Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

Հուլիսի 2, 2022
Մշակույթ
Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սկիզբը՝ նախորդիվ

Մեր վերին աստիճանի ագրեսիվ հարեւաններին տեղյակ պահենք, որ «Ադրբեջան» անվանումը երբեք չի կիրառվել Անդրկովկասում գտնվող ներկայիս թրքալեզու հանրապետության նկատմամբ: Դա իր «Ադրբեջանը եւ Արրանը՝ Ատրպատականը եւ Կովկասյան Աղվանքը» գրքում, մասնավորապես, վկայել է իրանցի հայտնի պատմաբան Էմայաթոլլա Ռեզան:

Իսկ ահա թե ինչ է ժամանակին նշել Ադրբեջանի ստեղծման առիթով Ռուսաստանի Հարավի սպիտակ շարժման առաջնորդ Անտոն Դենիկինը. «Ադրբեջանի Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իսկական», սկսած անվանումից, որը փոխարինաբար վերցվել է Պարսկաստանի գավառներից մեկից: Արհեստական տարածքը ներառում էր լեզգիական Զակաթալին, հայ-թաթարական Բաքվի ու Ելիզավետպոլի մարզերը, ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ՝ որպես Կովկասում պանիսլամիզմի ու պանթուրքիզմի առաջակետ…» («Очерки русской смуты», 1918 թ.):

Թուրք հետազոտող Յասեմին Կիլիտ Ակլարն Ադրբեջանում պատմության դասավանդմանը նվիրված իր աշխատությունում հանգում է այն եզրակացության, որ պատմության պաշտոնական ադրբեջանական դասագրքերն ի վիճակի են էթնիկական եւ ազգային գերազանցության զգացմունք ներշնչել նախ եւ առաջ հայերի, ինչպես նաեւ ռուսների եւ իրանցիների հանդեպ: Ըստ նրա հաշվարկների՝ պատմության միայն մեկ դասագրքի 391 էջում հայերը 187 անգամ են թշնամի անվանվում, ռուսները՝ 119, իրանցիները՝ 44 անգամ:  Յասեմին Ակլարը մատնանշում է, որ հայերի հանդեպ նման վերաբերմունքը խնդրահարույց է դարձնում Լեռնային Ղարաբաղում հայերի հետագա գոյատեւումը, եթե այն մտնի Ադրբեջանի կազմի մեջ (Yasemin Kilit Aklar (Kocaeli University). The Teaching of History in Azerbaijan and Nationalism // Abimperio 2/2005):

Իլհամ Ալիեւի ու Ռեջեփ Էրդողանի միջեւ 2021-ի ամռանը օկուպացված Շուշիում կնքված հայտարարագիրը փաստացի հիմք դարձավ երկու պետությունների ռազմական դաշինքի, ինչպես նաեւ Ադրբեջանում թուրքական ռազմական բազաներ ստեղծելու համար: Բացի այդ, դա նշանավորեց Միջին Ասիա թուրքական նոր ցատկի մեկնարկը՝ թյուրքալեզու պետությունների ուժային միավորման եւ «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակով: Ապագայում այդ միավորումը կարող է արդեն շոշափելիորեն սպառնալ Ռուսաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը՝ հաշվի առնելով այդ երկրում թյուրքական գործոնի շարունակական «ակտիվությունը»:  Իսկ թուրքական դպրոցական դասագրքերում, ի դեպ, նշվում է, որ այդ բոլոր հողերը պատմականորեն պատկանում են Թուրքիային…

Ժամանակ առ ժամանակ թուրք առանձին քաղաքական գործիչներ արդեն բացեիբաց հանդես են գալիս Ռուսաստանին հասցեագրված տարածքային պահանջներով՝ ցուցահանելով «Մեծ Թուրան» կոչեցյալի քարտեզը, որտեղ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ ներկայացված են որպես միանգամայն թուրքական: Եվ այդ գործիչները հայտարարում են, որ «գալու է պատմական արդարության եւ բոլոր այդ տարածաշրջանները թուրք ժողովրդի ղեկավարության տակ միավորելու ժամանակը»:  

«Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք» կեղծ ու ցինիկ ձեւակերպման վերաբերյալ նշեմ հետեւյալը: 1870-ականներից մինչեւ 1920 թ. Շուշիում լույս էր տեսնում 22 թերթ եւ ամսագիր, որոնցից 2-ը՝ ռուսերեն, իսկ 20-ը՝ հայերեն, որոնց թվում էին «Հայ աշխարհը», «Շուշիի կյանքը», «Շուշիի թերթիկը», «Գործը», «Ծիածանը», «Ուսանողական թերթը», «Ազգագրական ամսագիրը» եւ այլն: Իսկ կովկասյան թաթարների, ովքեր այժմ իրենց ադրբեջանցի են անվանում, լեզվով ոչ մի  պարբերական չկար: Եվս ադրբեջանցիներին ի գիտություն՝ Շուշիի առաջին թատրոնը 1896 թ. կառուցեց հայտնի բարերար եւ հասարակական գործիչ Մկրտիչ Խանդամիրյանը (1854-1915): Իսկ եթե ադրբեջանցիները ցանկանում են, ապա թող Շուշին անվանեն այդ քաղաքում ժամանակին ապրած կովկասյան թաթարների կամ անդրկովկասյան թյուրքերի մշակութային մայրաքաղաք: Դա արդար կլինի եւ միանշանակորեն կհաստատի, որ մեր օրերի ադրբեջանցիները Շուշիի հետ ոչ մի առնչություն չունեն: 

Արցախցի հայտնի ազգագրագետ եւ պատմաբան Հրաչիկ Հարությունյանը շուրջ 25 տարի ուսումնասիրել է Շուշիի հարուստ պատմական ու մշակութային ժառանգությունը: Նա հետազոտել է պատմական մահարձանները, Շուշիում բացահայտել մի քանի հին գերեզմանոց՝ 5 հայկական, 1 ռուսական, 1 հայ-ռուսական եւ 1 պարսկական:  Ըստ գիտնականի՝ Շուշիի միայն հայկական գերեզմանոցներում պահպանվել է շուրջ 33 հազար գերեզմանաքար: Դրանցից հնարավոր է տեղեկանալ, որ 1805 թ. ռուսաստանյան բանակի ճամբարում կնքված պայմանագրի համաձայն Շուշիում տեղակայվել է  6-րդ սահմանապահ գունդը՝ ռուս ականավոր զինվորական գործիչ, ապագա գեներալ-լեյտենանտ Դմիտրի Լիսանեւիչի հրամանատարությամբ:

«Ուշադրություն է գրավում գերեզմանոցի մեջտեղի մասում գտնվող հսկայական գերեզմանաքարը՝ ուղղանկյուն ձեւի եւ մոտ 2.5 մետր բարձրության, որը տեղադրվել է վերոնշյալ գնդի հաջորդ հրամանատար, Շուշիի պարետի որդի, գնդապետ Ֆյոդոր Սեմյոնովի գերեզմանի վրա: Քարերը վկայում են այն մասին, որ այդ ստորաբաժանումը կոմս Իվան Պասկեւիչի ընդհանուր հրամանատարությամբ, իր մասնակցությունը բերեց մի շարք մարտերի եւ հասավ մինչեւ Եփրատի ափերը»,- պատմում էր Հրաչիկ Հարությունյանը: Նա միաժամանակ ցավով արձանագրեց, որ Շուշիի ռուսական գերեզմանոցը ունեցավ նույն ողբերգական ճակատագիրը, ինչպես հայկական եւ այլ քրիստոնեական գերեզմանոցները: Ընդ որում՝ գիտնականը բազմիցս նշել է, որ նա ադրբեջանական գերեզմանոցը նույնպես կուսումնասիրեր, սակայն հին ադրբեջանական գերեզմանոց Շուշիում չկա:

Շարունակելի

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասարակական գործիչ, հրապարակախոս, Մոսկվայի լրագրողների միության անդամ 

Թեգեր: ԱրցախմշակույթՇուշի
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»

«Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»

«Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

«Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist