Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Կապույտի մեջ ընկած լուսնի շողը…

Հուլիսի 28, 2022
Մշակույթ
Կապույտի մեջ ընկած լուսնի շողը…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
278
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երազե, նիրվանայե, արցունքե, սերե շինված էակն էր, անրջային արարած մը, փափուկ, գերզգայիկ… Աստված զանիկա ծաղիկ ստեղծած ըլլալու էր …»:

Հրանտ Նազարյանց

Եվ, իսկապես, ընդամենը 17 տարվա գարուն տեսած պարմանուհին հենց կյանքը զարդարող ծաղիկ էր, այն անթառամներից, որ քաղելուց հետո էլ չի թոշնում ու չի կորցնում բնական հմայքը…  Հերանուշը Մեծարենցից (22) ու Դուրյանից (21) էլ կարճ ապրեց, սակայն իր համառոտ կյանքի ընթացքում հայ մտքի ու պոեզիայի մեջ թողեց արժանահիշատակ ու պայծառ հետք։ Նրա մասին տեղեկություններ կան արաբերեն, հունարեն, անգլերեն, իսպաներեն, պարսկերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, թուրքերեն եւ այլ լեզուներով։ Նրա մասին գրել են Գառնիկ Ստեփանյանը, Սիմոն Հակոբյանը, Հրանտ Նազարյանցը, Վազգեն Գաբրիելյանը եւ այլք։ Հերանուշի կյանքը ի սկզբանե տխուր ընթացք ստացավ, սակայն կյանքին սիրահարված ու նրան պոեզիայի գունադիտակով ընկալող մատղաշ հոգին միշտ պահպանեց երդիկից ընկած արեւի շողի անհրաժեշտությունը՝ կյանքի գորշ պատերին անդրադարձումների  ու մխիթարության, հուսո լույսը չկորցնելու համար, քանզի

Ցավի բաժակն մինչեւ մրուր քամեցի,

Արյունելով շրթունքներըս կանացի…

Հերանուշ (Նարգիզ) Հակոբի Արշակյանը ծնվել է 135 տարի առաջ՝ 1887 թ. հուլիսի 28-ին, Կոստանդնուպոլսի Պեշիկթաշ արվարձանում։ Հայրն ակտիվորեն զբաղվում էր հանրային գործերով, սակայն աղջկան չվիճակվեց առավել իրական ճանաչել նրան, քանզի հայրը վախճանվեց, երբ դուստրն ընդամենը երեք տարեկան էր, սակայն ճակատագրի տխրագույն էջերը դեռ առջեւում էին՝ միաժամանակ մոռացության չտալով հոր կորստյան վիշտը. «Ամեն անգամ, որ նայվածքս հոն կհածի, կհիշեմ հորս գերեզմանը, որ հեռուն Շիշլիի գերեզմանոցին մեջն է»։ Չնայած ծանր կորստին ու նյութական սուղ կացությանը, կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում էր. տասը տարեկանում Հերանուշը հաճախում է Մաքրիգյուղի ֆրանսիական իգական վարժարան, տարիուկես անց փոխադրվում ծննդավայրի Մաքրուհյաց հայկական դպրոց, առաջադիմում ուսման մեջ, հատկապես գովասանքների արժանանում ինքնատիպ մտածողության ու դրանք գրավոր շարադրելու վարպետության համար։ Հերանուշը, տարաբախտաբար, նույն հյուծախտով, կիսեց Մեծարենցի ու Դուրյանի դառը ճակատագիրը եւ ստիպված եղավ բժիշկների խորհրդով ընդհատել ուսումը, տեղափոխվել գյուղական վայր՝ բնության գիրկը Էդի-Կուլեի մերձակա ագարակներից մեկում ապաստան գտած ներհուն պարմանուհին, պարուրված մահվան հեռանկարով, շարունակում է զմայլվել մայր բնության հրաշքներով. «Արտեր կանաչ, կանաչ կտրեր են. հեռուն Պոլիսը բլուրեն վար կտարածվի իր վիժանուտ թաղերով, ավելի անդին լեռներ մշուշը պլլված, ու Մարմարան անչափ աղվոր, անչափ սարսռուն արեւուն հրակեզ ճաճանչներուն տակ…»: Արեւմտահայերենի նրբին գեղեցկությամբ ծնվում են նրա բանաստեղծական հիացումները առ բնություն.

Անուշ զեփյուռը մեղմիկ

Գգվեր երեսը ծովին.

Ու մեղմով մը կը զարներ

Ալիքները ծովափին։

Շատ իրիկուն ես մենակ

Հոն կերթայի ու ժամեր

Կանգնած՝ աղվոր ծովակին

Կը հառնեի իմ աչքեր։

Իր տարիքի համեմատ Հերանուշն առավել վաղ ճանաչեց կյանքը, տառապանքն ու ցավը, մարդուն բաժին ընկած անարդարությունները ու թե երբեմն էլ տրվեց անձկության մելամաղձությանը, ապա լույսի շողն ափի մեջ ունենալով, այնքան որ հասուն էր ու իմաստնացած… Բանաստեղծուհու մտերիմների վկայությամբ՝ նրա գրիչը բավականին բեղուն էր՝ ծավալուն վեպ, նորավեպեր, ֆրանսերեն ոտանավորներ, հինգ տասնյակից ավելի հայերեն բանաստեղծություններ, որոնցից, սակայն, նրա մահվանից հինգ տարի անց հրատարակվեց մի գրքույկ, որում զետեղված էին ընդամենը 24 բանաստեղծություն եւ որոշ նամակներից հատվածներ։ Անգամ այդ փոքրիկ հիշատակով պարզ է դառնում, թե որպիսի գանձ է Հերանուշի պոեզիան մեր գրական անդաստանում։ Նրա բանաստեղծությունները տեղ են գտել դասագրքերում ու տարբեր ժողովածուներում, որոնցից են՝ «Լրում», «Երկու ճամփաները», «Հույս», «Ղարիպը», «Լացին գիշերը», «Մահվան մոտ» եւ այլն։ 1956 թ. Երեւանում լույս է տեսել «Հոգիներուն արցունքը», 1992-ին՝ «Լուսնյակ» (բանաստեղծություններ, արձակ), 2002-ին՝ կրկին «Լուսնյակ» (բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ)… Ու թեեւ բաժին ընկած տխուր ճակատագրին, որ այնպես դառնորեն նկարագրում է նա (Աչքերուս մեջ արցունքներըս ցամքեցան, /Ինքըս իմ մեջ տառապեցա ես անձայն. /Եվ բառերով օրորվեցա մինչեւ որ /Հույսի բոլոր աղբյուրներըս ցամքեցան), բանաստեղծուհուն խորթ չեն մնում այլոց տառապանքները, որոնց հետ պատրաստ է կիսվել. «Ես ալ միեւնույնն սիրով կսիրեմ ամեն անոնք, որ կույր, տգեղ, հաշմանդամ են, բոլոր անոնք, որոնք մարդկութենեն հալածված են ամեն տեղ… …Ուղեղս կծփա, եթե տառապողներ կան, ամոքողներ ինչո՞ւ չի կան շատ…»: Բանաստեղծուհին շատ լավ է հասկանում, որ ամեն չարություն մարդուց է ծնվում, եւ նրանից դուրս պետք չէ մեղավորներ փնտրել. «Մի ամբաստանեք աստված՝ ըսելով, թե անիկա դժբախտներ, զրկյալներ ըրած է. երբեմն մարդիկ են, որ իրարու կյանք կխորտակեն ու երբեմն ալ մենք մեր ոտքերուն տակ ցավի անդունդ մը կբանանք»։ «Օրերուն ոճիրը» բանաստեղծությունն ասես իր համար էր գրված. ասեղնագործ «կույս աղջիկը ծաղկատի» չի էլ զգում՝ ինչպես են անցնում օրերը, երբ հանկարծ աչքն ընկնում է փոշու մեջ մոռացված հայելուն ու զարմանքից քարանում.

Զի պատկերըն իր դեմեն ձյունաթույր

Ցույց տար մազերն իր գանգուր.

Արցունք մþինկավ աչքերեն.

-Օրերն ի՜նչ շուտ սահեր են…

Հերանուշ Արշակյանի օրերն էլ սահեցին «մարտի արեւին հանգույն», եւ գարնանն էլ՝ 1905 թ. մարտի 27-ին վախճանվեց կյանքի սիրահար ու կյանքին կարոտ բանաստեղծուհին…

Թեգեր: Հերանուշ Արշակյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ծովակալ Իսակովի անձնական իրերը՝ «Մայր Հայաստան» թանգարանին

Ծովակալ Իսակովի անձնական իրերը՝ «Մայր Հայաստան» թանգարանին

«Հայաստանը կարող է դառնալ ներդրումների ներգրավման կենտրոն…»

«Հայաստանը կարող է դառնալ ներդրումների ներգրավման կենտրոն…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist