Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ե՞րբ կսովորենք ողջ մնալու ճամփան…

«Ունեինք աչք…ու չուզեցինք տեսնել: Երբ տեսանք… չուզեցինք հավատալ…»

Հուլիսի 14, 2022
Մշակույթ
Ե՞րբ կսովորենք ողջ մնալու ճամփան…
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
379
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Գողգոթայեն՝ Արեւմտյան Հայաստանեն, կբարձրանա աղաղակը հավատավոր խաչեցյալի՝ օգնությու՜ն, փրկությու՜ն… Մարդկությունը կպատասխանե՝ ծարա՞վ ես՝ ա՛րբ արցունքովդ, կոտորվու՞մ ես՝ դու՛ ես մեղավոր, որովհետեւ թույլ ես: Շղթաների մեջ  ծնվում, ապրում, մեռնու՞մ ես՝ դու՛ ես մեղավոր, որովհետեւ թույլ ես: Կողոպտվու՞մ ես՝ դու՛ ես մեղավոր, որովհետեւ թույլ ես: Կախ է գլուխդ, խոնարհ է ճակատդ, մեջքդ՝ երկատված, պատվիդ տերը չե՞ս, առանց գաղափարի եւ վեհության սողու՞մ ես միայն՝ դու՛ ես մեղավոր, որովհետեւ թույլ ես… Ո՞վ ասաց, որ թույլը մեղավոր չէ, որ թույլ է, եւ որ ուժեղը երաշխիք չունի, որ ուժեղ է: Դու խաբված ես, ժողովուրդ. թուլությունը ծնված է սնուցանելու ուժը…»:

Շահան ՆԱԹԱԼԻ

Հայոց պատվի, արժանապատվության ու վրիժառության ասպետը՝ Նեմեսիս կեղծանունով Հակոբ Տեր-Հակոբյանը, ծնվել է 1884 թ., Խարբերդի վիլայեթի Հյուսեյնիկ գյուղում: Չորս քույրերի միակ եղբայրը սովորել է տեղի հայկական դպրոցում: 1894-1896 թթ. համիդյան ջարդերի ժամանակ յաթաղանի զոհ են դառնում հայրը, քեռին, մի քանի այլ ազգականներ: 11-ամյա փոքրիկն ապաստանում է հարեւան հույների մոտ եւ փրկվում: Ջարդերից հետո այլ որբերի հետ տեղափոխվում է Պոլսի սուրբ Հովհաննես որբանոց: Ուսման հարցում բախտը ժպտում է նրան՝ նյույորքաբնակ մի հայ մեծահարուստի հովանավորությամբ սովորում է Պոլսի Բերբերյան վարժարանում՝ աշակերտելով Շահան Բերբերյանին, որի պատվին էլ նախընտրում է Շահան անունը: 17 տարեկանում վերադառնում է Խարբերդ, դասավանդում եկեղեցուն կից դպրոցում, հետո ընդունվում ՀՅԴ շարքերը: 1904-ին մեկնում է ԱՄՆ, երեք տարի աշխատում կոշիկի գործարանում: Երբ 1908-ին ընդունվում է երիտթուրքական նոր սահմանադրությունը, լավատեսությամբ համակված ապագա վրիժառուն վերադառնում է հայրենիք, բայց 1909-ի երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո ճանապարհները նրան կրկին Ամերիկա են տանում: Երեք տարի ուսանում է Բոստոնի համալսարանում, հրատարակում բանաստեղծական ժողովածուներ, թատերգություններ, խմբագրում «Շանթ» եւ «Փյունիկ» գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը:

Բայց ի վերուստ նրան այլ առաքելություն էր վերապահված՝ վրիժառուի առաքելությունը: 1909-ին կորցրել էր հորը, ազգականներին, եղել էր Ադանայի կոտորածը, իսկ 1915-ին՝ հայոց մեծ եղեռն… Վրիժառության ծարավ… Հարկավոր էր պատժել հայակեր ոհմակի պարագլուխներին, ահաբեկչական զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային՝ ընդունելու հայ փախստականների՝ իրենց բուն հայրենիք՝ Արեւմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը: Վրիժառության պահը գալու էր ոչ մեծ ուշացումով:

Երիտթուրք պարագլուխներն առաջին համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո փախել էին Գերմանիա: 1918 թ. դեկտեմբերի 16-ին նրանց դեմ սկսված դատավարությունում Թալեաթը, Էնվերը, Նազըմը, Ջեմալը եւ նրանց հանցակիցները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա, հատկապես հայության ջարդի եւ տեղահանության կազմակերպման մեջ: Դատավճռի համաձայն՝ 31 մեղադրյալներից վերոնշյալ դահիճները դատապարտվում են մահվան, բայց հաջողում են ճողոպրել: Դատավճռից փախած բորենիների պատիժն իրականացնելու նպատակով էլ ՀՅԴ-ն հիմնում է «Նեմեսիսը»: 1919 թ. Երեւանում դաշնակցության 19-րդ ընդհանուր ժողովում 650 հանցագործներից առանձնացվում են 41-ը: «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվում է պատասխանատու մարմին՝ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմեն Գարոյի գլխավորությամբ եւ հատուկ ֆոնդ՝ Շահան Սաթճակլյանի ղեկավարությամբ: Գործողության օպերատիվ ղեկավարման եւ նյութական ապահովման համար պատասխանատու էին Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը:

Եվ սկսվում է ճիվաղների որսը: Առաջին թիրախը Գերմանիա փախած ու վախից կերպարանափոխված մարդանման բորենին էր՝ մեծ վեզիր Թալեաթը: Ասպետազարմ հայորդուն՝ Սողոմոն Թեհլերյանին էր բախտ վիճակվել 1921 թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում դիմահար կրակոցով շանսատակ անել նրան: «Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանին եւ չես փորձի փախչել,- սրբազան պարտականությունն իրագործելուց առաջ Սողոմոնին հրահանգել էր հայոց վրիժառության աստվածը՝ Շահան Նաթալին,- կկանգնես տեղդ, ոտքդ սատակի վրա եւ կհանձնվես ոստիկաններին, որոնք կուքան ու կձերբակալեն քեզ…»:

Շահանի նպատակն էր Թեհլերյանի դատավարությունը վերածել մեծ եղեռնի պատասխանատուների քաղաքական դատավարության, ինչը եւ մասամբ իրականանում է: Իրագործվում են նաեւ մյուս ճիվաղների ոչնչացման ահաբեկչական  գործողությունները: Այդ ամենի կազմակերպիչն ու ոգեշնչողը ինքն էր՝ Շահան Նաթալի-Նեմեսիսը:

1927-ին վրիժառուն տարաձայնությունների պատճառով հեռանում է ՀՅԴ բյուրոյից: 1934-ին հիմնում է «Արեւմտահայ ազատագրությասն ուխտ»  կազմակերպությունն ու «Ազատամարտ», «Ամրոց» շաբաթաթերթերը, որոնք լույս էին տեսնում նախ Փարիզում, ապա՝ Աթենքում: 1939-ին վերադառնում է ամերիկյան մայրցամաք, ակտիվորեն մասնակցում Հայ բարեգործական ընդհանուր միության ազգաշահ աշխատանքներին:

1961 թվական. ուխտյալ հայրենապաշտը կյանքում առաջին եւ վերջին անգամ այցելում է Հայաստան: Դրանից հետո մեկուսանում է հասարակական կյանքից եւ լիովին նվիրվում գրական գործունեությանը: Վեպեր, պատմվածքներ ու թատերգություններ է գրում՝ Նաթալի, Շահան, Նեմեսիս, Ճոն Ահի՝ «Մահվան ոգի» կեղծանուններով:

Մեծանուն վրիժառուն առաջիններից էր հայության մեջ եւ ողջ աշխարհում, որ բացեիբաց ողջունեց ԱՍԱԼԱ-ի ստեղծումն ու գործունեությունը: Նաեւ ողջունեց ծերունազարդ Գուրգեն Յանիկյանին՝ հանձին նրա տեսնելով իր ասպետական գործը շարունակողին: Ապրեց շուրջ մեկ դար՝ 99 տարի՝ ի անմահացում գնալով 1983 թ. ապրիլի 18-ին:

Ամփոփենք այսօր էլ մեզ սթափեցնելու խորհուրդ պարունակող իր խոսքով. «Ունեինք աչք… ու չուզեցինք տեսնել: Երբ տեսանք… չուզեցինք հավատալ: Մորթվում էինք, բայց չէինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան…»:

Իսկ ե՞րբ ենք սովորելու…

Թեգեր: Շահան ՆԱԹԱԼԻ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Կարեւորում եմ էներգետիկայի թեմայով վավերագրական ֆիլմի ստեղծումը»

«Կարեւորում եմ էներգետիկայի թեմայով վավերագրական ֆիլմի ստեղծումը»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist