Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մենք խելացի, հմուտ, ճկուն ժողովուրդ ենք…»

Մոլորություն է, երբ դրսում են Հայաստան կառուցում

Հուլիսի 19, 2022
Մշակույթ
«Մենք խելացի, հմուտ, ճկուն ժողովուրդ ենք…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
149
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայրս խորհրդային տարիներին Հայաստան այցելեց: Նա եղավ Ծիծեռնակաբերդում եւ այդ ուղեւորությունից վերադարձավ ուրիշ մարդ դարձած: Անշեջ կրակի մոտ նրա սիրտը փուլ էր եկել, ու նա սկսել էր հեկեկալ: Սյուներն ասես սեղմել են նրան ու տապալել: Մինչ օրս արտասվում է այս պատմությունը պատմելիս: Ծիծեռնակաբերդի էությունն ու նշանակությունը հասկացա միայն այն ժամանակ, երբ այցելեցի հուշահամալիր…»:

Ատոմ ԷԳՈՅԱՆ

Հե՞շտ է, արդյոք, կայանալ օտար միջավայրում. բացառիկ տաղանդով օժտվածների համար կայացման ճանապարհը գուցեեւ դժվարին է, բայցեւայնպես, նրանք զորում են հաղթահարել ցանկացած խոչընդոտ եւ վաստակել ոչ միայն իրենց, այլեւ ազգին պատիվ բերող անուն ու համբավ: Նման արվեստագետներից է կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ ծնված Կահիրեում, որին ճակատագիրը ամերիկյան մայրցամաք էր հասցնելու: Հայազգի կինոռեժիսորը Կանադայում ճանաչված է որպես այս երկրի «առանձնահատուկ ներկայացուցիչ» եւ արժանացել է Կանադայի գլխավոր նահանգապետի՝ կառավարչի «Perfoming Arts Awards» մրցանակին եւ «Կանադայի շքանշանի ասպետ» կոչման, որն այս տիտղոսի բարձրագույն աստիճանն է:

Իր ֆիլմերի համար Էգոյանը բազմաթիվ մրցանակների եւ խրախուսանքների է արժանացել, որոնց թվում՝ Տորոնտոյի եւ Կաննի հնչեղ կինոփառատոներում: Նրա «Հիշենք» ֆիլմը թողարկվել է 2015-ի հոկտեմբերին Կանադայում, կինոնկար, որը բացառիկ հայացք է Հոլոքոստին: Դեպքերը տեղի են ունենում մեր օրերում. գլխավոր հերոսը, որը վերապրել է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը, համոզված է, որ իր ընտանիքը ոչնչացրած մարդը ողջ է եւ ապրում է կեղծ ինքնության ներքո (հիշենք Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործին՝ Գերմանիա փախած ու կերպարանափոխված հայակեր Թալեաթին, նրա ճակատագիրը): Հերոսն իր առաքելությունն է համարում գտնել ու սպանել այդ ոճրագործին: «Ես կարեւորում եմ արդարության մասին հարցադրումներ հնչեցնելը,- անդրադառնալով այս ֆիլմին, ասել է Էգոյանը,- հաճախ կարծում ենք, որ ժամանակը կբուժի վերքերը: Բայց վերքերը դեռ բաց են… «Հիշենք» ֆիլմը դեռեւս ապրող ականատեսների մասին է: Եվ հենց հանցագործների մասին: Ինչ-որ առումով ֆիլմը սադրիչ է: Այն այժմեական է եւ հրատապ՝ հաշվի առնելով վերապրածների տարիքը: Մարդասպանությունը, հատկապես զանգվածային մարդասպանությունը, չունի վաղեմության ժամկետ, եւ եթե անտարբեր ես, դառնում ես հանցակից…»:

Տորոնտոյի համալսարանում միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն ուսանած ռեժիսորի վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմը արժանացել է կինոքննադատների ամենաբարձր գնահատանքին: Կաննի եռակի, Տորոնտոյի միջազգային կինո փառատոնի քառակի եւ «Օսկարի» մրցանակակիր Էգոյանը «Օրացույցը» նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք, 2002-ին նկարահանել հայտնի «Արարատը», 2004-ին արժանացել «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակին՝ Երեւանի առաջին միջազգային կինոփառատոնում, 2010-ին եղել է Կաննի «Սինեֆոնդասիոն» եւ կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ-ի ժյուրիի նախագահը:

Անվանի կինոռեժիսորն առաջին անգամ Հայաստան է այցելել 1991-ին՝ մոսկովյան կինոփառատոնին մասնակցության առիթով. «Եկել էի մի վայր, որտեղ բոլորը գիտեին մեր պատմությունը, եւ կարիք չկար բացատրելու, թե ինչ է նշանակում լինել հայ: Ինքնության առումով Հայաստանը տուն էր, հայրենիք, եւ տոկունության հրաշալի դրսեւորում է, որ մենք եղել ենք եւ կանք այդտեղ: Բերկրանք էի զգում՝ լինելով մի վայրում, որը ոչ թե մշակութային օազիս է, այլ հնչուն, դինամիկ արտահայտչականության մի ողջ երկիր: Եվ ապշեցնող էր, թե ինչպես է այն Երեւանից տարածվում դեպի փոքր քաղաքներ, գյուղեր՝ ինչպես ես եմ կոչում՝ ինքնության տարբեր մակարդակներ: Շատ հազվագյուտ գոբելեն էր, եւ ես տունդարձի ահռելի զգացում ունեի…»,:

Արմատներով արաբկիրցի արվեստագետը շուրջ չորս տասնյակի հասնող հեռուստաֆիլմերի հեղինակ է: Առաջինը «Ներքինու տարփանք»-ն էր, որին հաջորդում են տարբեր տարիների նկարահանված «Կուպիդոնի կապարճը», «Վերջին ցնցում», «Ֆելիսիայի ուղեւորությունը», «Քարափի վերջին ժապավենը», «Միջնաբերդ», «Երկրպագություն», «Սփյուռք» ու բազմաթիվ այլ կինոժապավեններ: Անկախ  անդրօվկիանոսյան հեռավորությունից, անկախ գործունեության միջավայրից, անվանի կինոռեժիսորը հավատարիմ է իր արյան կանչին, եւ մշտապես կանչող հայրենիքն է իր համար սրբության սրբոցը. «Ես իսկապես հավատում եմ Հայաստանին: Հավատում եմ, որ այս երկիրն ավելի ուժեղ դարձնելու եզակի եւ հազվագյուտ հնարավորություն ունենք: Մենք խելացի, հմուտ, ճկուն ժողովուրդ ենք: Պետք է մնալ այստեղ, հույսով, թե ինչպես ենք ապագայում ներկայացնելու երկիրը: Շատ մարդկանց եմ հանդիպում, ովքեր հեռանում են երկրից եւ դրսում կառուցում Հայաստանը: Իսկ դա սխալ մտածելակերպ է, մոլորություն: Մեր Հայաստանն այստեղ է, եւ պետք է օգտագործենք մեր ողջ ներուժը՝ հստակեցնելու այն ամենը, ինչն ունենք: Իսկ դա անելու առաջնային քայլը քաղաքացիական պատասխանատվությունն է…»: 

Արդյոք կարողանալո՞ւ ենք լիարժեք օգտագործել մեր հզոր ներուժը: Մանավանդ այսօր՝ այս խելակորույս ու խառնակ ժամանակներում…

Թեգեր: Ատոմ ԷԳՈՅԱՆռեժիսորՖիլմ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist