Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նամականիշը պետության խորհրդանիշներից մեկն է

Դրոշ, զինանշան, օրհներգ ու նամականիշ

Հունիսի 24, 2022
Մշակույթ
Նամականիշը պետության խորհրդանիշներից մեկն է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
429
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի հետ

-Պարո՛ն Մուսայելյան, Դուք Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահն եք։ Շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկսեցիք նամականիշների հավաքածու ունենալ։

-Շատերն են սկսել նամականիշներ հավաքել պատանեկան տարիներից, սակայն ես մանկուց նամականիշներ չեմ հավաքել եւ սկսել եմ դրանով զբաղվել երեսուն տարեկանից։ Մինչ այդ տարված էի տարբեր երկրների մետաղադրամներ հավաքելով։ Մետաղադրամների հավաքածու ունեցող մարդկանց անվանում են նումիզմատներ, իսկ նամականիշների հավաքածու ունեցողներին՝ ֆիլատելիստներ։ Տասնամյակներ առաջ նումիզմատներն ու ֆիլատելիստները յուրաքանչյուր շաբաթ-կիրակի հանդիպում էին Մաշտոցի պողոտայի գրասենյակում ու սկսում քննարկել իրենց հավաքածուներին վերաբերող թեմաներ։ Հիմա միայն ֆիլատելիստներն են հանդիպում նշված վայրում։ Երբ սկսեցի հաճախել այդ ակումբ, զարմանում էի, որ շատ ծանրակշիռ մարդիկ ինչ-որ գունավոր թղթեր էին հավաքում։ Ինձ տարօրինակ էր թվում դա։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ ինքս եմ այդ անչափ հետաքրքիր գործով զբաղվելու։ Դա էլ ինձ օգնեց հասկանալ, որ արվեստի հանդեպ անտարբեր չեմ. ուսումնասիրում էի նամականիշների պատկերները, գույները, եզրագծերը։ Սկզբնական շրջանում նամականիշները ձեռք էի բերում առանց հասկանալու։ Հետո պարզվեց, որ բավական սխալ նամականիշներ եմ գնել։ Այսպիսով, ժամանակի ընթացքում հասկացա, թե նամականիշների ինչ տարբեր հավաքածուներ պետք է ունենամ, որոնք ավելի հոգեհարազատ են ինձ։ Այսօր հավաքածուներիս թեմատիկան բազմազան է՝ աշխարհի տարբեր երկրների նամականիշներ՝ նվիրված Հայաստանին ու ծագումով հայ նշանավորներին, քրիստոնեություն, Արցախի նամականիշներ, Նապոլեոն Բոնապարտ, Երկրորդ համաշխարհային պատերազմ եւ այլն։ Նամականիշների աշխարհը զարմանահրաշ է, քանի որ դրանց միջոցով կարողանում ես տվյալ երկրի մշակույթի, պատմության, ժողովրդի վերաբերյալ եզրահանգումներ անել։

«Հայփոստն» այժմ շատ կարեւոր նախաձեռնություն է իրականացնում. ազերիների կողմից ավերված պատմամշակութային կոթողների վերաբերյալ, հատկապես Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու եւ Սբ Կանաչ ժամի ռմբակոծման պատկերներով նամականիշների թողարկում։ Ցանկություն կա դա մեծ տպաքանակով թողարկել ու աշխարհով մեկ սփռել։ Նամականիշը պետության խորհրդանիշներից մեկն է՝ դրոշ, զինանշան, օրհներգ ու նամականիշ։ Պատահական չէ, որ պետական պաշտոնական այցերի ժամանակ պաշտոնյաներն իրենց երկրի նամականիշների հավաքածուներ են նվիրում։ Ինչպես նշեցի, դրանցով կարելի է ամբողջական գաղափար կազմել տվյալ երկրի պատմության ու անցած ուղու մասին։

-Իսկ պատահո՞ւմ է, որ մարդիկ բերում են նամականիշներ Ձեզ մոտ միայն վաճառելու համար։

-Գիտեք՝ ի՞նչն է հետաքրքիր. երբեմն մարդիկ նամականիշներ են բերում ակումբ, որպեսզի վաճառեն՝ ասելով, որ իրենց պապիկի կամ որեւէ հարազատի հավաքածուն է, ով արդեն վախճանվել է: Բայց պատահում են նաեւ մեզ մոտ ակումբում մարդիկ, որոնք մի հայացք գցելով այդ հավաքածուի վրա, ասում են՝  «Տար, թափի՛ր, ոչ մի արժեքավոր բան չկա»: Ես շատ զգայուն եմ այդ հարցում. չէ՞ որ այդ մարդը ժամանակ է ծախսել ու այդքանը հավաքել է: Եվ միշտ հորդորում եմ՝ զգայուն եղե՛ք այդ հարցում. եթե անգամ զգում եք, որ այնտեղ արժեքավոր ոչինչ չկա, նրբանկատորեն ասեք դա, չվիրավորելով նրանց արժանապատվությունը:

-Իսկ ինչպե՞ս կարող են մարդիկ ծանոթանալ Ձեր հավաքածուներին։

-Ես կարող եմ իմ անձնական բլոգը տրամադրել՝ hovikmusaelyan.com: Այնտեղ ֆիլատելիայի բաժինն առանձին է, նաեւ հետաքրքիր վավերագրական ֆիլմեր էլ կան: Բլոգը պասիվ է, այսինքն՝ հիմնականում հետեւում են այն մարդիկ, ովքեր արդեն գիտեն դրա մասին: Ես սոցիալական կայքերում գրանցված չեմ, ու շատերը զարմանում են դա իմանալով։ Նախընտրում եմ ավելի ակտիվ լինել տարբեր հանրային հարթակներում եւ հետաքրքիր տեղեկություններ փոխանցել մարդկանց իմ անձնական բլոգի միջոցով։

-Լսել եմ, որ խորհրդային տարիներին շատ ֆիլատելիստներ կային: Հիմա ովքե՞ր են հայ ֆիլատելիստները, ովքեր հաճախում են ակումբներ:

-Այո՛, Դուք ճիշտ եք, այդ ժամանակ շատ կային, եւ կար մի ավանդույթ, որ ծննդյան օրերին ծնողները երեխաներին նամականիշներ էին նվիրում։ Իմիջիայլոց՝ շատ փոքր երկրներ կան, որոնց բյուջեն հենց նամականիշների տպագրության ու վաճառքի վրա է հիմնված: Ինչքան երկիրը զարգացած է տնտեսապես եւ բարձր է բնակչության կենսամակարդակը, այնքան ֆիլատելիան ավելի զարգացած է։ Պատահական չէ, որ եվրոպական շատ հայտնի քաղաքների ամենաթանկ վայրերում շատ են ֆիլատելիստական խանութները: Դրանով զբաղվողները շատ են, որը նաեւ լուրջ բիզնես է այնտեղ ու կայուն եկամուտ է ապահովում: Բայց, ցավոք, Հայաստանում այդպես չէ, որովհետեւ մանկապատանեկան ֆիլատելիայի զարգացում չկա։ Ես եւ իմ գործընկերները հանրահռչակում ենք ֆիլատելիան Հայաստանում՝ ցուցահանդեսների միջոցով: Տարեկան մոտ երկու ցուցահանդես ենք կազմակերպում։ Այս տարի՝ նոյեմբերին, միջազգային  ցուցահանդես ենք անելու՝ նվիրված Ֆիլանում (ֆիլատելիայի եւ նումիզմատիկայի միություն) կազմակերպության 100-ամյակին, եւ հատուկ նամականիշ է թողարկվելու այդ առիթով։ Կենտրոնական բանկը եւս մասնակցելու է իր հոբելյանական հայկական հուշամեդալներով եւ մետաղադրամներով: Բավական լուրջ ցուցահանդես ենք անելու եւ անպայման Ձեզ եւս կհրավիրենք:

Թեգեր: Հովիկ Մուսայելյաննամականիշ
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Հայ ծնվելը երջանկություն է, հայ մեռնելը՝ հերոսություն…»

«Հայ ծնվելը երջանկություն է, հայ մեռնելը՝ հերոսություն…»

«Բարեւ, ես եմ…»

«Բարեւ, ես եմ...»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist