Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մեր արմատը հայրենիքն է…»

Հունիսի 10, 2022
Մշակույթ
«Մեր արմատը հայրենիքն է…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
336
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մեսրոպ Թաղիադյանը ինքնատիպ եւ հզոր անհատականություն էր, բազմակողմանիորեն օժտված, մեծ եռանդի տեր, ուժեղ, խիզախ մարդ, իսկական վիպական կենսագրություն ունեցող մի գրող. ոտքի տակ էր տվել աշխարհի կեսը, եղել էր ուսուցիչ, լրագրող, գիտնական, մանրավաճառ, քաղաքական գործիչ, բանաստեղծ, իսկական վերածնության, բարձրացող ուժի բնորոշ դեմք, անցել հալածանքի ու թշնամանքի փշոտ ճամփեքով: Նրա մասին հիացմունքով է խոսել Միքայել Նալբանդյանը, բարձր է գնահատել Շիրվանզադեն. «Թաղիադյանի անունը հայ ընթերցող հասարակությանը շատ քիչ է հայտնի, այնինչ՝ նա դարիս ամենատաղանդավոր բանաստեղծներից մեկն էր, նաեւ՝ ամենից սրամիտը…»: Ամենուր Թաղիադյանը հետապնդել է մի նպատակ՝ ստեղծել դպրոց ու թերթ, ժողովրդի համար վառել հոգեւոր լույս, բորբոքել ազգային-ազատագրական գաղափարներ…»:

Հրանտ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Ինչպես ժամանակին Վահան Տերյանն էր բարձրաձայնում՝ գրեթե բոլոր հայ բանաստեղծները տառապել եւ տառապում են ազգային ցավով: Խոսքը ճշմարիտ բանաստեղծների մասին է, անձնական երջանկությունը երջանիկ հայրենիքով պայմանավորողների մասին: Հայրենապաշտ ու ազնվարյուն այդ բանաստեղծներից է Մեսրոպ Թաղիադյանը՝ հայ գրականության մեջ ռոմանտիզմի սկզբնավորողներից մեկը՝ ի թիվս Խաչատուր Աբովյանի, Ղեւոնդ Ալիշանի:

Աշխարհի կեսը ոտնատակ տված բանաստեղծը ծնվել է այժմ մայրաքաղաքի մաս դարձած Ձորագյուղում: Սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, ապա՝ Պողոս Ղարադաղցու մոտ: Վանքի նվիրակների հետ շրջել է Հայաստանի գավառներում, հավաքել ժողովրդական երգեր, զրույցներ, գրի առել ազգագրական նյութեր: Բայց ինչպես շատ հայ գործիչների՝ Թաղիադյանին եւս հրապուրել էր Հնդկաստանը՝ իր հայ գաղթօջախներով: 1824 թ., երկար ու տառապալից ճանապարհ կտրելուց հետո, ի վերջո, հանգրվանում է հայաշատ Կալկաթայում, ուսանում տեղի անգլիական եպիսկոպոսական ճեմարանում՝ ստանալով արվեստների մագիստրոսի աստիճան: Ճեմարանի տպարանում լույս է ընծայում Էջմիածնի միաբան Պ. Բարդումյանի «Աստվածանմանություն» աշխատությունը՝ իր ծանոթագրություններով, լատիներենից՝ Հ. Գրովտիոսի «Ճշմարտություն քրիստոնեական հավատի» գիրքը, անգլերենից՝ Ռ. Հիբրի «Պաղեստին» պոեմը, իր «Դիցաբանություն» գրքույկը: Բանաստեղծի գրահրատարակչական գործունեությանն հաջորդում են աստանդական կյանքի տարիներ՝ ուսուցչություն Կալկաթայի հայոց մարդասիրական, Նոր Ջուղայի «Ամենափրկչյան» ճեմարաններում, Էջմիածնի վանական, Թավրիզի, Պոլսի հայկական դպրոցներում: Սակայն Կալկաթայում բանաստեղծը դեռ առաքելություն ուներ՝ 1846-ին վերադառնալով, այստեղ հիմնում է «Սբ Սանդուխտ» երկսեռ դպրոցը՝ հակադրվելով գոյություն ունեցող ուսուցման սխոլաստիկ համակարգին եւ կիրառելով եվրոպական առաջավոր մեթոդները: Սա առիթ էր դառնալու կղերականների հալածանքին: Ի դեպ, դեռեւս 1839 թ. բանաստեղծը ձերբակալվել եւ անգլիական նավով դուրս էր բերվել Պոլսից: Տրապիզոնում նրան հաջողվել էր փախչել, վերադառնալ Կալկաթա, աշխատել անգլիական եպիսկոպոսական ճեմարանում՝ որպես տպարանի հայկական բաժնի վարիչ: Եվ այդ տարիներին էլ հրատարակել «Մեսրովբեան այբբենարան», «Մեսրովբեան շարադրիչ» գիտամանկավարժական ձեռնարկները, «Պատմություն հին Հնդկաստանի» ուսումնասիրության առաջին մասը, «Պատմություն Պարսից», «Ճառ դաստիարակության օրիորդաց» աշխատությունները: 1847-ին լույս է տեսնում «Թութակ Թաղիդեանց» բանաստեղծությունների՝ հումանիզմով շնչող ժողովածուն: Նույն թվականին՝ «Սոս եւ Սոնդիպի» պոեմը, որում առաջ է քաշում դասային կապանքները ոչնչացնելու, մարդկային իրավունքների հավասարության եւ անձնական երջանկության իրավունքի գաղափարները: Երկպառակության, անմիաբանության հանդեպ հայ պատմագիտության քննական հայացքն իր արտահայտությունն է գտել «Վեպ Վարդգիսի» գրքում, իսկ «Վեպ Վարսենկան»-ը արծարծում է մարդու կատարելագործման, առաքինության խնդիրներ:

Մեսրոպ Թաղիադյանը, որ լուսավորության, լուսամտության, առաջադեմ գաղափարների ջատագով էր, ստեղծել եւ խմբագրել է «Ազգասեր Արարատյան» հանդեսը, նրա էջերում տպագրել ներքին ու արտաշխարհին վերաբերող լուրեր, տեղեկություններ Հայաստանի մասին, քաղաքական, գրական, գեղարվեստական, գիտական, մանկավարժական, տարաբնույթ նյութեր: Նրա հրապարակախոսական ելույթների առանցքում հայրենի երկրի զարգացման, հայության համախմբման, տնտեսական, քաղաքական, լուսավորական ձեռնարկումների խնդիրներն են, հորդորը հայ գաղթօջախներին՝ կապվել հայրենիքի հետ, օգնել երկրի տնտեսական կյանքի վերափոխմանը: Նա առաջինն է, որ հայրենաբաղձության մեջ դրել է հայրենադարձության գաղափարը: Դա հստակորեն երեւակվում է «Ճանապարհորդություն ի Հայս» գրքում, որտեղ շեշտում է, թե հայ գաղութները չեն կարող հայերի վերջնական հանգրվանները լինել: Նա անձնական երջանկությունը տեսնում է իր երկրի ու ժողովրդի բարօրության մեջ. «Մեր արմատը մեր հայրենիքն է: Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախեւառաջ ձգտի հայրենիքի երջանկությանը…»:

1852 թ. բանաստեղծն իր տպարանը, «Ազգասեր Արարատյան»-ի խմբագրությունը եւ հիմնադրած «Սբ Սանդուխտ» երկսեռ դպրոցը տեղափոխում է Կալկաթային մոտ գտնվող Չիչրա քաղաք: Ցավոք, տառապանքի գնով ստեղծված այս բոլորը շուտով դադարում են գործելուց: Չիչրայում հանգրվանելուց վեց տարի անց հայրենաբաղձ բանաստեղծը որոշում է վերադառնալ հայրենիք, բայց այն վերստին տեսնել բախտ չէր վիճակված. ճանապարհին, հիվանդության պատճառով կանգ է առնում Իրանի՝ բանաստեղծների քաղաք Շիրազում: Այստեղ էլ փակվում են աստանդական բանաստեղծի հայրենակարոտ աչքերը, որոնց լույսը ցոլացրել էր հանուն իր ազգի բարօրության ու  լուսավորության, հանուն մարդու մարդ մնալու, մարդկայինի ու  կատարելագործման…

Հ.Գ.- Ի դեպ, տողերիս հեղինակին բախտ է վիճակվել հայոց լեզու եւ գրականություն դասավանդել այսօր Արեւմտյան Բենգոլիայի մայրաքաղաք Կալկաթայի՝ 1820-ին հիմնադրված եւ առ օրս գործող Հայոց մարդասիրական ճեմարանում… Այնտեղ ես բանաստեղծի շնչառությունն զգում էի ամեն օր…

Թեգեր: բանաստեղծՄեսրոպ Թաղիադյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հակոբավանքի հոգեւոր վերածնունդը

Հակոբավանքի հոգեւոր վերածնունդը

Ռուսաստանի հերոս Անդրանիկ Գասպարյանի դիմանկարը

Ռուսաստանի հերոս Անդրանիկ Գասպարյանի դիմանկարը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist