Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նվիրաբերվել է Մոնթե Մելքոնյանի խճանկար-դիմանկարը

Հուլիսի 30, 2022
Մշակույթ
Նվիրաբերվել է Մոնթե Մելքոնյանի խճանկար-դիմանկարը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
398
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մի առիթով «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի հիմնադիր-հեղինակ Իվան Անտոնյանը հրավիրված էր Երեւանի Նուբարաշեն վարչական շրջան՝ Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական դպրոց՝ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված միջոցառմանը:

Այդ ժամանակ Իվան Անտոնյանը խոստացավ, որ դպրոցին նվիրելու է Մոնթե Մելքոնյանի մի ինչ-որ նկար: Վերադառնալով Վանաձոր Անտոնյանն իր խոստմանը հավատարիմ հանդիպում-քննարկում ունեցավ երիտասարդ նկարիչ-մանկավարժ Սենիկ Մանուկյանի հետ… Եվ մի կարճ ժամանակ անց ծնվեց «Մոնթեն» խճանկար ստեղծագործությունը:

Այնուհետեւ Իվան Անտոնյանը, համագործակցելով Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական դպրոցի տնօրինության հետ, ստացավ ողջունելի նախաձեռնության թույլտվությունը՝ «Մոնթեն» խճապատկերը տեղադրել դպրոցի հատկացված սրահում: Ապա «Արվեստագետ» կազմակերպության համախոհների՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի, ՄԳԱ ակադեմիկոս, լեզվաբան Լավրենտի Միրզոյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի (Թաթոս), ՀՀ վաստակավոր լրագրող, Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի գլխավոր խմբագիր Ֆահրադ Ափուջանյանի, հայ տարազի ժողովրդական վարպետ, բանաստեղծուհի Մարտուհի Սարգսյանի եւ մի շարք արվեստագետների հետ հյուրընկալվեցին ռազմամարզականում:

Ներկաներին դիմավորեցին Մոնթե Մելքոնյանին նվիրված բեմականացմամբ: Ներկայացվեց զորավարի՝ Մոնթեի ուսանելի փառավոր ուղին: Ապա եւ հնչեց «Կարոտի կանչ» համույթի անակնկալ առաջնաելույթը, երգ՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին (գեղ. ղեկ.՝ Բելլա Առաքելյան):

Այնուհետեւ հյուրերը հրավիրվեցին դպրոցի փառքի անկյուն, որտեղ Իվան Անտոնյանը հրապարակեց «Մոնթեն» ստեղծագործության նվիրաբերման եւ տեղադրման «Արվեստագետ» ՀԿ-ի որոշումը: Տեղադրման պատիվը տրվեց «Մոնթեն» ստեղծագործության հեղինակ Սենիկ Մանուկյանին, ով հայրենասիրության բարձր զգացմամբ կատարեց իրեն վերապահված առաքելությունը: Արամ Մանուկյանի անվան Նուբարաշենի ռազմամարզական դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը, գրադարանավար Փառանձեմ Մարգարյանը նշեցին, որ այս միջոցառումը մի յուրօրինակ հետք կթողնի դպրոցի պատմության մեջ եւ սաների հոգում ու սրտում: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին միջոցառման նախաձեռնող, իրենց դպրոցի նվիրյալ բարեկամ Իվան Անտոնյանին, Սենիկ Մանուկյանին ու ներկաներին: Մոնթեական հիշողություններով ներկաների հետ կիսվեցին Լավրենտի Միրզոյանը, Ֆահրադ Ափուջանյանը եւ այլք…

Վերջում չարենցյան հայրենաշունչ ասմունքով աշակերտներին, ուսուցիչներին ու հրավիրյալներին ոգեւորեց Իվան Անտոնյանը եւ խնդրեց դպրոցի ուսուցիչներին, որ հընթացս բանաստեղծական աղոթքը՝ «Ես իմ անուշ Հայաստանին» հնչի աշակերտների շուրթերից: Ներկաներին ճանապարհեցին ռազմամարզականի ջերմաշունչ ծափերի ներքո, նոր հանդիպման ակնկալիքով:

Թեգեր: Մոնթե Մելքոնյան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ծովի գույներով զմայլված կնոջ հմայքը

Ծովի գույներով զմայլված կնոջ հմայքը

«Ադրբեջանի թուրքերը սարսափում էին լուսանկարչական սարքից…»

«Ադրբեջանի թուրքերը սարսափում էին լուսանկարչական սարքից…»

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist