Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ես մի վատ սովորություն ունեի…»

Հունիսի 8, 2022
Մշակույթ
«Ես մի վատ սովորություն ունեի…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
273
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայրս՝ Հովհաննես Շիրազը, զավակներին թողեց իր անունը, այսինքն՝ հոգեւոր մեծ ժառանգություն, որը կրելու պատիվն ու պատասխանատվությունն ունենք: Իսկ ինձ մնաց նրա համապատկերային, ընդհանրական մտածողությունն աշխարհի հանդեպ եւ մի տեսիլք, որը ես կոչում եմ Շիրազապատում՝ որպես ստեղծագործական հավատամք…Ես  բնավորությամբ երջանկության, շատ բան ունենալու համար պայքարող չեմ: Միշտ մնացել եմ ինքս ինձ հետ, իմ արվեստանոցում… »:

Արա ՇԻՐԱԶ

Երբ լույս աշխարհ եկավ Հովհաննես Շիրազ-Սիլվա Կապուտիկյան ամուսինների անդրանիկ զավակը, չգիտես ինչու՝ ամենքը համոզված էին, որ երկու տաղանդավոր բանաստեղծներից ծնվածն անառարկելիորեն բանաստեղծ պիտի դառնա: Այդպես համոզված էր նաեւ ինքը՝ հանճարեղ Շիրազը, որ փոքրիկի ծննդյան վկայականի վրա գրել էր. «Արամազդ Շիրազ, ապագա մեծ բանաստեղծ…»: Վստահությունը վստահություն, բայց անիմանալի է ճակատագրի խորհուրդը. Արան մեծացավ՝ չգրելով անգամ մեկ քառատող: Դպրոցահասակ տարիքում էլ տարված չէր ուսման ծարավով: Այդուհանդերձ, տաղանդավոր ծնողներից սերվածն ինչ-որ ասպարեզում պիտի արդարացներ իր գենի խորհուրդը…

Տասնմեկ տարեկան էր, երբ ապագա քանդակագործն առաջին անգամ իր մանուկ մատներով շոշափեց կավը, ճմլեց, ինչ-որ կերպարներ պատկերեց: Մայր Սիլվան զննեց դրանք, ուրախացավ, հետո իր որդու փոքրիկ գործերին ծանոթանալ խնդրեց քանդակագործ իր ընկերներին: Նայեցին եւ զարմացան՝ բացահայտել էին նորաթոթով քանդակագործի տաղանդը: Եվ նրան տարան պիոներ պալատի կավագործական խմբակ: Յոթերորդ դասարանում էր, երբ տեղափոխվեց Թերլեմեզյանի անվան ուսումնարան: Դրան հաջորդելու էր ուսումնառությունը նաեւ մայրաքաղաքի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եւ սկզբնավորվելու էր ստեղծագործական բուռն կյանքը: Իսկ ժամանակն անցյալ դարի վաթսունականների սկիզբն էր, երբ թուլացել էին գաղափարական զսպաշապիկները, թարմ հովեր էին ներխուժել կյանք, քիչ թե շատ ազատություն էր տրվել ստեղծագործական մտքին, արարման ոգուն: Բավականաչափ թվով քանդակներ արդեն արել էր դեռ ուսանելիս, բայց երբ երրորդ կուրսի ուսանող էր եւ իրենց տան պատշգամբում կերտեց հոր՝ Շիրազի դիմաքանդակը, ժողովրդական բանաստեղծի հոգին ցնծաց՝ իր զավակները պիտի դառնային ստեղծագործող մարդիկ: Այդպես էլ կար՝ Արան արդեն դա հավաստել էր, մյուս ուստրերը եւ դուստրերը նույնպես գնալու էին այդ ճանապարհով: «Մենք արդարացրինք հորս հավատը»,- հետագայում  ասելու էր տաղանդավոր արվեստագետը, ով արդեն վաստակել էր «դիմաքանդակի վարպետ» տիտղոսն ու պատվանունը:

Այսօր անհնար է պատկերացնել մայրաքաղաք Երեւանն առանց Արա Շիրազի ձեռամբ կերտված սքանչելի քանդակների՝ «Պարույր Սեւակ», «Եղիշե Չարենց», «Վիլյամ Սարոյան», «Հովհաննես Շիրազ», «Երվանդ Քոչար», «Տիգրան Պետրոսյան», «Վազգեն Առաջին», «Ալեքսանդր Մյասնիկյան», «Փարաջանով»…Մեծ է այս ցանկը, որին եթե ավելացնենք նաեւ Գյումրիում, այլուր տեղադրվածները, ապա պատկերն ավելի կամբողջանա:

Հստակորեն գաղափարակիր են նրա բոլոր դիմաքանդակները, դրամատիզմով հագեցած, խորը արտահայտչականությամբ, տպավորիչ ու խոսուն: Նվիրյալ անձերի պատումային շարան է ու նրանց հիշատակի խնկարկում… Իսկ Զորավար Անդրանիկի երկձի կոթողը մայրաքաղաքի սրտում անժամանցելի «պատգամ է» ապրող եւ գալիք սերունդներին առ այն, որ յաթաղանի շեղբով խլված-կիսված է Հայաստան աշխարհը Արեւելյանի եւ Արեւմտյանի, եւ որ Զորավարի արծվենի հայացքը վրիժառության ու հայրենադարձման խորհուրդ ունի իր առինքնող կերպարում: Պատահական չէր բոլոր առումներով խաթարված մեր ժամանակներում հնչեցրած նրա խոսքը. «Հույսս մեր մշակույթն է, մեր մեծերը, մեր անցած ճանապարհը… Նայեք հրեաներին. իրենց պետականության համար պայքարեցին 2000 տարի: Իբրեւ երազանք ունենալով Ավետյաց երկիրը՝ հաղթահարեցին ամեն դժվարություն՝ սով, հալածանք, արհամարհանք, ջարդ… Սա հիանալի մի օրինակ է ողջ մարդկության համար: Մեր ունեցածը մի կտոր հող է, մի կտոր հայրենիք, ու ամեն գնով պիտի պահպանենք այն…»:

Երկար ժամանակ չի անցել այն օրվանից, երբ հայ քանդակագործության «դիմաքանդակի վարպետը» գնաց ի հավերժություն: Գնաց՝ կիսատ թողնելով բազմաթիվ գործեր, չիրականացրած մտահղացումներ: Նա, որ ապրում էր իր ժամանակի հոգս ու ցավերով, մտահոգվում օտար իրողությունների ներխուժումներից, մեր կերպի այլափոխումներից, ամենուր մեր ոսկեղենիկ մայրենիի աղճատումներից. «Այն ժամանակ խնդիրն ամենօրյա էր (նկատի ունի խորհրդային տարիները.-Հ.Ս.): Ես եւ իմ շրջապատի մարդիկ մեծ ցավով էինք նայում ստեղծված պատկերին՝ ռուսական դպրոցներ, ռուսական խոսք… Հայկական շատ օջախներում միայն ռուսերեն էին խոսում: Ես մի վատ սովորություն ունեի. երբ խնջույքը, միջոցառումն ուղեկցվում էր գլխավորապես ռուսերենով, բաժակ էի բարձրացնում եւ արտասանում ոչ ավել, ոչ պակաս՝ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Իբրեւ բողոք, ըմբոստություն: Այդ լռելյայն ռուսացումն այսօր չկա: Իհարկե, տխուր է, երբ նայում ես օտար կամ կիսահայերեն լեզվով գրված ցուցանակներին: Բայց նա, ով անում է դա, չի էլ հասկանում իր արմատների ուժը, փոքր, բայց հզոր էությունը: Իսկ ի՞նչ են մտածում ղեկավար այրերը: Այ, հենց ամենաթողությունն է ստեղծում այդ օտարամոլ պատկերը…»:

Արա Շիրազը հերկեց իր արվեստի խոպանը հանճարեղ իր ծնողների նման, ծաղկեցրեց այն հայրենասիրության անաղարտ ավիշով, ընդդիմացավ ամերիկաներում անհոգ ու ապահով կյանքով ապրելու հայ մեծահարուստի առաջարկին՝ ինչպե՞ս կարող էր Կապուտիկյանի ու Շիրազի որդին ապրել հայրենիքից հեռու, օտար երկնքի տակ: Նա, ինչպես մի օր Լեւոն Ներսիսյան ազնվազարմ հայրենապաշտ Հայն էր ասել, «Մի՛ մոռացիր, մինչեւ կյանքիդ վերջը պետք է լինես Սիլվա Կապուտիկյանի եւ Հովհաննես Շիրազի որդին…»: Եվ եղավ՝ իր անմեռ գործերը «որպես նամակներ» թողնելով աշխարհին, հայրենիքին, գալիք սերունդներին…

Թեգեր: Արա ՇԻՐԱԶ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ, թէ ինչ պիտի լինենք, բայց գիտենք թէ, երբոր նա կյայտնուի, նորան նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նորան ինչպէս որ է»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ոչ թե հարստանալ, այլ հարստացնել

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist