Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Օգոստոսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երգիչ, որի ձայնը երբեք չի խամրելու

Այն շարունակում է իր կարկաչը հայ հոգու երկինքներում

Հուլիսի 16, 2022
Մշակույթ
Երգիչ, որի ձայնը երբեք չի խամրելու
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
229
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Շարա Տալյանը հայ երգի կոմիտասյան երգեցողության ոճի լավագույն հետեւորդներից է: Նրա երգեցողության ոճն ունի միայն իրեն հատուկ ու եզակի երանգը: Նա կարեւորում էր երկար տեւողությամբ հնչյունների վրա ձայնի սահումներն ու տատանումները, ավելորդ էր համարում գեղգեղանքներն ու կլկլոցները: Նա պնդում էր, որ հայ երգը կատարելիս պետք է փոխել մտածելակերպն ու հոգեբանությունը՝ ելակետ ունենալով ոչ թե ռոմանսը կամ բայաթին, այլ հայ երգի երանգներն ու ոլորտները»:

Աշոտ ՍԱԹՅԱՆ, կոմպոզիտոր

Նրա երգերն այսօր էլ լսելիս ակամայից զուգահեռներ ես անցկացնում նոր ժամանակների ինքնակոչ ու ինքնահավան բազմաթիվ հայտնիների հետ եւ… խղճում վերջիններիս: Լավ, սրանք երբեւէ չե՞ն լսել Տալյանին, Վաղարշակ Սահակյանին, Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթեւոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Նորայր Մնացականյանին, մեր մյուս ժողովրդական երգիչներին: Եվ չես հասկանում, թե ինչպես են հռչակվել «աստղեր»…

Ինչեւէ, գանք սիրված երգչին. ծնվել է Թիֆլիսում, հայտնի Տալյանների ընտանիքում: Նրա աշուղ հոր՝ Ջամալիի պապը նշանավոր աշուղ Քամալին էր, հոր մոտ ազգականներից էր նաեւ աշուղ Շերամը՝ Գրիգոր Տալյանը: Ասել է թե՝ մանկուց էր հայտնվել աշուղական երգարվեստի միջավայրում, հաճախակի ներկա եղել աշուղական մրցումներին եւ ակամայից սիրով համակվել երաժշտության հանդեպ: Այդ սերն ավելի էր խորանալու Ներսիսյան դպրոցում՝ աշակերտելով կոմպոզիտորներ Գրիգոր Սյունիին եւ Կոմիտասի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանին: Հենց այդ տարիներից էլ սկսելու էր երգել դպրոցի երգչախմբում որպես մենակատար:

Դեռ չէր ավարտել դպրոցը, երբ 1912-ին Թիֆլիսում մասնակցում է Տիգրան Չուխաճյանի «ԼեբլեբիջիՀոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը՝ ճանաչվելով Հոր-հոր աղայի դերերգով: Նույն տարում կայանում է Արմեն Տիգրանյանի թումանյանական «Անուշի» պրեմիերան՝ Ալեքսանդրապոլում: Սարոյի դերում՝ Շարա Տալյան: Այս կերպավորումով մեր ազգային հիշողության մեջ երգիչը մնալու էր որպես Սարոյի դերի չգերազանցված կատարող:

1913-1916 թթ., որպես երգեցողության ուսուցիչ եւ խմբավար, Շարա Տալյանն աշխատում է Հյուսիսային Կովկասի Սուրբ Խաչ քաղաքում, հայ մանուկներին ուսուցանում երգ ու երաժշտություն, կազմակերպում քառաձայն երգչախումբ, դասավանդում ու տարածում Կարա-Մուրզայի, Մակար Եկմալյանի, Կոմիտասի երգերը: Երգիչը, սակայն, համոզված էր, որ բարձունքների հասնելու համար անհրաժեշտ է կատարելագործել սեփական արվեստը, ուսումնասիրել համաշխարհային երգարվեստի նվաճումները: Այդ նպատակով 1916-1917 թթ. սովորում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, զուգահեռաբար տեղի հայկական եկեղեցում հանդես գալիս որպես երգչախմբի մենակատար:

1923 թվական. կարեւոր իրադարձություն Գյումրիում. կազմակերպում եւ ղեկավարում է քաղաքի օպերա-օպերետային խումբը, որի կազմում էին Հայկանուշ Դանիելյանը, Լեւոն Իսեցկի-Հովհաննիսյանը, Հայկ Դանզասը, Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, այլք, որոնց հետ բեմադրում է Շառլ Գունոյի «Ֆաուստ», Անտոն Ռուբենշտեյնի «Դեւը»,  Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Իմրե Կալմանի «Սիլվա» եւ այլ օպերետներ:

Երգչին, ի վերջո, կանչելու էր մայրաքաղաքը. 1927-ին հաստատվելով Երեւանում՝ անցնում է գործի ստեղծում է «Հայ աշուղներ» ազգագրական խումբը՝ ամենուր տարածելով մեր տաղերգուների եւ գուսանների երգերն ու տաղերը: Շուրջ 10 տարի անց կազմակերպում է գուսանական երգերի անսամբլը, որում, որպես մեներգիչ, հանդես է գալիս նաեւ Վաղարշակ Սահակյանը՝ «Սայաթ-Նովա» գուսանականի ապագա գեղարվեստական ղեկավարը: Շարա Տալյանը մեծ ջանադրությամբ ունկնդրին է ներկայացնում Բաղդասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի, Գյուրջի-Նավեի, Միսկին-Բուրջիի, Սայաթ-Նովայի, Ջամալու, Շիրինի, Ջիվանու, Շերամի երգերը:

Հայ ժողովրդի երաժշտական կյանքում 1933 թ. նշանավորվելու էր ազգային օպերային թատրոնի հիմնադրումով: Դրա կազմակերպիչներից  ու անդամներից մեկն էլ Շարա Տալյանն էր: Մոտ 20 տարի ստեղծագործելով ազգային թատրոնում՝ նա ստեղծում է 30-ից ավելի դերերգեր՝ Սարո, Արշակ 2-րդ, Դավիթ Բեկ, այլ կերպարներ: Որքան էլ արժեքավոր ու բազմաբեղուն էր նրա գործունեությունն այս բնագավառում, այնուամենայնիվ, նրա ստեղծագործության գագաթնակետն ու տարերքը հայ աշուղական երգն էր: Նա «Հայ երգի երեկո» խորագրով բազմաթիվ համերգներ է ունեցել հայրենի տարբեր քաղաքներում ու շեներում, արտասահմանում: Մուշեղ Աղայանի հետ գրի է առել, կազմել ու խմբագրել Սայաթ-Նովայի, հավաքել ու կազմել Ջիվանու երգերի առաջին նոտային ժողովածուները: Ավելին՝ Ջիվանին ունեցել է ունկնդրին անհայտ ու մոռացված երգեր: Շարա Տալյանին ենք պարտական «Սպիտակ մազեր», «Պանդուխտի երգը», «Առ նազելին», «Խեղճ մարդը», «Ինչ կամենաս ընկերիդ», «Հոգսերով լի» երգերի համար, որոնք սիրված երգիչն է դուրս բերել մոռացության անթափանց քողի տակից:

ԽՍՀՄ Պետական մրցանակի արժանացած ժողովրդական երգիչը վերջին անգամ ելույթ է ունեցել 1956-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի եւ գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում: 1965-ին լռում է երգչի սիրտը, բայց նրա երգը, հայրենի աղբյուրների նման, շարունակում է իր կարկաչը հայ հոգու երկինքներում…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    436 Կիսվել են
    Կիսվել 174 Tweet 109
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    304 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76
  • «Ես չեմ կարող ապրել առանց հայ լինել…»

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    131 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 33

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist