Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ինչը կարող էր կործանել, այն էլ փառաբանեց…

Հունիսի 15, 2022
Մշակույթ
Ինչը կարող էր կործանել, այն էլ փառաբանեց…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
148
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արվեստը մի խորհուրդ է, եւ արվեստագետը՝ նրա քուրմը… Ամեն մի մտադրություն՝ արվեստը ծառայեցնել այլ նպատակի, սրբապղծություն է, քանզի սիրո մեջ ամենը, ինչը սիրուց բացի որեւէ ուրիշ նպատակ է հետապնդում, անբարոյականություն է»։

Երվանդ Քոչար

Ու չնայած արվեստագետի համոզմունքին, թե արվեստն այլ նպատակի չի ծառայում, քան բուն արվեստին, Քոչարին ձերբակալում են «Սասունցի Դավիթ» արձանի համար եւ կայարանամերձ հրապարակում տեղադրված անմեղ արձանի գիպսե օրինակը ջարդուփշուր անում։

Երվանդ Քոչարն արդեն աշխարհում ճանաչված արվեստագետ էր, հիմնադրել էր տարածական նկարչությունը եւ այդ թեմայով զեկուցում կարդացել 1936 թ. մարտի 18-ին, ստորագրել «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որի գաղափարներն իրականացրել էր իր ստեղծագործություններում։ Մանիֆեստի կողմնակիցներն էին Պիկասոն, Արպը, Կալդերը, Միրոն, Դելոնեն, Դյուշանը, Կանդինսկին, Պիկաբիան եւ այլք։ Քոչարը մեծ ամպլուայի ստեղծագործող էր՝ զարդա-կիրառական արվեստից մինչեւ գեղանկարչություն, քանդակագործություն, գծանկարչություն, գրքի, ներկայացումների ձեւավորման աշխատանքներ, բայց եւ ցանկացած թեմատիկայի մեջ յուրաքանչյուր աշխատանքի համար՝ ուրույն մոտեցումներով ու մեկնություններով, անընդհատ ստեղծագործական եռուն պրոցեսի մեջ՝ բացահայտելով արվեստի խորհրդավոր աշխարհը, թափանցելով խորքն ու միտքը։ Նրա գործերը սոսկ տեսարժան չեն. դրանք խորհել են տալիս ոչ միայն կատարման կերպով, տեխնիկայով, կիրառված նյութի տեսակով, տարածական ու ժամանակի միաձույլ շարժապատկերի հղացմամբ, այլեւ մտածել տալու թելադրանքով, այլ կերպ՝ արվեստագետի թիրախը միտքն է. ցանկացած ճանապարհով մտքին հասնելու գերնպատակը, որսալու անհայտը. չէ որ միտքը ոչ միայն լեզվի, այլեւ մատների ծայրերին է կենդանանում… Ստացվում է հետաքրքիր պտույտ՝ ուղեղը թելադրում է մատների աշխատանքը, այսինքն՝ միտքը սահում է դեպի մատները, մատները ստեղծում են պատկերներ, պատկերները վերադառնում են մտքին. արարչական այս շրջապտույտը բավական թափանցիկ է Քոչարի ամպլուայում, ինչն արվեստագետի մեծության վկայագիրն է, եւ արդեն իսկ զարմանալի չէ ո՛չ նրա բարեկամների ու երկրպագուների, ո՛չ էլ նախանձողների ու թշնամիների առատությունը։

Մեծերը չեն երկնչում մեծերից. նրան սատարում ու բարձր են գնահատում Արշակ Չոպանյանը, Էդգար Շահինը, Հակոբ Գյուրջյանը, նրա մասին գրում են ժամանակի հայտնի քննադատները՝ Կլեման Մարոն, Ռայմոն Սելինգը, Ժյուլ դը Սենթ Հիլլերը, այլք, նրա աշխատանքները ցուցադրվում են Պիկասոյի, Արպի, Բրանկուզիի, Դելոնեի, Լեժեի, Էռնստի, Գրիսի, Կլեեի, Լիպշիցի, Միրոյի, Մոնդրիանի, Օզանֆանի եւ այլ նշանավոր ստեղծագործողների աշխատանքների հետ։ Եվրոպայում բացվում են Քոչարի անհատական ցուցահանդեսները, որոնց արձագանքում են հանրահայտ պարբերականներն ու հանդեսները։ Եվրոպայի սրտից՝ Փարիզից գալով Հայաստան, սիրտն ու միտքը դնում է ազգային դիմագիծը կերտելու նվիրական աշխատանքին, եւ ի՞նչը կարող էր առավել վառ արտահայտել ազգային վերածնունդը, եթե ոչ ազգային էպոսն ու նրա դյուցազնական հերոսները, մանավանդ մոտ էր էպոսի հազարամյակը, եւ առջեւում տոնակատարություններ էին. տասնութ օրում Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավիթ» գիպսե արձանի առաջին տարբերակը։ Գիպսե արձանը կայարանամերձ հրապարակում մնում է մոտ երկու տարի, մինչեւ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրը՝ 1941 թ. հունիսի 22-ը. այդ օրը Քոչարը ձերբակալվում է հակահեղափոխական քարոզչության եւ հակահեղափոխական  գործունեության մեղադրանքով. դատավճռից հետո դատաստանը հասնում է «Սասունցի Դավթին». գիպսե արձանն արժանանում է «մահապատժի». արձանի մեղքն այն էր, որ մերկացրած սրով նայում էր դեպի «բարեկամ Թուրքիա», թեեւ գիպսե սրից արյուն չէր կաթում ու չէր կարող կաթել, այն ժամանակ, երբ «բարեկամ Թուրքիայի» բարեկամ Գերմանիան ագրեսորաբար հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, որի լիարժեք անդամն էր եւ ՀԽՍՀ-ն, այսինքն՝ մեզ վրա, այն դեպքում, երբ Թուրքիան, շունչը պահած, սպասում էր սուրը մերկացնելու իր հերթին, որի անմիջական զոհը Հայաստանն էր լինելու, եւ հաստատ արյուն էր կաթելու այդ սրից, այն էլ՝ ինչքա՜ն։

Ինչպես Քոչարն է ասում, արվեստը չի ծառայում այլ բանի, քան հենց արվեստին, եւ «Սասուցի Դավիթ» արձանն էլ, իսկապես, հղացվել էր էպոսի հազարամյակի տոնակատարության առթիվ եւ այլ բան չէր հետապնդում, քան հայ ժողովրդի ուժի, կամքի, վերածնության խորհրդանիշի գաղափարը ներկայացնելը, ինչի իրավունքն ունի ցանկացած ժողովուրդ, սակայն հայ ժողովրդի ծոցում կան ոչ միայն սասունցիդավիթներ ու քոչարներ, այլեւ մուղդուսիակերպ արարածներ, որոնց հանգիստ չեն տալիս ուրիշների մեծություններն ու փառքը.  արդեն 1937 թ. հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» հոդվածը, որում էլ Քոչարը մեղադրվում է «հակահեղափոխական քարոզչության եւ հակահեղափոխական գործունեության» մեջ, այսինքն՝ Քոչարի դեմ գաղափարական պայքարը մի քանի տարի անց շատ կոնկրետ բնույթ է ստանում, եւ նա ստիպված է լինում 2 տարի 2 թե 4 ամիս անցկացնել բանտում՝ իր ստեղծած գլուխգործոցի պատճառով. ճակատագրի հեգնա՞նք է. ո՛չ, մարդու այլանդակ ու այլասերված վարքագծի հետեւանք, որ հայ ժողովրդի երեւելի շատ զավակների համար ոչ միայն բանտային կյանք, այլեւ առհասարակ կյանք արժեցավ. տգիտությունը չի հանդուրժում լույսը, քանզի միշտ մնում է նրա ստվերի տակ, ստվեր, որ, ինչպես Քոչարն է ասում, «այնքան նյութական է, որքան առարկան…»: Քոչարին բանտից ազատելու համար ջանքեր են գործադրում նրա ներսիսյանական դասընկերները՝ Անաստաս Միկոյանը եւ ԽՍՀՄ ճարտարապետների միության փոխնախագահ Կարո Հալաբյանը։

Քոչարը բանտում էլ չի դադարում ստեղծագործել, որոնել. սատինե թաշկինակի վրա ստեղծում է Մովսես Մովսիսյանի դիմանկարը՝ թվագրված 22.X.1942, իսկ բանտից հետո մի քանի կտավներում՝ «Կանացի դիմանկար», «Տղայի գլխանկար», «Կապույտ սափորով նատյուրմորտ», «Կոմիտաս», սովորական յուղաներկերի, արծնաներկերի փոխարեն օգտագործում է հատուկ մոմաներկեր, որոնք չեն ենթարկվում ժամանակի քայքայիչ ազդեցություններին. դրանց պատրաստման համար նրան հեղինակային վկայագիր է տրվում։ «Էնկաուստիկայի» տեխնիկան՝ նկարչության մեջ մոմաներկերի կիրառման «տաք եղանակը», մշակել էին հույները՝ դեռեւս Ք. ա. 5-րդ դարում, որով երկար ժամանակ աշխատում էին նաեւ բյուզանդացի նկարիչները։ Մոմաներկի դեղագիրն աստիճանաբար մոռացվում է։ Քոչարին հաջողվում է վերականգնել մոմաներկի «սառը եղանակը»։ Իր զանազան գյուտերով, հազվագյուտ մեծարժեք գործերով հանդերձ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարն իսկական ժողովրդայնություն ձեռք բերեց այսօր երկաթուղային կայարանամերձ հրապարակը զարդարող «Սասունցի Դավիթ» հոյակերտ, կոփածո պղնձից արձանով, որի տեղը գիտեն մեծումանուկ… Ճակատագի՞ր է…

1899 թ. հունիսի 15-ին Թիֆլիսում՝ շուշեցի Սիմեոն Քոչարյանի եւ Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում ծնված Երվանդ Քոչարը եղավ աշխարհի շատ նշանավոր քաղաքներում, դասեր առավ թե՛ հայ, թե՛ օտարազգի երեւելիներից, սակայն վերջին հանգրվանը եղավ հայրենի Երեւանը, որը նրան թե՛ դատեց, թե՛ սիրեց ու մեծարեց…

Թեգեր: Երվանդ Քոչարնկարիչքանդակագործ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Հիացած էի Էջմիածնի երգչախմբով…»

«Հիացած էի Էջմիածնի երգչախմբով…»

Ութամյա կրթությամբ՝ կարողության ու փառքի բարձունքներ…

Ութամյա կրթությամբ՝ կարողության ու փառքի բարձունքներ…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist