղին համարենք նրա հուշապատումից տխրախոս այս մի պատառիկը. «Նրան ծափահարողները ծափահարել են լոկ արտաքին փայլից շլացած րոպեաբար եւ լքել են մշտապես… Այնուհետեւ նա դարձավ ինձ համար մի մշտական վիշտ, մի գեղեցիկ վիշտ, մի իսկական Համլետ, որ բարձր ձիրքերով ծնվել էր մի շատ խեղդուկ մթնոլորտում…

Եվ խեղդվեց…

Իննսունական թվականների սկզբներին էր: Աշխարհահռչակ իտալացի դերասան Ռոսսին եկավ Թիֆլիս: Էն ժամանակ, ինչքան հիշում եմ, Թիֆլիսում բացի հայոց դերասանական խումբը, ուրիշ խումբ չկար: Հայոց խումբն էլ մեծ մասամբ կազմված էր սիրողներից՝ հանգուցյալ Գեւորգ Չմշկյանի գլխավորությամբ: Ես էլ էի սիրողների մեջ: Ռուս անտրեպրենյորը մեզ հրավիրեց Ռոսսուն դիմավորելու: Եվ ահա մենք, իբրեւ դերասանական խումբ, գնացինք կայարան, Ռոսսուն ընդունեցինք ծաղկեփնջերով ու երաժշտությունով: Ռոսսին մեզ հրավիրեց իր բոլոր ներկայացումներին: «Համլետի» ներկայացման գիշերն էր: Ամբողջ հասարակությունը անհամբեր սպասում էր վարագույրի բացվելուն, որ Ռոսսու Համլետը համեմատի Ադամյանի Համլետի հետ: Դուրս եկավ Ռոսսին՝ հսկա դերասանը- Դանիայի դժբախտ ու փիլիսոփա արքայազունը: Հասարակությունը հափշտակված, շունչն իրեն պահած հետեւում էր մեծ ողբերգուին: Գործողությունը վերջացավ: Վարագույրն իջավ: Թատրոնը դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարությունից: Ռոսսին ստիպված մի քանի անգամ բեմ դուրս եկավ՝ մինչեւ որ հասարակությունը հանգստացավ: Եվ հասարակությունը հանգստացավ թե չէ, նույնիսկ Ռոսսու թարմ խաղի ահագին տպավորության տակ, գրեթե միաձայն արձակեց իր վճիռը.

-Սքանչելի է… Բայց Ադամյանին չի հասնիլ…

Ես իմ կյանքում թերեւս ինձ էնքան հպարտ չեմ զգացել իբրեւ հայ, ինչպես էն գիշեր: Բայց, այսուամենայնիվ, չեմ կարող ասել՝ հպարտությո՞ւնս ավելի մեծ եղավ, թե՞ վիշտս: Նա մեզանում չգնահատվեց, եւ անպաշտպան, անժամանակ  գերեզման իջավ…»: 

Անշուշտ անժամանակ՝ ընդամենը 42 տարեկանում, նյութական ծանր կացության մեջ, թոքախտ հիվանդությունից: Մեծանուն ողբերգակի աճյունն հանգչում է Պոլսի՝ Շիշլիի հայկական գերեզմանատանը, օտար ու խորթ երկնի տակ…

Թեգեր: Պետրոս Ադամյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Երբ ոչինչ արած չես լինում, վախը նահանջում է…»

«Երբ ոչինչ արած չես լինում, վախը նահանջում է…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist