Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

Հուլիսի 1, 2022
Մշակույթ
Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
89
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սկիզբը՝ նախորդիվ

Շուշիում են ծնվել հանրահայտ նկարիչ եղբայրներ Միքայել (1897-1961) և Սերգեյ (1912-1986) Արուտչյանները: Ավագ եղբայրն իր կյանքի ընթացքում նկարազարդել է ավելի քան 100 գիրք և կինոնկար: Կրտսերը դարձավ Հայաստանի ժողովրդական արտիստ, «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած մի շարք կինոնկարների գլխավոր նկարիչն էր՝ ներառյալ «Պատվի համար»-ն ու «Քաջ Նազար»-ը: Սերգեյի որդին՝ 1947 թ. Երևանում ծնված Ռուբեն Արուտչյանը, նույնպես արվեստաբան է, Հայաստանի վաստակավոր նկարիչ: Նա, մասնավորախպես, Երևանում մի քանի տարի առաջ տեղադրված Հոլոքոստի զոհերի հուշարձանի հեղինակն է:  

Ծնունդով Շուշիից հայի ընտանիքում է Թիֆլիսում ծնվել երաժշտության հիրավի հանճար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1953-1962 թթ. Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը (1905-1964):

Արմատներով Շուշիից էր նաև մեկ այլ հանրահայտ երաժշտագետ՝ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը (1931-1996), ում հայրը՝ Լեոն Թարվերդյանը, ծնվել է Շուշիում:  Թարիվերդիևը ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ է, 132 կինոնկարների ու բեմական ներկայացումների երաժշտության հեղինակ, գրել է հարյուրավոր երգեր ու ռոմանսներ, 4 բալետ, 5 օպերա, մեծ թվով կամերային և սիմֆոնիկ գործեր: Առավել մեծ համբավ է նրան բերել «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Եղջերու թագավորը», «Սիրել» ֆիլմերի համար ստեղծած երաժշտությունը:

Խորհրդային հռչակավոր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Երվանդ Քոչարը նույնպես Շուշիի արմատներ ուներ. նրա հայրը՝ Սիմոն Քոչարյանը, ծնվել էր Շուշիում, իսկ ինքը՝ արդեն Թիֆլիսում:  

Հանրահայտ գեղանկարիչ Յուրի Սարկիսովը (Տեր Սարգսյան, 1928-2012) ծնունդով շուշեցի էր:

Խորհրդային և ռուսաստանյան գիտնական, ռազմական գործիչ, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառում մրցանակի դափնեկիր Աշոտ Սարկիսով (ծնողները ծագումով Շուշիից էին, ինքը ծնվել է 1924 թ. Թուրքմենստանում):   

Խորհրդային և ռուսաստանյան  ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների «Հասարակական գիտություններ և ստեղծագործություն» բաժանմունքի ակադեմիկոս Ալլա Տեր-Սարգսյանց (1937-2019,  ծնողները ծագումով Շուշիից էին):

Այդ քաղաքում չէին ծնվել, սակայն հենց այնտեղ էին ուսանել և իրենց մասնագիտական ուղին սկսել գիտության, մշակույթի, քաղաքականության մի խումբ հայտնի գործիչներ: Նրանց թվում է  կոմպոզիտոր, Շուշիի երաժշտական դպրոցի շրջանավարտ Անդրեյ Բաբաևը (1923-1964).

ՀԷՄՀԻ գիտահետազոտական կենտրոնի (ներկայումս՝ ՌԳԱ Ե . Պրիմակովի անվան Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտ) առաջին տնօրեն (1956-1965 թթ.), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Անուշավան Արզումանյանը (եղել է Շուշիի ռեալական դպրոցի շրջանավարտը):

Այդ ցանկը դեռ երկա՛ր կարելի է շարունակել:

Շարունակելի

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասարակական գործիչ, հրապարակախոս, Մոսկվայի լրագրողների միության անդամ 

Թեգեր: ԱրցախմշակույթՇուշի
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Վովա փղի ոդիսականն ու ճակատագիրը

Վովա փղի ոդիսականն ու ճակատագիրը

«Մհեր Մկրտչյանը… ընդդեմ Ֆրունզիկի»

«Մհեր Մկրտչյանը… ընդդեմ Ֆրունզիկի»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist