Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նվիրաբերվել է Մհեր Մկրտչյանի հարթաքանդակը

Հուլիսի 12, 2022
Մշակույթ
Նվիրաբերվել է Մհեր Մկրտչյանի հարթաքանդակը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
168
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը շատ դժվարին եւ տխուր մանկություն է ունեցել: Ծնվել եւ մեծացել է Լենինականի «Տեքստիլ» թաղամասում եւ տարիներ անց մի առիթով ասել է. «Այն թաղամասը, ուր ծնվել ու մեծացել եմ ես, գտնվում էր տեքստիլ կոմբինատի մոտակայքում՝ բանվորական  թաղամաս էր: Աչքս  բացած օրից տեսել եմ   բանվոր մարդկանց՝ անսահման բարի, համեստ, սրամիտ, ովքեր թեեւ չէին ապրում մեր հեշտ կյանքով, մանավանդ,  պատերազմի տարիներին, բայց ապրում էին  արժանապատվությամբ, հալալ աշխատանքով: Նրանք  կարողանում էին  կյանքի ամենածանր պահերին անգամ ծիծաղել, թեթեւացնել  ամեն մի վիշտ ու տառապանք,  վանել մռայլն իրենցից, իրենց սրտերում  միշտ վառ պահել լույսի  ու հույսի կանթեղը:  Տարիք առա  ու տեսա, որ ողջ  քաղաքն էր այդպիսին, բանվորական արդար  վաստակով ապրող, բայց հոգով հարուստ:  Ծիծաղի  ու  հրճվանքի քաղաք: Ահա թե ինչու, հակառակ իմ ծանր մանկության, իմ արվեստը թրծվեց քաղաքի հուժկու լիաթոք ծիծաղի մեջ»:

Նա  չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ եւ պարզապես երեխա լինել: Տարիներ անց  Մհերը հիշում է, որ իր մանկության  երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ: Նա  դեռեւս փոքր հասակում է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին Մհերը կինոմեխանիկի  աշակերտ էր եւ օր ու գիշեր փակվում էր կոմբինատի կինոխցիկում:  Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր ձեռքը բռնեց  եւ տարավ  ինքնագործ խմբի բեմ, որտեղ առաջին անգամ ծիծաղեցրեց  հանդիսատեսին: Այդտեղից սկսվեց նրա  թատերական  կյանքը եւ մտնելով թատերական  աշխարհ՝ նվաճեց բազմաթիվ բեմեր, արժանացավ բազում բարձրագույն  պարգեւների,  դարձավ  ժողովրդի սիրած ԱՐՏԻՍՏԸ:  Մեծանուն  արտիստի՝ Մհեր  Մկրտչյանի անունով կոչվել են  փողոցներ, տեղադրվել է  հուշարձան Գյումրիում (2004,  քանդակագործ՝ Արա Շիրազ), Վանաձորում (քանդակագործ՝ Արամ Մարգարյան (Ադո), հուշաքար՝ տան պատին (2003, քանդակագործ՝ Ֆ. Առաքելյան):

Գյումրու  Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական  թատրոն ժամանեցին մի խումբ  վանաձորցի արվեստագետներ, հետաքրքիր առաքելությամբ, «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ, պատվավոր պրոֆեսոր Իվան Անտոնյանի գլխավորությամբ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի  «Մհեր Մկրտչյան»  թատրոնի   նախասրահում  Իվան Անտոնյանի  նախաձեռնությամբ նվիրաբերվեց եւ  բացվեց  Համլետ  Ջանինյանի «Դարերի արտիստ՝ Մհեր  Մկրտչյան» բրոնզապատ  հարթաքանդակը, իսկ հարթաքանդակի կողքին  իր տեղը գտավ  ծնունդով գյումրեցի, թատերական  գործիչ Սերգեյ  Մելիքյանի ձեռքով պատրաստված Մհեր Մկրտչյանի լավագույն  դերերից  «Բաղդասար ախպար»-ի դիմանկարը:

Միջոցառմանը ներկա էին  ՀՀ ժողովրդական  արտիստներ, Մհեր Մկրտչյանի համակուրսեցի Ռոզա Մխիթարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր դերասանուհի Անահիտ Հարությունյանը, ՀՀ վաստակավոր լրագրող, գրող  հրապարակախոս Ֆահրադ Ափուջանյանը, հայ տարազների ժողովրդական վարպետ, մանկագիր, բանաստեղծուհի Մարտուհի Սարգսյանը,  «Ֆորտունա»  հեռուստաընկերությամբ հեռարձակվող՝  Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի վարպետ-օպերատոր Ժորա  Վարդանյանը, հյուրեր աշխարհի տարբեր կողմերից եւ Գյումրու թատրոնից: Պատմական այս  յուրատիպ միջոցառումն  անցավ արվեստառատ մթնոլորտում, հյուրերը հիշողություններ ներկայացրին  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի կյանքից, իսկ միջոցառման ավարտին հնչեց հանճարեղ  արտիստի կենդանի ձայնը:

Գովելի է, որ  Իվան Անտոնյան  հայ մշակույթի ու արվեստի նվիրյալի կողմից, ի շարս այլ ազգանվեր նախաձեռնությունների՝ կյանքի կոչվեց եւս մեկ պատմական իրադարձություն: Գյումրեցիների ու  Մհեր Մկրտչյանին  ճանաչողների անունից մեր շնորհակալության  ու երախտիքի  խոսքն ենք հղում Իվան Անտոնյանին եւ  քանդակագործ-նկարիչ Համլետ Ջանինյանին:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Թեգեր: Ֆրունզիկ Մկրտչյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ալիսիա Կիրակոսյան՝ մի գիսավոր աստղ, մի արեւ, բանաստեղծության լավ պահը»

«Ալիսիա Կիրակոսյան՝ մի գիսավոր աստղ, մի արեւ, բանաստեղծության լավ պահը»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Գետաշենի արծիվը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist