Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Հայ ծնվելը երջանկություն է, հայ մեռնելը՝ հերոսություն…»

Թե ինչից էր նեղսրտած մեծահամբավ կոմպոզիտորը

Հունիսի 24, 2022
Մշակույթ
«Հայ ծնվելը երջանկություն է, հայ մեռնելը՝ հերոսություն…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
247
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կինոն ինձ միշտ գրավել է իր անկրկնելի մթնոլորտով եւ համարձակ նորարարությունների դիմելու հնարավորությամբ: Ես համոզված եմ, որ եթե Մոցարտն այսօր ողջ լիներ, նա անպայման կգրեր կինոերաժշտություն…»:

Միքայել ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ

Նախկին միության կոմպոզիտորական դպրոցի ամենաինքնատիպ ու առեղծվածային կոմպոզիտորն արմատներով Արցախից է. նրա նախնիները հայոց հռչակավոր բերդաքաղաք Շուշիից էին, իսկ բանկային աշխատող հայրը ծնվել էր Բաքվում, հետո տեղափոխվել Թիֆլիս: Մայր Սաթենիկը վրաց մայրաքաղաքի ամենանշանավոր հայկական տոհմերից  մեկի շառավիղն էր: Ցարական իշխանությունների օրոք նրա հորեղբայրը եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ, որի տունը քաղաքը կիսող Քուռ գետի ափին էր:

1931-ին լույսաշխարհ եկած ապագա կոմպոզիտորը դեռ մանուկ հասակից էր ինքնամփոփ, արկածախնդիր ու տարօրնակ բնավորությամբ: Ինչպես իր ինքնակենսագրական «Ես ուղղակի ապրում եմ» գրքում է հիշում՝ 4-5 տարեկանում, երբ առաջին անգամ ոտք է դնում մանկապարտեզ, իրեն են մոտենում քիչ ավելի մեծ երկու տղաներ՝ ասելով, որ մանկապարտեզում տղաները բաժանված են երկու խմբի եւ ամեն օր կռվում են իրար հետ, իսկ իրենք այդ խմբերի «առաջնորդներն» են եւ հարցնում են, թե ում կողմից է նորեկ Միքայելը: «Ոչ մեկի,- լինում է պատասխանը,- ես ինքս ինձ հետ եմ»: Եվ բռունցքների հարվածներ է ստանում դեմքին:

Այս փաստն հիշատակելի է այն առումով, որ հետագա իր ողջ կյանքի ընթացքում էլ կոմպոզիտորը հավատարիմ է մնացել բնատուր իր եսին՝ չի հարել ոչ մի ուղղության, ոչ էլ միացել է իրար հակադիր որեւէ ուղղության: Այդպիսին է եղել նաեւ դպրոցում՝ մեկուսի, ինքնուրույն, խմբակային խաղերին անմասն: Ավելին՝ այս իրողությամբ մտահոգ մայրը անընդմեջ փորձել է ներշնչել որդուն, որ ինքը ոչնչով առավել չէ մյուսներից, որ սովորական մեկն է, միջակ ընդունակություններով օժտված դպրոցական: Սակայն միջակ այդ աշակերտը փայլուն ընդունակություններով է աչքի ընկնում եւ իր ասպետական վարքով. տնօրենի կողմից ծեծված աշակերտի իրավունքները պաշտպանելու համար հեռացվում է դպրոցից եւ ստիպված կրթությունը շարունակում երեկոյան ուսուցմամբ: Այնուհետեւ սովորում է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում: Սակայն գալու էին դառն ժամանակներ. ստալինյան բռնությունները հասնում են Թարիվերդիեւների ընտանիք. անհիմն մեղադրանքներով ընտանիքի հայրը 1948-ին հայտնվում է բանտում, մորը եւ որդուն զրկում են մեկ սենյականոց բնակարանից: Նրանք ստիպված են լինում ապաստանել այս կամ այն բարեկամի տանը: Մորն օգնելու նպատակով պատանի Միքայելը երաժշտության մասնավոր դասեր է տալիս: Նույն՝ հոր բանտարկման թվականին, Թբիլիսիի Պալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի թատրոնում ներկայացվում է Թարիվերդիեւի բալետային երկու մինիատուրաների առաջնախաղը:

Երիտասարդ կոմպոզիտորը թեեւ ստացել էր մասնագիտական կրթություն, սակայն դա բավարար չէր: Եվ ճանապարհը նրան բերում է Երեւան: Ընդունվում է կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, Գրիգոր Եղիազարյանի դասարան: Այստեղ, սակայն, նրան դառնացնելու էին՝ անվանարկելով ոչ հայկական վերջավորությամբ իր ազգանունը, հայերենին կատարելապես չտիրապետելը՝ համարելով երկրորդական կարգի հայ, պարտադրելով ստեղծագործական իրենց սկզբունքները: Հիասթափված այդ ամենից, մանավանդ դասարանի ղեկավարի անսիրտ ու վանող վերաբերմունքից, երկու տարի կոնսերվատորիայում ուսանելուց հետո, երբ արդեն հայացրել էր ազգանունը՝ Թարիվերդյան, դառնացած սրտով հեռանում է Մոսկվա, 1953-ին փայլուն քննություններով ընդունվում Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ: Այստեղ բախտը ժպտալու էր նրան՝ իր ղեկավարն էր լինելու Արամ Խաչատրյանը: Այդուհետ հանճարեղ կոմպոզիտորը պաշտամունք էր մնալու Թարիվերդիեւի ողջ կյանքի ընթացքում, նա, ով ոչ միայն օգնում էր իր ուսանողներին, այլեւ խրախուսում, որ երաժշտության մեջ ընտրեն սեփական ձեռագիրը, ուղղությունն ու ոճը: Նման մոտեցումը ճիշտ հակառակն էր եղիազարյանական պարտադրանքի:

Մոսկովյան ուսումնառության առաջին իսկ ամիսներին, վիրավորանքից ազգանվան նախկին գրության կերպը վերականգնած Թարիվերդիեւը ձեռք է բերում տաղանդավոր ուսանողի համբավ: Ամենուր հիացմունքով են խոսում նրա հեղինակած երաժշտական գործերի, մանավանդ ռոմանսների մասին: Դեռեւս ուսանող՝ դառնում է կոմպոզիտորների միության անդամ, ինչը նախանձի, չարակամության մթնոլորտ է ստեղծում իր անձի շուրջ: Բայց ճակատագիրը, պատահական դիպվածով, նրան ուղղորդելու էր դեպի գործունեության մեկ այլ՝ կինոաշխարհի ոլորտ. համամիութենական կինոինստիտուտի ուսանողներ Էլդար Շենգելայան, Թդուարդ Աբալովը եւ Միխայիլ Գալիկը այցելել էին Գնեսինների ինստիտուտուտ՝ համախոհ կոմպոզիտոր գտնելու, միասին աշխատելու համար: Եվ հանդիպում են իրենց ցանկալի արվեստագետին, միասին աշխատում: Կոմպոզիտորն այնպես է տարվում կինոարվեստով, որից հրաժարվելն արդեն անհնարին է դառնում: Մասնակցում է կինոնկարահանումներին, նկարահանող խմբի հետ մեկնում արշավների: Հետո նաեւ հնչյունային ռեժիսուրայի հատուկ դասընթացների է մասնակցում, որպեսզի ձայնագրվող երաժշտության հնչյունավորումն իր սրտով լինի: Մասնակցում է կինոարտադրության բոլոր աշխատանքներին՝ սցենարի քննարկումից մինչեւ մոնտաժ ու ձայնագրություն:

Տաղանդավոր կոմպոզիտորը ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում: Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը եւ մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի եւ նվագախմբի, ջութակի եւ նվագախմբի, երգեհոնի համար, 24 դաշնամուրային պիեսներ, 15 ռոմանս, դրանց թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով, երգեր ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, Վիլյամ Շեքսպիրի, Բելլա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաեւայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու, այլ հեղինակների խոսքերով:

Այդուհանդերձ, նրա փառքը ղողանջելու էր իր կինոերաժշտությամբ. հեղինակ է շուրջ 132 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է հոգիներ հմայող մեղեդայնությունը: Լավագույններից են «Եղջերու արքան»,«Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասնհինգերորդ գարունը», «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ»: Որքան էլ նեղսրտած հայրենիքից՝ երաժշտություն է գրել նաեւ «Հայֆիլմի» նկարահանած «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» կինոնկարի համար: Չի շրջանցել թատերական ներկայացումներն ու ռադիոբեմադրությունները:

Թարիվերդիեւի վաստակը գնահատվել է ՌԴ «Նիկա» կինոմրցանակով՝ երեք անգամ, Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակով, Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման շնորհումով: Իսկ ամենամեծ նվաճումը համաժողովրդական այն մեծ սերն է իր արվեստի հանդեպ, որին կյանքը նվիրաբերեց արմատներով շուշեցի մեծ կոմպոզիտորը: Նա կյանքից հեռացավ 65 տարեկան հասակում՝ իր հետ տանելով մայրական պատգամը. «Հայ ծնվելը երջանկություն է, հայ մեռնելը՝ հերոսություն…»:

Թեգեր: երաժշտությունկոմպոզիտորՄիքայել ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Բարեւ, ես եմ…»

«Բարեւ, ես եմ...»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ոչ թե հարստանալ, այլ հարստացնել

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հզոր է եղել ամրոցն ու անառիկ

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist