Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Եվ ո՞ւր, եւ ո՞ւր է կանչում կապույտը…»

Չգիտեմ, թե որտեղ եւ երբ

Հուլիսի 26, 2022
Մշակույթ
«Եվ ո՞ւր, եւ ո՞ւր է կանչում կապույտը…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
128
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կգտնեմ ապաստան ու ետ կգամ, որտեղից

Հեռացել եմ վաղուց եւ ամենքից

Հավերժորեն ոչ մի տեղ…

Հավերժորեն՝ ոնց գեշ երազ,

Հավերժ լքել մայիսը լուրթ…

Չէ որ հեռացումն է՝ «մնաս բարյա՛վ»…

(«Մեռյալ սեզոն», Ալեքսանդր Ավագյան, ռուսերենից թարգմ. Է. Ն.)

Հնէաբան, քարանձավագետ, երաժիշտ, բանաստեղծ հայազգի Ալեքսանդր Բենիամինի Ավագյանը ծնվել է 1944 թ. նոյեմբերի 12-ին՝ Կիեւում, ռուսախոս ընտանիքում։ Նա ուկրաինական քարանձավագիտության համահիմնադիրներից է, հին ուկրաինական քարանձավային կառույցների գիտական համակարգման առաջին հեղինակը։ Նրա մասին հիացմունքով խոսում ու նրան հիշում են ոչ միայն հնէաբանները, այլեւ երաժիշտները, նրան ճանաչողները։ Ալեքսանդրը իր ձեռնարկումներով հաճախ էր առաջինների շարքում կամ առաջինը, արահետ բացողը։ Նրան հաղորդումներ են նվիրել «Երիտասարդ գվարդիա», «Ամերիկայի ձայն» ռադիոկայանները, բազմաթիվ հրապարակումներ եղել ուկրաինական եւ արտասահմանյան մամուլում, հիշատակի երեկո՝ Ուկրաինայի հանրապետական գրողների տանը, իսկ ԱՄՆ-ում ուկրաինականների պաշտոնական ակադեմիական համաժողովում՝ ի պատիվ նրա, Իլինոյսի համալսարանի գիտնականները կազմակերպել են զեկույց։

Ալեքսանդրը 1964 թ. ընդունվեց Կիեւի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ, սակայն պարզվեց, որ նրան առավել հրապուրում է պատմությունը, եւ 1981-ին ավարտեց Կիեւի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1981-1984 թթ. Ավագյանը աշխատանքի անցավ Ուկրաինական ԽՍՀ ԳԱ հնէաբանության ինստիտուտի ճարտարապետահնէաբանական խմբում, իսկ 1985-1988 թթ.՝ մինչեւ մահը, աշխատեց գիտավերականգնողական մասնագիտացված նախագծային ինստիտուտում։ Հնագիտական աշխատանքներին, սակայն, նոր չէր ծանոթ. առաջին անգամ դրանց մասնակցել է 1960 թ.՝ Ե. Վ. Մախնոյի ղեկավարությամբ։ Ալեքսանդր Ավագյանը եղել է Լավրի եւ Զվերինեցկի քարանձավների հնէաբանական հետազոտությունների, Կիեւի Կիրիլովյան եկեղեցու Մովչանսկի միաբանության (Սումսկի շրջան), Օստրոժսկի ամրոցի (Ռովենսկի շրջան), Լիվադիյսկի պալատի (Յալթա) ստորգետնյա շինությունների կազմակերպիչն ու ղեկավարը, կատարել պեղումներ Կիեւում՝ Պոդոլում, Խմելնիցկու մարզի Ստարոկոնստանտինովում, Վիննիցկու շրջանի Տուլչինում, Վոլինի Սվյատոգորոդսկոյ միաբանությունում, Բախչիսարայի խանի պալատում, Թեոդոսիայում, Լուցկում, Կամենեց-Պոդոլսկում, այլուր, արշավախմբեր կազմակերպել «Օզյորնայա» եւ «Օպտիմիստիչեսկայա» քարանձավները ուսումնասիրելու նպատակով. արդյունքում պարզվել է, որ դրանք աշխարհում ամենամեծերից են։ Ալեքսանդր Ավագյանի անվամբ քարանձավ է անվանակոչվել։ Նա առաջինն է ուսումնասիրել Մեջիբոժի ամրոցը, որտեղ էլ կնքել է ողբերգական մահկանացուն՝ 1988 թ. հուլիսի 26-ին. նրան գազանաբար սպանել է աշակերտը՝ ոմն Ի. Սիվոգոռլո…

Ի հիշատակ Ավագյանի՝ 2012-ից «Մեջիբոժ» պետական պատմամշակութային արգելոցում իր երգերից մեկի անունով անցկացվում է «Ծիր կաթին» հեղինակային երգի համաուկրաինական փառատոն, իսկ Վոլոդիմիրսկայա 6 հասցեում գտնվող Կիեւի տան ճակատին գրված է. «Այստեղ է ապրել Սաշա Ավագյանը»։ Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ Վյաչեսլավ Կրիշտոֆովիչը դառնությամբ ասել է. «Նա պետք է մեռներ, որ մենք հասկանայինք, որ նա բոլորիցս լավն էր»։ Ալեքսանդրի գործընկեր, երկրաբան Յոզեֆ Սիմելսը նույնպես հուզմունքով է արտահայտվում նրա մասին. «Սաշան երկրի բոլոր քարանձավագետների ամենասիրված բարդն էր: Հազարավոր երկրաբաններ, հավաքվելով հանրահավաքների, մրցույթների եւ արշավների, երգում են նրա երգերը։ Նա ապրում է մեր սրտերում: Նրա դիմանկարը մեր ակումբում է»։ Ալեքսանդրը ստեղծեց աշխարհի առաջին ռոք-օպերաներից մեկը՝ ուկրաինական «Maria Oranta»-ն, որ վերեւների ճնշման պատճառով փոխեց անունը՝ կոչվելով «Բերեզեն» («Մարտ», գարնան առաջին ամիսը)… 60-ականներն էին. Ալեքսանդրի անսամբլը առաջինն էր Ուկրաինայում եւ առաջիններից մեկը ԽՍՀՄ ֆոլկ-ռոք անսամբլներից. այն նախորդում է խորհրդային հանրահռչակ ֆոլկ-ռոքի «Պեսնյարիին», «Արիելին», «Դոս-Մուկասանին»։ 

Այսօր էլ ռոք-երաժիշտ, բարդ Ալեքսանդր Ավագյանի խոսքերով ու երաժշտությամբ գրված երգերը հաճույքով իրենց համերգացանկերում ընդգրկում են ճանաչված երգիչներ ու անսամբլներ։ «Անխոնջ ճանապարհորդ», «կիթառի ասպետ» Ալեքսանդր Ավագյանը «մարմնավորում էր անհամատեղելիությունը չարի հետ եւ բաց լինելը դեպի բարին բոլոր դրսեւորումներով», սակայն վառ անհատականությունները, ինչպես նշում է նրան հիշողներից մեկը, ողբերգական ճակատագիր են ունենում…

Թեգեր: Ալեքսանդր Ավագյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Եվ ո՞ւր, եւ ո՞ւր է կանչում կապույտը…»

«Հայոց մշակույթի մրգահասը դեռ առջեւում է…»

Ուսուցիչ, որը չէր ուսուցանում

Ուսուցիչ, որը չէր ուսուցանում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist