Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 11, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայ որբուկների պատվելի հայրիկը

Եվ նրան նվիրված սքանչելի ներկայացում

Հուլիսի 9, 2022
Մշակույթ
Հայ որբուկների պատվելի հայրիկը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
516
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ավետարանականների շարքում իր խնկելի տեղն ունի վերապատվելի Ահարոն Շիրաջյանը, այր, ով Հայոց մեծ եղեռնի տարիներին հայտնի էր որպես որբերի սիրելի հայրիկ, անապաստան հայուհիների պաշտպան ու բարերար:

«Պատվելիի որբանոց», «Հալեպի օրհնության տուն». այսպես է կոչվել Հալեպի Ագապա թաղամասում նրա նախաձեռնությամբ բացված որբանոցը, որտեղ մինչեւ 1924 թ. ապաստան է գտել շուրջ 13 հազար որբ: Որբանոցում նրանք սովորել են տարբեր արհեստներ, կրթություն են ստացել, դաստիարակվել հայեցի ու քրիստոնեական արժեքներով:

Եվ ահա Շիրաջյանի հիշատակին ու նրա ազգանվեր գործունեությանը նվիրված, հիրավի, բարձրակարգ մի բեմականացում՝ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության եւ Հայաստանյայց ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախմբի մատուցմամբ:

«Հայրիկը». այսպիսին էր Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմը զարդարած ներկայացման անվանումը (բեմադրիչ՝ Նունե Աբրահամյան): Իսկ դահլիճը հանդիսատեսի պակաս չուներ, որի առաջ բացված առաջին իսկ տեսարանը նրա հայացքը  գամելու էր բեմին. կարմիր քոլոզավոր ու դեմքի դաժան արտահայտությամբ թուրք զինվորականը՝ Էֆենդին (դերակատար՝ Արա Գեւորգյան), զրուցելով մի կնոջ հետ, խոսում է հայ ժողովրդի վերջնական բնաջնջման, հայ որբուկների առուծախի, նրանց թրքացման մասին, բողոքում, որ որբանոցում երեխաներին թույլատրված է հայերեն կարդալ ու գրել: Հետո իր դժգոհությունն արտահայտելու էր նաեւ որբանոցի հիմնադիր Շիրաջյան-Հայրիկին (Սմբատ Ստեփանյան), բայց ապարդյուն. նա հավատարիմ էր մնալու իր առաքելությանը՝ փայփայելով ու սրտի ողջ գորովը պարգեւելով դժոխքից մազապուրծ երեխաներին:

Ներկայացման առանցքում որբանոցային տեսարաններ են՝ իրար ձեռքից երբեմն-երբեմն հաց խլող, երբեմն ծնողների կարոտից թաքուն արտասվող, երբեմն էլ խմբակային ուրախությամբ որբանոցային տխրությունը ցրող ութից-տասը երեխաներ, նրանց Տուտու մայրիկը (Կարինե Ջանջուղազյան)՝ իր անզուգական դիմախաղով, բեմական կեցվածքով ու վարպետությամբ: Հիվանդ որբուկների վրա դողացող ու հարեհաս բժիշկ Ալթունյանը (Զոհրաբ Բեկյան), արաբ Սեիդը (Արշակ Սեմիրջյան): Բոլորն իրենց հատկանշական կերպարի մեջ են՝ առինքնող ու ասպետաբարո Հայրիկը՝ սկզբունքային ու մանկափրկիչ իր առաքելությանը հավատարիմ՝ թող հայու բեկորները փողոցում չմեռնին:  Կյանքով, աշխույժով լեցուն Տուտու մայրիկը՝ իր փայփայելի ճժերով, բժիշկը՝ հիվանդների հանդեպ սրդողած իր վերաբերմունքով, սպասարկու ու ոսկեպաշտ արաբ Սեիդը՝ քծնալի, երբեմն էլ անսիրտ կատարածուի հրաշալի իր կերպավորումով: Իսկ երեխաների խաղը. սա արդեն բառերով աննկարագրելի է, նրանցից յուրաքանչյուրը՝ մեկիկ-մեկիկ համբուրելի…

Որբանոցային, բայց կյանքով լեցուն միջավայր, ջերմությամբ շնչող մի մեծ ընտանիք: Իսկ ներկայացման ավարտը՝ հայ մարդուն բնորոշ լավատեսության փայլուն խորհրդանիշ՝ հարսնացուի ճերմակ քողի տակ է արդեն չափահաս դարձած որբուկ Վերոնիկը… Ասել է, թե կյանքը հաղթել է մահին: Եվ որպես պատվիրան է հնչում ազդու այն խոսքը, թե՝ դուք որբ չեք, դուք ընտանիք ունիք: Դուք հայ եք, դուք պիտի ապրիք: Դուք ապառաժ եք, ժայռ եք ու վրեժ…

Ներկայացումն ավարտվեց, բայց հուզված հանդիսատեսին դեռ անակնկալ էր սպասում. բեմ բարձրացավ որբուկների պաշտելի Հայրիկի՝ Ահարոն Շիրաջյանի թոռը՝ Ջոն Շիրաջյանը: Շնորհակալություն հայտնելով ներկայացման նախաձեռնողներին՝ նա ասաց. «Հայրս կպատմեր, թե ինչպես իմ մեծ հայրիկը մղձավանջներ կունենար եւ դժվարություն ուներ գիշերները քնանալու: Ըստ իմ հոր՝ իր մղձավանջներն արդյունք էին իր չարչարանքներու դաժան թուրքի ձեռքով: Նշեմ, որ ան իր ձեռքի եւ ոտքերու եղունգները կորսնցուցած էր թրքաբարո արարքներու որպես արդյունք: Մեծ հայրիկս երբեք խտրականություն չէր դներ իր հարազատ զավակներուն եւ իր որբերուն միջեւ: Բոլորն իրեն համար հարազատ էին: Անոնք կը հագնեին նույնանման հագուստներ, կկերակրվեին նույն ուտելիքներով եւ կստանային հավասար սեր ու գուրգուրանք…»:

Իսկ էկրանին հայտնվեց եւ հոր մասին սրտի խոսք ասաց մեծ հայի ու բարերարի դուստրը՝ Արանուշ Շիրաջյանը: Եվ ավելի ամբողջացավ ներկայացման գլխավոր հերոսի խնկարկելի կերպարը, հայի, ով իրապես հալածվել էր, եղունգահան տառապանքների ենթարկվել, բայց մնացել անընկճելի: Նաեւ նրա մասին էր դահլիճում հնչող բարձր այն խոսքը, թե «մարգարեների պես հալածվեցին, տվեցին իրենց արյունը, բայց հաղթեցին…»: Ու նաեւ. «Որքան կատաղի ալիքներ են զարկվել քեզ, բայց միշտ փշրվել են…»:

Եվ դեռ փշրվելու են. նաեւ սա էր «Հայրիկ» ներկայացման զորացնող խորհուրդը:

Թեգեր: Ահարոն ՇիրաջյանթատրոնմշակույթՊատանի հանդիսատեսի թատրոն
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայ պոեզիայի գոհարներով շաղախված

Հայ պոեզիայի գոհարներով շաղախված

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

    «Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Արցախյան մշակույթի ձեռագիր վկաները

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist