Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայ պոեզիայի գոհարներով շաղախված

Հայոց պատմության դասախոսությունների շարք Վրաստանի եւ Ռուսաստանի հայաշատ քաղաքներում

Հուլիսի 11, 2022
Մշակույթ
Հայ պոեզիայի գոհարներով շաղախված
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
494
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայոց պատմության  էջերից բխող հայրենասիրության ոգին էր  թեւածում «ՀայԱրՏուն» կենտրոնի դահլիճում: Հանդիսատեսը եկել էր մաքառումներով  լեցուն ազգի պատմության մասին լսելու ազգային հերոս, արժանավոր հայորդի Անդրանիկ Օզանյանի  գործունեության,  նրա անսահման  հայրենասիրության,  հայրենիքի պետականության, ինքնիշխանության եւ  տարածքների պահպանության  համար մղած մարտերի անտիպ էջերից»,- վիրահայոց թեմի «ՀայԱրՏուն» կենտրոնի կայքէջն այսպես է սկսել մշակութային կարեւոր, հույժ անհրաժեշտ այն միջոցառման մասին լրատվությունը, որի հեղինակները Հայաստանի «Ինտերկապ» բարեգործական ՀԿ-ի նախագահ  Նորայր Զուլոյանը, գրող, գրականագետ, պատմագետ, բ.գ.թ. Կարո Վարդանյանը եւ ասմունքի ժողովրդական վարպետ, թատրոնի եւ կինոյի արտիստ Ջիվան Սար-Սարգսյանն են: 

Համատեղ մտահղացած նախաձեռնությունը նրանք որոշեցին իրագործել նախ Վրաստանի, ապա Ռուսաստանի հայաշատ քաղաքների կարոտաբաղձ հայության շրջանում: Լրատվությունում հեղինակն արժանի գնահատական է տալիս Կարո Վարդանյանի դասախոսությանը՝ նշելով. «Այն ոչ միայն լեգենդար հրամանատարի  հերոսական հաղթական ճակատամարտերի, հայրենասիրական  ոգու մատենագրություն էր, այն հագեցած էր փաստարկներով, տարբեր   մարդկանց հետաքրքիր հուշերով: Իսկ ասմունքի վարպետ Ջիվան Սարի հայրենասիրական  պոեզիան  շաղկապվեցին դասախոսության ոգուն, վեր հանելով մայր հայրենիքի  նկատմամբ կարոտը, հայրենիքի ներկայի, 44-օրյա պատերազմի զոհերով եւ տարածքների կորստով պայմանավորված ցավը:  Հատկանշական է, որ  դահլիճում գերազանցում էր  երիտասարդների ներկայությունը: Միջոցառումը դարձավ վիրահայոց թեմի գեղեցիկ եւ  բովանդակալից էջերից մեկը»: «Տպավորիչ, յուրահատուկ եւ  բովանդակալից». նրանց ելույթները նմանատիպ գնահատանքի արժանացրին նաեւ Բաթումի, Կրասնոդար, Արմավիր, Պյատիգորսկ  քաղաքների հայերը, արժեւորելով ոգեշունչ հանդիպումների շարքը:

Եռյակն օրերս վերադարձավ շրջագայությունից: Ահա ինչ պատմեցին նրանք:

Կարո Վարդանյան. «Իմ հիմնական թեման Զորավար Անդրանիկն էր: Ինքս անասելի հուզվում էի, նկատելով, թե Զորավարի հերոսական, ազգափրկիչ արշավանքների մանրամասները ինչպես անասելի հուզում էին պատմական այդ անցքերին քիչ տեղյակ կամ անտեղյակ հայրենակիցներին, ովքեր միաժամանակ տոգորվում էին մեր ապագայի նկատմամբ մեծ հավատով ու հպարտությամբ:  Առավել հետաքրքիր դարձնելու համար այն ընդմիջվում էր Նարեկացու, Թումանյանի, Չարենցի, Շիրազի, մեր գրականության այլ երախտավորների հատընտիր քերթվածքներով: Իսկ երբ այդ ասմունքը Անդրանիկի ազգափրկիչ դասերի «ուղեկիցն» էր լինում՝ ներկաների խանդավառությունն ավելի էր բարձրանում: Նման խանդավառությունը ինձ համար նորություն չէր. դասախոսություններով հանդես եմ եկել Լիբանանի, Իրանի հայկական համայնքներում, Հայաստանի բնակավայրերում, կրթական-մշակութային հաստատություններում, ամենուր զգացել եմ այդ խանդավառությունը, հասկացել հայ մարդու՝ իր պատմության հերոսական դրվագներն իմանալու տենչը, Մեծերի գործն ու վաստակը գնահատելու կարողությունը: Հենց դա էլ կազմակերպիչներիս ներշնչում է մտորել այս հայրենասիրական ծրագիրը շարունակական դարձնելու ուղիներ փնտրելու մասին»:

Ջիվան Սար. «Բառերով նկարագրելու չէ ապրումները, որ կար դրսի հայության հայրենակարոտ սրտերում: Մեկը մեկից ջերմ էին ընդունելությունները, եղան նոր հանդիպումների առաջարկություններ: Այս ամենը վկայում են, որ մեր հայրենակիցներին այսօր առավել, քան երբեւէ,  պետք է հաղորդակցությունը մեր պատմության եւ պոեզիայի հետ: Բոլոր հանդիպումների ժամերն անցնում էին աննկատ: Մեծն Զորավարի լեգենդի շուրջ հետաքրքրությունն անսահման էր, եւ բնականաբար հարցերը շատ ու շատ էին, իսկ հայոց պոեզիայի հանճարների անմահ գործերի ընթերցումները գնահատվում էին չդադարող ծափերով: Ջերմացանք իրարով, ավելի խանդավառվեցինք եւ հարստացանք անմոռանալի տպավորություններով»:

Նորայր Զուլոյան. «Նման նախաձեռնության, կասեի՝ համարձակ նախաձեռնության ինձ մղեցին Կարո Վարդանյանի եւ Ջիվան Սարի կարողություններն ու եռանդը, մեկի անսպառ գիտելիքները, մյուսի կրակոտ ասմունքը: Հիշյալ բնակավայրերում ելույթներ ունենալուց զատ՝ նախաձեռնող եռյակը մի շարք հանդիպումներ ունեցավ այլ բնակավայրերում, հետագայի համար պայմանավորվածություններ ձեռք բերեց տեղերի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ ապագայում մենք ելույթների շարքը կշարունակենք ՌԴ-ի հայաշատ այլ քաղաքներում: Առաջիկայում կներկայացվեն նաեւ այս ծրագրի մասին պատմող տեսանյութերն ու լուսանկարները, եւ  հանրությունը լիարժեք կգիտակցի, թե որքան մեծ է նման ծրագրերի անհրաժեշտությունը: Բայց նման ծրագրերը անհնար է իրականացնել առանց աջակցության: Մեզ օժանդակություն ցուցաբերեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «Ինտերկապի» պատվավոր անդամ Անտուան Ակոպյանը (Փարիզ), ԱՄՆ-ից Արմենակ Փաշայանը, Արեն Առաքելյանը, Հովիկ Զուլոյանը, Ուկրաինայից՝ Էդվին Գեւորգյանը, Հայկ Թորոսյանը եւ Նալչիկից՝ Գարեգին Թամարյանը: Խմբին  օրհնության ու մաղթանքի խոսքերով ճանապարհեց  Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան  եպիսկոպոս Հակոբյանը:

Նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր գիտակցեցին այս ձեռնարկի կարեւորությունը: Դրսում էլ դրա իրականացմանը աջակցեցին  Եվգենյա Մարկոսյանը, Յուրա Աքուլյանն ու տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, տեր Արարատ քահանա Գումբարյանը, Երազիկ Հարությունյանն ու Սարգիս Ակոպյանը, Արմեն Գասպարյանն ու Նորիկ Մկրտչյանը, Ռոբերտ Գալուստովն ու Գայանե Վարդանյանը, Թամարա Քեշիշյանն ու Վանիկ Սարկիսյանը: Ավելացնեմ, որ Կարո Վարդանյանին ու Ջիվան Սարին հնարավորություն կունենան ունկնդրելու Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Ֆրանսայի եւ Իտալիայի հայ գաղթօջախներում՝ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»:  

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: ՀայաստանմշակույթպոեզիաՎրաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist