Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Այ մարդ, էն ժամանակ էլ են ինձ նկարել թերթում…»

Թեմատիկ դիմանկարների անգերազանցելի վարպետը

Հուլիսի 12, 2022
Մշակույթ
«Այ մարդ, էն ժամանակ էլ են ինձ նկարել թերթում…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
213
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էն ժամանակ՝ ասել է, թե երբ ինքը՝ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանը, իր խոսքով ասած, առաջին կամ երկրորդ դասարանի աշակերտ էր ու սիրում էր նկարել: Նկարել այնքան լավ, որ հայտնվեր դպրոցականների «Պիոներ կանչ» թերթի էջերում ու ժամանակի ընթացքում այդպես քայլ առ քայլ ընթանար դեպի բարձունքը մուսաների լեռան:

Երբեմն մեծարվեստ միայն մեկ գործն անգամ բավական է, որպեսզի արվեստագետը լռելյայն բարձրաձայնի իր մուտքը դասական արվեստի աշխարհ եւ հաստատի իր տեղը մեծերի կողքին: Այդպիսի շռնդալից մուտք էր խորհրդանշելու Սարգիս Մուրադյան երիտասարդ նկարչի՝ թեմատիկ խիզախությամբ, կոմպոզիցիոն նոր լուծումներով գեղակերտած «Վերջին գիշերը. Կոմիտաս» կտավը՝ արված 1965-ին, երբ առաջին անգամ հայ ժողովուրդը պոռթկաց ու արդարության պահանջով խոսեց հայոց եղեռնի, խլված-գերեվարված հայրենի հողերի ու իր անամոք ցավի մասին: Իսկ դրանից ուղիղ տասը տարի առաջ՝ 1956-ին Մոսկվայում կայացած հայկական մշակույթի տասնօրյակում մեծ դժվարություններ հաղթահարելու գնով ցուցադրվել էր նրա «Կոմիտաս. 1915 թվական, ապրիլ»՝ ջարդերի մասին աղաղակող վրձնակերտ վկայագիրը՝ արժանանալով Ոսկե մեդալի: Ավելին՝ այն գնելու էր միության գեղֆոնդը, եւ միայն հետագայում էր կտավը վերադարձվելու հայրենիք ու իր մնայուն տեղը գտնելու Ազգային պատկերասրահում: Ազգային ինքնագիտակցությամբ աջաջնորդվող, ազգային նպատակներին հետամուտ գեղանկարիչը կրկին ու կրկին անդրադառնալու էր հայոց մեծ ողբերգության թեմային, Կոմիտասին՝ «Անտունի», այլ ստեղծագործություններ:

Հայտնի է, որ արվեստագետի գլուխգործոց  կոմիտասյան «Վերջին գիշերը» ստեղծվել է այն ժամանակ, երբ հանճարեղ Պարույր Սեւակը երկնում էր իր «Անլռելի զանգակատունը»: Եվ գեղանկարչի հենց այդ գործն էլ շաղախն էր դառնալու բանաստեղծի եւ վրձնի վարպետի անանց մտերմության: Նկարիչը հաճախակի էր լինելու գաղափարակից ընկերոջ տանը, նկարելու էր նրան՝ «Պարույր Սեւակ», «Անհանգիստ գիշեր», ու նրա հարազատներին, գյուղական համեստ այն տունը, որտեղ աչքերն էր բացել հայ պոեզիայի դասականը, իսկ նրա եղերական վախճանից հետո էլ խոսուն, անզուգական որմնանկարներով էր զարդարելու ուխտատեղիի վերածված Սեւակի տուն-թանգարանը՝ հնօրյա Չանախչի-Զանգակատուն գյուղում:

Մտավորականների, արվեստագետների հավաքատեղի էր նաեւ իր բնակարանը, որտեղ հաճախ էին լինում գրողներ ու նկարիչներ, ճարտարապետներ ու ազգային գործիչներ, գաղափարական համախոհներ, հայտնի սփյուռքահայեր: 1988-ին նրա բնակարանը վեր էր ածվելու շտաբի՝ այստեղ էին մեկտեղվում շարժման ակտիվիստները, մինչեւ կստեղծվեր «Ղարաբաղ» կոմիտեն: Գեղանկարիչը մարտնչում էր ոչ միայն իր արվեստով. նա այն եզակիներից էր, ովքեր Արցախի ազատագրության, Հայաստանի անկախացման համար չեն խնայել ոչինչ՝ ոչ ժամանակ, ոչ միջոցներ: Չմոռանանք, որ դեռեւս հեռավոր 1951-ին որպես դիպլոմային աշխատանք էր ստեղծել իր «Սարդարապատի ճակատամարտը» սքանչելի եռանկարը՝  վկայելով իր ազգային խառնվածքի, իր ներքին մղումների ու նպատակների մասին: 1988-ի սումգայիթյան ջարդերից հետո Սարգիս Մուրադյանն ամփոփում է եւ ավարտին է հասցնում եղեռնի զոհ դարձած հայ մտավորականների գողգոթայի համապատկերը:

Առանձին  նկարաշար են կազմում Մեծ հայրենականի թեմաներով արված խոր ասելիքով ու տպավորիչ կտավները՝ «Հրաժեշտ», «Լուսաբացից առաջ», «Որդիները չվերադարձան», «Չդիմացան»: Այստեղ էլ է նրա մոտեցումն ինքնատիպ՝ համընդհանուր ողբերգության մեջ զգալ անհատի ցավն ու ապրումները… Այս գործերից յուրաքանչյուրը վրձնագույներով գրված սյուժետային պատում է հիշեցնում՝ հուզիչ ու ազդու:

Ժամանակակից արվեստագետները «թեմատիկ դիմանկարների անգերազանցելի վարպետ» տիտղոսով են մեծարել գեղանկարչին: Իսկ նա նկարել է բազմաթիվ հայտնի ու անհայտ մարդկանց, նրանց, ովքեր հոգեհարազատ են եղել իրեն: Այս շարքից առանձնանալի են իր դուստրերին նվիրված կտավները՝ «Իմ դուստրերը», «Առնո Բաբաջանյան», «Ինքնանկար», «Խաղաղ երկնքի տակ», «Արեւածագից առաջ»: Նույնքան գերող են «Իմ քաղաքում», «Հարսանիք», «Խաչմերուկ» ստեղծագործությունները, նատյուրմորտներն ու բնանկարները, վերջին շրջանի գունագեղ վրձնումները՝ «Տեսիլք», «Զարթոնք», «Գիշերային աղոթք»: Մանավանդ վերջինը, որ իր կեսդարյա բեղմնավոր արարումների հանրագումարի խորհուրդն էր ունենալու:

Նրա ստեղծագործություններից մի քանիսն արժանացել են նախկին Միության պետական մրցանակի: Բայց մեծագույն մրցանակ շնորհողը ժողովուրդն է ու ժամանակը: Սարգիս Մուրադյանը, որպես արվեստագետ, հենց այս երկուսի ընտրյալներից մեկն է մնալու…

Թեգեր: նկարիչՍարգիս Մուրադյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Նվիրաբերվել է Մհեր Մկրտչյանի հարթաքանդակը

Նվիրաբերվել է Մհեր Մկրտչյանի հարթաքանդակը

«Ալիսիա Կիրակոսյան՝ մի գիսավոր աստղ, մի արեւ, բանաստեղծության լավ պահը»

«Ալիսիա Կիրակոսյան՝ մի գիսավոր աստղ, մի արեւ, բանաստեղծության լավ պահը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist