Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նվիրաբերվել է Ռոզա Մխիթարյանի կիսանդրին

Հուլիսի 20, 2022
Մշակույթ
Նվիրաբերվել է Ռոզա Մխիթարյանի կիսանդրին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
221
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տավուշի մարզի Արծվաբերդի մշակույթի պալատի նախասրահում տավուշեցի անվանի մտավորականներին հատկացված անկյունում՝ «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի, Տավուշի մարզպետարանի եւ Բերդ վարչական տարածքի ղեկավարության հետ համատեղ-թույլտվությամբ բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պատվավոր տավուշեցի Ռոզա Մխիթարյանի կիսանդրին: Քանդակագործ-նկարիչը՝ Համլետ Ջանինյանը, գործն անվանել է «Լոռվա բեմի թագուհին»:

Կիսանդրին տեղադրվեց այնտեղ, որտեղ Ռոզա Մխիթարյանն իր առաջին քայլերն է սկսել արվեստում: Կիսանդրու նվիրատվությունը նախաձեռնել է «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Իվան Անտոնյանը: Նախաձեռնող խմբի անդամներն են պատվավոր տավուշեցի, ՄԳԱ ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանը եւ ՀՀ վաստակավոր լրագրող, Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի գլխավոր խմբագիր Ֆահրադ Ափուջանյանը: Միջոցառումն սկսվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանի «Ռոզա Մխիթարյան» մենագրությունից հատվածների ընթերցմամբ: Այնուհետեւ հյուրերին ողջունեց Արծվաբերդի մշակույթի պալատի տնօրեն Սոնա Մադյանը: Նա իր շնորհակալական խոսքում նշեց. «Այս նշանակալի իրադարձությունը դարերով կհիշեն մեր սերունդները: Շնորհավորում եմ Արծվաբերդի թագուհուն՝ Ռոզա Մխիթարյանին: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր հարգարժան մտավորականներին՝ Իվան Անտոնյանին, Լավրենտի Միրզոյանին, քանդակի հեղինակին՝ Համլետ Ջանինյանին, Վանդոս Ղարագյոզյանին, Ֆահրադ Ափունջյանին»: Միջոցառման բացման պատիվը տրվեց Իվան Անտոնյանին: Նա նշեց, որ սա քանդակ տեղադրելու իրենց երկրորդ նախաձեռնությունն է: Առաջինը Ռոզա Մխիթարյանի համակուրսեցի, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հարթաքանդակն էր, որը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ վերջերս տեղադրվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» նախասրահում:

Այնուհետեւ Իվան Անտոնյանը շնորհակալություն հայտնեց ընկերոջը՝ Համլետ Ջանինյանին: Նա հավաստագրեր հանձնեց նախաձեռնողներին՝ Լավրենտի Միրզոյանին, Վանդոս Ղարագյոզյանին եւ Ֆահրադ Ափուջանյանին: Վերջիններս երախտիքի խոսքեր ասացին Համլետ Ջանինյանին եւ Իվան Անտոնյանին՝ կարեւորելով նմանատիպ մշակութային նախաձեռնությունները: Վերջում հյուրերը հրավիրվեցին դահլիճ, որտեղ վայելեցին մշակույթի պալատի երգի խմբակի սաների գեղարվեստական կատարումները: Հրաչուհի Լոռեցյանն ասմունքեց Սերո Անտոնյանի բանաստեղծությունը՝ նվիրված Ռոզա Մխիթարյանին:

Լավրենտի Միրզոյանը եւ Ֆահրադ Ափունջյանն իրենց գրքերից, իսկ Իվան Անտոնյանը՝ «Արվեստագետ» պարբերականի մի քանի համար նվիրեցին մշակույթի տան գրադարանին: Քանդակը համայնքին նվիրելու համար իր շնորհակալության խոսքն ասաց եւ Իվան Անտոնյանին հավաստագիր փոխանցեց Արծվաբերդ համայնքի ղեկավար Օնիկ Բալյանը: Ողջույնի խոսքեր ասացին գեղանկարիչ Կառլեն Քոչինյանը եւ Ալլա Գրիգորյանը:

Մշակութային այս երեւույթը կարեւորեցին եւ շնորհակալական խոսքեր ասացին նաեւ հայ ազգային տարազի ժողովրդական վարպետ, բանաստեղծուհի, երգահան Մարտուհի Սարգսյանը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասան Գագիկ Դուրմիշյանը: Վերջինս նշեց, որ Ռոզա Մխիթարյանը շուրջ վեց տասնամյակ անմնացորդ ծառայում է աբելյանական տան բեմին:

Ռոզա Մխիթարյանը ներկաներին ու նախաձեռնության հեղինակներին շնորհակալություն հայտնեց եւ հիացրեց իր հրաշալի մենախոսությամբ: Այնուհետեւ դերասանուհու դուստրը՝ Կարինե Մխիթարյանը, շնորհակալություն հայտնելով՝ ասաց, որ իր մայրը նաեւ ընտանիքի լավ կին է: Մշակութային այս իրադարձության նկարահանման պատիվը վստահվել էր Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի վարպետ-օպերատոր Ժորա Վարդանյանին եւ հմուտ լուսանկարիչ Հարութ Հովասափյանին:

Ալինա ՄԱՏԻՆՅԱՆ

«Արվեստագետ» հանդեսի թղթակից

Թեգեր: Ռոզա Մխիթարյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Կունենանք միանգամայն արդիականացված ու վստահելի կապի միջոցներ»

«Կունենանք միանգամայն արդիականացված ու վստահելի կապի միջոցներ»

«Որպես հնչուն մի եղեգ, ոգի ոսկեձայն…»

«Որպես հնչուն մի եղեգ, ոգի ոսկեձայն…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist