Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Հայեր, միացե՛ք…»

Հունիսի 7, 2022
Մշակույթ
«Հայեր, միացե՛ք…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
311
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գարնան  վերջին օրը Գուսան Հայկազունու «Հայեր, միացե՛ք» խորագիրը կրող համերգը  կայացավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Գուսան Հայկազունը՝ Գագիկ Ստեփանի Սարգսյանը, մեր ժողովրդին հայտնի դարձավ, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ 1988 թ. փետրվարի վերջին՝ շարժման առաջին շաբաթվա ընթացքում Օպերայի հրապարակում, որը շուտով կոչվեց Ազատության հրապարակ, հնչեց  «Հայեր, միացե՛ք» երգը։ Նույն թվականի մայիսի 17-ին՝ դստեր ծննդյան օրը, արդեն հեղինակի կատարմամբ հնչեց «Հայեր, միացե՛ք»-ը դարձյալ Ազատության հրապարակում.

Հայե՜ր, միացե՛ք, միացե՛ք, Հայեր,

Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք,

Դեռ ճամբա ունինք, պի՛տ հասնինք Սասուն,

Քաջերի հողը մեզ է սպասում։

Ուս ուսի տված, առյուծի նման,

Ետ բերենք հողն ու փառքը Հայության։

«Հայեր, միացե՛ք» երգն այսօր կրկին արդիական է։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ 2005-ին ստեղծված «Հայկազունք» երաժշտական համույթը, որը Գուսան Հայկազունու գլխավորությամբ տարիների ընթացքում հանդես է եկել հայրենիքում, արտասահմանյան մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Լիբանան, Սիրիա, Ռուսաստան եւ այլն։ Համույթը շատ է հանդես եկել նաեւ Արցախի զորամասերում, շրջաններում, նաեւ՝ Քաշաթաղում, երբ հատկապես տեղի էին ունենում ՀՀ երկրապահ կամավորականների միության ուխտագնացություններն Արցախ։

Առաջին անգամ Գուսան Հայկազունուն հանդիպել եմ Քաշաթաղի շրջանի արաքսամերձ Վարդանանց գյուղում՝ մոտ 25 տարի առաջ, երբ այնտեղ բացվեց Ռաֆայել Իշխանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Վարդանանցի գյուղապետ, ազատամարտիկ, երջանկահիշատակ Համբարձում Ասատրյանի հրավերով գյուղ էին եկել Արտաշատի ԵԿՄ ջոկատի անդամները: Ի դեպ, Գուսանը եղել է նույն ջոկատի անդամ, մասնակցել ռազմական գործողությունների։ Սակայն ջոկատի հրամանատարն ու մարտիկներն առավել կարեւորում էին Գուսանի ոգեւորող երգերը՝ «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք վաղ թե ուշ» եւ այլն, որոնք մինչ օրս ոգեշնչում են մեր ժողովրդին։ Այդ օրվանից մտերմացա Գուսան Հայկազունու հետ, ով նաեւ Քաշաթաղի բարեկամը դարձավ, գրեց «Քաշաթաղ» երգը։ Գուսանի 60-ամյակին նվիրված երեկույթ կայացավ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի դպրոցում, որին ներկա էին նույն եւ հարեւան բնակավայրերի բնակիչները, շրջվարչակազմի ներկայացուցիչներ։

34 տարի առաջ գրված, Զորավար Անդրանիկին նվիրված եւ վերջին տարիների այլ  երգեր հնչեցին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Գուսանի կինը՝ Արմինե Հայկազունին, ով նաեւ «Հայկազունքի» մեներգչուհիներից է, ներկայացրեց Հայկազունու կենսագրական որոշ տվյալներ: Ծնվել է 1951 թ., ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքում։ Արմատները Պարսկահայքի Խոյ քաղաքից են։ Վաղ հասակում կորցրել է հորը։ Արդեն դպրոցական տարիներին սկսել է գրել հայրենասիրական եւ սիրային երգեր։ 1967 թ. ավարտել է դպրոցը եւ ընդունվել Երեւանի շինարարական տեխնիկում։ Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։ Երիտասարդ տարիներին ոգեշնչվում էր Հովհաննես Շիրազի բանաստեղծություններով։ Իրեն Հայկ Նահապետի ժառանգն համարող Հայկազունու ստեղծագործությունները պայքարի կոչ են, եւ այնտեղ «լացելու» մոտիվներ չկան։ Եվ պատահական չէ, որ նրա երգերը Հայոց բանակում ընդունվել են որպես քայլերգեր, եւ մեր զինվորները միշտ են հնչեցնում դրանք։ Գուսանի համար ամենամեծ պարգեւը հայ ժողովրդի սերն է իր հանդեպ, իր երգերի կատարումները հայրենիքում ու սփյուռքում։

Խոսելով ստեղծագործական անցյալ եւ ներկա ժամանակների մասին՝ Գուսան Հայկազունը նշեց՝ երգերը հնչել են ամենուր՝ բանակում ու հեռուստատեսությամբ, դպրոցներում, համերգասրահներում, խնջույքներում, եւ դրանցով սերունդներ են դաստիարակվել։ «Իմ շատ երգեր, թեկուզ ես եմ գրել, սակայն այլեւս իմը չեն, ազգինն են, ժողովրդինը, ձերն են։ Հեղինակը ես եմ, սսակայն հնչում են տարբեր կատարողների կողմից, տարբեր վայրերում՝ նույնիսկ հեղինակային իրավունքը չպահպանելով։ Ուրախ եմ դրանով…»,- ասաց Գուսանը եւ թույլտվություն խնդրեց կատարելու մի երգ՝ «Լավագույն տղերքը մենք ենք…»։ Տեղեկացրեց, որ դահլիճում ներկա են արցախյան 3 պատերազմների ժամանակ նահատակ հայորդիների հարազատներ՝ մայրեր, քույրեր, հայրեր ու եղբայրներ, մարտական ընկերներ, ազատամարտիկներ։ Իր խոնարհումը հայտնեց, փառք տվեց անմահ հերոսներին եւ կատարեց երգը՝ նախապես նշելով՝ այդ զոհերն իզուր ու աննպատակ չէին. նրանց շնորհիվ է, որ կանք, ու կա մեր երկիրը, իսկ երգը նվիրված է նաեւ նահատակներին։ «Աստված ոչ անի հանկարծ շփոթել թույլ ու վախկոտին լավագույնի հետ…»,- սա է երգի հիմքում։ Ավարտելով երգը՝ տեղեկացրեց, որ Կոմանդոսի մտերիմ ընկերներից Սպարտակ Մաթեւոսյանը, ով նաեւ իր լավագույն ավագ ընկերն է, ներկա է համերգին, եւ նրան հրավիրեց բեմ։ Մահապարտ ազատամարտիկը նույնպես բարձր գնահատեց Գուսան Հայկազունու դերը, որ նրա երգերը շատ են ոգեւորել իրենց մարտադաշտում, եւ առաջարկեց ծափերով հարգել Կոմանդոսի հիշատակը։ Շահումյանի հերոս հրամանատար Շահեն Մեղրյանին նվիրված երգի կատարումով հանդես եկան Գուսան Հայկազունու կինն ու փոքրիկ դուստրը։ Արցախն անառիկ ամրոց դարձրած ազգային հերոս Մոնթեին նվիրված եւ Գուսանի այլ երգերի կատարումներով հանդես եկավ նաեւ ռազմահայրենասիրական ու ազգագրական երգերի լավագույն կատարող Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ Ընթացքում եղան նաեւ պարային կատարումներ ինչպես համերգի մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսների կողմից։

Բացի ռազմահայրենասիրականից, Գուսանը գրել է նաեւ քնարական երգեր, որոնցից նույնպես հնչեցին «Հայկազունքի» եւ այլ կատարողների կողմից։ «Պիտի գնանք վաղ թե ուշ…» երգը խմբի երգիչների հետ կատարեց նաեւ Գուսանը.

Հայկազուն եմ՝ չեմ վախենում մարդկության նենգ դավերից,

Հալածանքից, բռնությունից, Աստծո տված ցավերից,

Թեկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից,

Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:

Հայոց Եռագույնով բեմ բարձրացան նաեւ Երեւանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի սաները, ովքեր կատարեցին «Գետաշեն» եւ «Հայեր, միացե՛ք» երգերը՝ մեծ ոգեւորություն առաջացնելվ դահլիճում։ Դահլիճի մուտքի մոտ, սեղանին Արցախյան 44-օրյա պատերազմում Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի տարածքում 26 տարեկան հասակում զոհված Համլետ Հովհաննիսյանի լուսանկարն էր՝ հանգանակության արկղիկը կողքին։ Երեւանի թիվ 40 դպրոցում դասարան պետք է անվանակոչվի ի հիշատակ Համլետի, եւ գումար է հարկավոր սենյակը նորոգելու նպատակով։ Համերգին ներկա էր նաեւ Համլետի մայրը՝ Գոհար Կիրակոսյանը: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին պատմեց որդու մասին։ Եղել է հատուկ նշանակության ջոկատում ջոկի հրամանատար, եթե աշխատանքի բերումով չգնար պատերազմ, կամավոր էր գնալու, ինչպես արել էր 2016-ին՝ Ապրիլյան քառօրյային: Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: Գուսան Հայկազունմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Տասնինը մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից

Տասնինը մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից

Մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքումը…

Մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքումը…

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist