Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Այն, ինչ արել եմ, հասարակական պահանջ է եղել կամ եղել է նախախնամության կամքով…»

Հայկական ժայռապատկերների խորհուրդը

Հուլիսի 22, 2022
Մշակույթ
«Այն, ինչ արել եմ, հասարակական պահանջ է եղել կամ եղել է նախախնամության կամքով…»
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի «Հյուրասրահ» խորագրի հյուրը ճարտարապետության դոկտոր, գեոէկոլոգիայի պրոֆեսոր Սամվել Շահինյանն է:

«Հնագիտությունը, որն ինձ մոտ այդպես էլ չստացվեց, դարձի եկավ, երբ ես դարձա քարանձավագետ, որովհետեւ անընդհատ չափագրում էի բնակելի տարածքներ, եկեղեցիներ, ստորգետնյա դամբարաններ»,- իր ասելիքն այսպես սկսեց  հյուրը՝ նշյալները եւս բնութագրելով որպես քարանձավային կառույցներ, որոնք ստիպելու էին հմտանալ չափագրության մեջ, ծանոթանալ դրանց նախագծային առանձնահատկություններին, ուսումնասիրության եւ կիրառման համապատասխան գործիքներին: Ապա վերհիշեց, թե դեռեւս 4-րդ կուրսում ուսանելիս ինչպես է  մասնակցել միջազգային գիտական կոնֆերանսի, հանդես եկել հատուկ ելույթով, որի տեքստը հետագայում հրատարակվելով երկրաբանական ակադեմիական ամսագրում, եւ ինքը՝ որպես լավագույն գիտական հոդվածի հեղինակ, արժանացել է փոքր ոսկե մեդալի, սակայն հաղթանակած վերադառնալով Երեւան՝ «տգիտության պատճառով»… հեռացվել համալսարանից եւ բուհն ավարտել երկու տարվա ուշացումով:

Խոսելով տարբեր բնագավառներում իր գործունեության, գիտական, նաեւ գրողական նախասիրությունների մասին, գեոէկոլոգիայի պրոֆեսորը չշրջանցեց 1988-ի համազգային զարթոնքի, Ղարաբաղյան շարժման, երկրապահ ջոկատների կազմավորման, դրանց կայացման գործում նաեւ իր անձնական ներդրման մասին:

Վերադառնալով բուն թեմային, Սամվել Շահինյանը խոսեց հայաստանյան քարանձավների, դրանց գոյացման ընթացքի, բնական ներգործությունների ու առանձնահատկությունների, ինչպես նաեւ ժայռապատկերներով իր զբաղվելու մասին.

-Մտքովս անգամ չէր անցնում, որ ժայռապատկերները կարող են գիտական հետաքրքրություն ներկայացնել,- ասաց նա՝ շարունակելով.- ինչպես բոլոր մահկանացուները, այնպես էլ ես մտածում էի, որ դրանք նախամարդու թողած հետագծեր են, եւ միայն մանրազնին հետազոտություններից հետո հասկացա, որ սրանցում մի ուրիշ բան կա, որ հենց էստեղ է «շան գլուխը թաղված»: Հետո պարզեցի եւ կենաց ծառի առասպելաբանությունը, եւ բիբլիական առասպելաբանության մեջ դրախտի պատկերների նկարագրությունը, եւ պտղի գողությունը, եւ օձի գաղափարն ու վիշապները: Այս ամենը ի մի եկան մանավանդ Ղարաբաղի բարձրավանդակի ժայռապատկերներն ուսումնասիրելուց հետո: Ապա սկսեցի տարբերակել ավելի հները՝ քրմական եւ գեղջկական ժայռապատկերները, այնուհետեւ տեսա գործիքները, որոնցով արվել են դրանք:

Ըստ Սամվել Շահինյանի՝ քրմական ժայռապատկերները մանրանկարչություն են հիշեցնում, ունեն կոմպոզիցիոն ճշգրիտ կառուցվածք, եւ անպայմանորեն իմաստավորված է յուրաքանչյուր գիծ, որոնք նույնությամբ կրկնվում են իրարից ոչ այնքան հեռու գտնվող  ժայռերի վրա: Ասել է թե՝ դրանք ստույգ գաղափարակիր խորհրդանիշներ են, որ նման են յուրատեսակ այբուբենի: Այս հետազոտությունների, բացահայտումների արդյունքում 2010 թ. հրատարակվում է «Հայաստանի ժայռապատկերները» մեծարժեք գիրքը, որում հետազոտողն հիմնավորապես  պնդում եւ ապացուցում է, որ խոսուն այդ պատկերները, ի տարբերություն աֆրիկյան, ամերիկյան, միջին ամերիկյան, սիբիրյան, նորվեգական կամ որեւէ այլ երկրի՝ զուտ հայկական են, գաղափարակիր են՝ խորքային այլ իմաստներով, եւ որեւէ կապ  չունեն նախամարդու կամ կենցաղային տեսարանների հետ:

-Չկա այդպիսի բան կամ գրեթե չկա,- շեշտեց հետազոտող գիտնականը՝ ժայռապատկերների վերծանությունն համարելով իր երկրորդ մասնագիտությունը:-Այնուհետեւ հենց ժայռապատկերներից ես հասա կենտրոնագմբեթ խաչաձեւ հատակագծով եկեղեցիների կառուցվածքի իմաստաբովանդակային խնդրին եւ հասա խաչքարին: Եվ այստեղ ինձ համար բացվեց մեր ժողովրդի թե պահպանողական եւ թե զարգացող բնույթը: Պատկերացրեք, յոթ հազար տարի անընդհատ նա չի փոխել իր հավատքը: Եվ վստահ եմ (սա, իհարկե, իմ երեւակայության արդյունքն է), որ Գրիգոր Լուսավորիչը տասը տարուց ավելի համոզելով ժողովրդին, որ ընդունի քրիստոնեությունը, ընդամենը մի կետում համաձայնելուց հետո է հաջողում՝ աղեղի նշանը դարձնելով քրիստոնեության խորհրդանիշ: Մինչեւ քրիստոնեությունը որպես պետական պաշտոնական կրոն ընդունելը խաչը քրիստոնեական խորհրդանիշ չի եղել: Եթե խորապես ուսումնասիրեք, ասածիս մեջ կհամոզվեք: Խաչը մշտապես ուղեկցել է մեզ: Այն իր տեսքով նույն մեր կենաց ծառն է, պտղից դուրս եկող կենաց ծառը՝ խաչի տեսքով: Մինչդեռ հռոմեացիները ընդունեցին անախրոնիզմը՝ Քրիստոսը խաչված: Դա նույնն է, որ ես ասեմ՝ հորս սպանել են դանակով, եւ ես այդ դանակը փաթաթեմ եւ սերնդեսերունդ համբուրեմ այն նույն մահվան գործիքը, որով սպանել են հորս: Գուցե դա զոհաբերության խնդիր ու խորհուրդ ունի, բայց, կներեք, մենք այդ էտապը՝ մարդակերության ու մարդասպանության, անվերադարձորեն վաղուց ենք անցել:

Եվ շեշտեց այն միտքը, որ մեր ժայռապատկերներում առհասարակ գոյություն չունի մարդասպանության պատկեր՝ ի տարբերություն հինավուրց ացտեկների կամ այլ ցեղային միավորումների: Հյուրի համոզմամբ՝ հետագայում եւս այդպիսի վայրենություններ՝ շնորհիվ նաեւ մեր եկեղեցու, չեն եղել:

-Ես նոր աստվածաբանություն չեմ քարոզում, ես ուղղակի բացահայտում եմ գաղտնագրերը, որոնք ժայռապատկերներում կային,- շարունակեց Սամվել Շահինյանը:- Եվ կային շումերական, ուրարտական աստվածաբանական պանթեոնում: Շումերականում երկու արարիչ են, երկու գերագույն աստված:

Ըստ բանախոսի՝ Բաբելոնի, Ասորիքի, Աքատի ժայռապատկերներում արարիչը չկա. հակառակը՝ Մարդուկն սպանում է արարիչ աստծուն՝ Էնլիին, որի մարմնի կեսից աստված ստեղծել էր երկինքը, մյուս կեսից՝ երկիրը: Ինչ վերաբերում է ջրին, ապա այն ամեն տեղ կա՝ տեսնում ենք «Սասնա ծռերի» հավաքական բանահյուսության մեջ՝ քառասուն աղբյուրները, ջրից ծնված հերոսները:

-Խաչքարերին վերաբերող իմ աշխատության մեջ ես շատ հպանցիկ ամփոփել եմ այս ամենը: Եվ շատ ուրախ եմ, որ մեր եկեղեցու արմատները մինչեւ 7000 տարվա խորքերն են գնում,- ասաց գիտնականը:- Այն, ինչ արել եմ, հասարակական պահանջ է եղել կամ նախախնամության կամքով:

Հանդիպումն ավարտվեց Հարթինգտոնի՝ քաղաքակրթության զարգացման մեջ անհատներից կազմված խմբերի դերակատարմանն անդրադարձով, ըստ որի՝ քաղաքակրթությունների շարժիչ ուժը եւ պետությունների զարգացման հիմքում ընկած է հենց անհատների խումբը, որի նվազեցման դեպքում քաղաքակրթությունն սկսում է կործանվել. ոչ բանակը, ոչ ուժը, ոչ քաղաքականությունը չեն կարող այն առաջ մղել…

Թեգեր: ճարտարապետՍամվել Շահինյան
Կիսվել4Tweet3Կիսվել2
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Լոռի բերդը՝ դասագիրք

Լոռի բերդը՝ դասագիրք

Հայ ժողովրդի իտալուհի դուստրը

Հայ ժողովրդի իտալուհի դուստրը

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist