Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Էրեգ լավ էր, կանց վուր էսօր»

Հուլիսի 23, 2022
Մշակույթ
«Էրեգ լավ էր, կանց վուր էսօր»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
260
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսպիսի վերտառությամբ՝ «Դպրոց» վեպից հատվածով սկսվող «Մաշտոց» հանդեսի Գիրք «84»-ը՝  նվիրված հանդեսի 25-ամյակին,  լույս ընծայվեց «Վան Արյան» հրատարակչության տպագրատան աջակցությամբ:

Քառորդ դարի պատմություն ունեցող հանդեսը ցայսօր լույսընծայել է ութ տասնյակից ավելի համարներ՝ յուրաքանչյուրը հինգ տպագրական մամուլ ծավալով, յուրօրինակ հետաքրքիր բովանդակությամբ: Հոբելյանական համարի առաջնորդող՝ հանդեսի ստեղծման պատմություն-էսսեին հաջորդում է բանաստեղծ Գագիկ Խաչատրյանի երկու տասնամյակ առաջ «Բոլոր Ք» պատմամշակութային պարբերականում «Արարման տենչով» վերտառությամբ հրապարակած «Մաշտոց» հանդեսի հիմնադրի վերաբերյալ խոսքը:

Հաջորդիվ հանդեսի հոբելյանը «Քառորդ դար ապրող եւ ապրեցնող հանդես» վերնագրված շնորհավորանքի խոսք է ասում «ՀՀ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը: Հանդեսի հոբելյանը շնորհավորում են նաեւ «Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիր- տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանաստեղծ Լեւոն Բլբուլյանը , մ. գ. դ., պրոֆեսոր, ՌԴ ԿԱ ակադեմիկոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանը:

Այնուհետեւ հանդեսի ու նրա հիմնադիր խմբագրի վերաբերյալ «Մաշտոցաշունչ մյուռոնած հանդեսը 25 տարեկան է» վերնագրված սրտառուչ խոսքով հանդեսի հոբելյանը շնորհավորում է տաղանդաշատ երիտասարդ քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը:

Բար ու բանի մաղթանքներով շնորհավորանքի խոսք է ասում բանաստեղծ Ռաֆայել Մարգարյանը:

Հոբելյանական համարում «Աշխարհահռչակ հայ բանաստեղծը» հոդվածով ներկայացվում է հանդեսի հիմնադիր խմբագիրներից՝ տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը:

Ընդարձակ խոսքով հանդես է գալիս «ՀՀ» օրաթերթի թղթակից, երգիծաբան, դրամատուրգ Գագիկ Անտոնյանը ՝ մեկնաբանելով «Մաշտոցի 25-ամյա անշեղ ընթացքը»: Հաջորդիվ «Վահագն Մուղնեցյան-15 » խորագրի տակ «25 տարի «Մաշտոցի» հետ ու «Մաշտոցի» համար»  վերնագրի տակ լուսաբանվում է տաղանդավոր գրողի ու «Մաշտոց» հանդեսի 25- ամյա բարեկամությունը եւ ներկայացվում են մուղնեցյանական հրաշալի պոեզիայի գոհարներ: Նույն խորագրի ներքո Մուղնեցյան գրողի ստեղծագործության վերաբերյալ խոսք են ասում բ. գ. դ.,  պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը եւ բ. գ. թ., դոցենտ  Վալերի Փիլոյանը:

Այնուհետեւ հանդես է գալիս ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, լեզվաբան, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, իր խոսքը վերնագրում՝  «Իմ շատ սիրելի «Մաշտոց» հանդեսը»:

Լրագրող, երգիծաբան, դրամատուրգ Գագիկ Անտոնյանը պատկերավոր ներկայացրել է մայր թերթն ու նրա խմբագիր Արթուր Ղարագյոզյանին: «ՀՀ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանին «Մաշտոցի» բարձրաճաշակ ընթերցողին է ներկայացրել նաեւ հանդեսի գիտական խմբագիրներից, մ.գ.դ., պրոֆեսոր, Վանաձորի պատվավոր քաղաքացի  Վանդոս Ղարագյոզյանը:

«Էդվարդ Միլիտոնյան-70» խորագրի ներքո ներկայացված է  «Վաստակաշատ գրողն ու մշակութային գործիչը՝ ում միտքն ու գործը ներդաշնակ են»:

«Ժամանակի գիր»  խորագրի տակ Մանվել Միկոյանի «Լռության խոնավ աչքերը» ժողովածուն ներկայացնում է բ. գ. թ., դոցենտ Վալերի Փիլոյանը: Գագիկ Հրատապը «Նա համաշխարհային ռեկորդի ռեկորդ սահմանեց» հոդվածով ներկայացնում է փրկարար, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն  Զորիկ Պողոսյանին:

«Մեսրոպ Մաշտոց» ՀՌԽ գործադիր տնօրեն Ռոբերտ Խբալյանը շնորհավորում է «Միգ» մարզային ռադիոկայանի 25-ամյակը:

«Հուշադարան» խորագրի տակ պայծառահիշատակ արձակագիր Վալտեր Թորոսյանի «Սա է գիրք զարմանալի…» վերնագրված նախաբանի խոսքն է:

Այնուհետեւ նույն խորագրի տակ ներկայացվում է ՀՀ ԱԱՆ պայծառահիշատակ գնդապետ Ռոբերտ Բաղոմյանի պոեզիան:

Այնուհետեւ Լեւոն Լաճիկյանի «Գյումրիապատումն» է պ.գ.թ. Արմեն Կարապետյանի ներկայացմամբ: Հանդեսի այս համարի վերջին «Ք» էջում «Մաշտոց» հանդեսի գեղարվեստական խմբագիրներից՝ վաղամեռիկ գեղանկարիչ Կարեն Դավթյանի 60-ամյակի կապակցությամբ վերահրապարակվել է 2012 թվականին հանդեսում տպագրված «ԿաՊոն ու Մացոն» ակնարկը:

Հանդեսի շապիկի առաջին էջին «Մաշտոց» հանդեսի գիտական խմբագիրներից Լեմս Ներսիսյանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոցը» ստեղծագործության վերատպությունն է, իսկ շապիկի վերջին էջին Լեւոն Լաճիկյանի «Գուգարաց թեմի առաջնորդարանը» ստեղծագործության վերատպությունն է:

Իվան ԱՆՏՈՆՅԱՆ

«Արվեստագետ» հանդեսի գլխավոր խմբագիր, կինոռեժիսոր

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Արցախի երկու շրջանում

Արցախի երկու շրջանում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ի հիշատակ տասնութամյա հերոսի

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մարտի 31-ի հերոսամարտը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist