Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Իմ սրտում տրտում կան անբառ երգեր…»

Հունիսի 4, 2022
Մշակույթ
«Իմ սրտում տրտում կան անբառ երգեր…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
168
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Խանենցի հետեւողականութիւնը գրաւեց զիս։ Զիս յատկապէս գրաւեցին իր մարդասիրական երգերը, անսովոր պատկերները, իր մէջ բնութեան սիրահարը»։

Թորոս Թորանեան

Հայրենիքում, թե հայրենիքից դուրս հայ մարդու առաքելությունը, իհարկե, հայապահպանման խնդիրն է, որի նախապայմանն էլ լեզուն է, լեզուն, որ ապրում ու շնչում է գրականության մեջ, նրա միջոցով։ Ինչպես շատ սփյուռքահայեր, այնպես էլ Հալեպում ծնված գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանեանը շատ լավ էր գիտակցում սա եւ առիթն օգտագործում էր ոչ միայն ստեղծագործելու, այլեւ ներկայացնելու սփյուռքն ու սփյուռքահայ ստեղծագործողներին։ Այսպես՝ ամերիկահայ Վիլյամ Սարոյանի 70-ամյա տարեդարձին գրեց մեծ գրողի մասին, իսկ իրանահայ Գալուստ Խանենցի մասին՝ նրա 85-ամյակի առիթով գրեց «Մարդերգակ բանաստեղծը»։ Վերնագիրն արդեն իսկ խոսում է ուսումնասիրողի՝ բանաստեղծին տրված գնահատականի մասին, սակայն խնդիրը նաեւ ժողովուրդների պատմական անցյալն ու բարեկամությունը ներկայացնելն էր։ Վիլյամ Սարոյանին բոլորս գիտենք, կարելի է ասել՝ նա ժողովրդական է, եւ նրա անգլերենն էլ խոչընդոտ չէ նրան հայերեն կարդալու ու ըմբռնելու համար։ Գալուստ Խանենցն առավել հայտնի է գրական շրջանակներում, եւ սա նրա մեղքը չէ. ժամանակը երբեմն ընտրելով մեկին՝ մյուսներին երես չի տալիս, պահում է ստվերում, ովքեր հաճախ լույս են ճառագում ստվերից ու զարմացնում պայծառությամբ։

Այդպես էլ Թեհրանում ծնված Գալուստ Խանենցը՝ իր կենսագրությամբ ու ստեղծագործությամբ, մարդու ու աշխարհի մասին մտահոգություններով, գեղարվեստական մտածողությամբ, լեզվի պարզությամբ ու մտքի խորությամբ գրավում է ընթերցողին։ Ֆրանսիական ու պարսկական վարժարաններում կրթված բանաստեղծի ստեղծագործական լեզուն հայերենն է, որ թարգմանվում է պարսկերեն, ու ինքն էլ թարգմանություններ է անում պարսկերենից։ Ինչպես հայկական, այնպես էլ պարսկական հնադարյան մշակույթը մարդակենտրոն են, իմաստասիրական, հագեցած կյանքի փիլիսոփայությամբ, օրն ու վայրկյանը գնահատելու մտահոգությամբ… Բնությունից կտրված մարդը չի զգում կյանքի անցողիկության պահը, թվում է՝ անցնող օրերը կապ չունեն նրա հետ, մարդը ժամանակի ռիթմի արձագանքը չունի, եւ բանաստեղծն իրեն խորթ ու մենակ է զգում մարդկային հոծ բազմության ու իրարանցման, կեղծ վայելքների մեջ.

-Ես ինչպե՞ս խոսեմ,

Քաղաքի երգը աղմուկ ու մորմոք,

Ոչ ոք բարձրաձայն չի խոսում անհոգ…

-Սրտանց ճչում եմ,-

Ճիչս արձագանքը կունենա՞ մի օր:

Կյանքը փոխվել է. տարիները մարդուց խլում են մտերիմներին, հարազատներին, սիրելիներին. կարճացող օրերի մեջ սպառվում է սերը.

-Ես ինչպե՞ս սիրեմ,

Իմ սիրածների դեմքին խնդություն,

Հրապույր չկա, ոչ էլ ցանկություն…

Ամեն դեպքում՝ Թեհրանը Նյու Յորք չէ, ոչ էլ Ամերիկան՝ Եվրոպա. պարսկահայ մտածողության, վարքուբարքի հոգեբանությունը եվրոպական ոճով արտահայտող պոետը կարծես առավել շփոթված է ամերիկյա՛ն խորթ միջավայրում.

Ես ընկել եմ գորշ քարերի գիրկը մռայլ

Ու սեւ մարդկանց բռունցքների միջով շտապ

Վազվզում եմ աղմուկների անբոյր ծովում։

Թվում է՝ բոլորը վազում են, որպեսզի իրար շուտ հասնեն, սակայն որքան վազվզում, այնքան հեռանում են միմյանցից, միմյանց սրտից.

Հիմա այստեղ-

Բալլերի հին պողոտայում

Վաթսուն հազար գինեմոլներ

Մայթերից մայթ

Թափառում են շուքերի պէս

Մի դառը կում, բերանաչաթ վիսկու համար։

«Բարձր ու գոռոզ» շենքերի մեջ մարդիկ չեն գտնում իրար, իսկ պոետը, խոսքի մարդը մնում է օտար ու օտարական, սակայն եւ ձուլված անխուսափելի կործանումին.

Բարձրանում ենք, բարձրանում ենք,

Կործանումի անմխիթար լարուածութեամբ։

Իսկ մի՞թե ավելին է մարդու ուզածը կամ ավելին է պետք այս անցողիկ կյանքում փոքր-ինչ երջանիկ լինելու համար… Կյանքի ձմեռն ապրող բանաստեղծը տրտմությամբ է հիշում ռազմի դաշտից չվերադարձած ընկերներին, այնինչ դեռ աշուն է, անժպիտ, թախծադեմ կնոջ պես, ում շնչից թոշնել են ծաղկունք ու ծառեր, ու թեեւ լացում են թփեր ու ծառեր, վերակառուցման կարոտ հույսի պալատը դեռ ապրելու հույս է ներշնչում.

Բանաստեղծորեն ապրել եմ ուզում,

Հեռանալ, փախչել քաղաքի հոգսից,

Բնության գրկում երգել անտրտում.

Հիշել երբեմնի իմ սիրածներին

Անցած, անմոռաց:

Որքան էլ պերճ լինի գրողի լեզուն, շատ բաներ մատնվում են լռության, ու հենց լռության մեջ էլ լսվում է չգրված բառերի ճիչը. «Իմ սրտում տրտում կան անբառ երգեր»:

Գալուստ Խանենցը (Խանյան) արժանացել է ոչ միայն գրական մրցանակների, այլեւ ուսանելով նաեւ ճարտարապետություն՝ գիտելիքները ներդրել այդ ասպարեզում, իսկ Գոլեստան պալատի նորոգման ջանքերի համար պարգեւատրվել է Թագավորական պատվո նշանով։

Հունիսի 4-ը իրանահայ բանաստեղծ Գալուստ Խանենցի հիշատակի օրն է. նա վախճանվել է 1998 թ., Թեհրանում։

Թեգեր: Գալուստ Խանենց
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ոչ թե հարստանալ, այլ հարստացնել

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist