Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հազվագյուտ հզոր անհատականություն

Հուշարձանների անխոջ որոնողը, հայտնագործողը, հետազոտողը եւ հրապարակայնացնողը

Սեպտեմբերի 1, 2022
Մշակույթ
Հազվագյուտ հզոր անհատականություն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
292
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իտալացի Ռոբերտո Բիքսիոյի անունը մեզանում հայտնի է հնագետների, պատմաբանների, ճարտարապետների եւ, իհարկե, քարանձավագետների բավական նեղ շրջանակներում։ Ճակատագրի թե աշխատանքի բերումով նա իր ամբողջ գիտական գործունեությունը ծավալել է Հայկական լեռնաշխարհում, Թուրքիայի պետության տարածքում՝ հիմնականում պատմական Ծոփքի, Կապադովկիայի եւ Խլաթի տարածքներում։ Ուսումնասիրել է քարանձավային բնակավայրերը, չափագրել եւ անձնագրավորել բազմաթիվ սրբազան ստորգետնյա ճարտարապետական կառույցներ։

Նրա հավաքագրած գիտական նյութը, հատակագծերը, չափագրությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում պատմաբանների, հնագետների, ճարտարապետների, ճարտարագետ-շինարարների, կոնստրուկտորների եւ, իհարկե, առաջին հերթին՝ քարանձավագետների համար։ Կապադովկիան հիշատակվում է նաեւ Աստվածաշնչում՝ որպես Գամեր-Գոմեր («Գեղեցիկ ձիերի երկիր»)։ Ըստ Մովսես Խորենացու՝ Գամիրքը (Կապադովկիան) նվաճվել եւ միացվել էր Հայոց թագավորությանը Հայկազյան Արամի կողմից, ով տեղի բնակչությանը հրամայել է սովորել հայերեն։ Կապադովկիայի պատմական մայրաքաղաքը Մաժաք քաղաքն է, որը հռոմեական շրջանում (Ք. ա. 1-ին դարում) վերանվանվել է Կեսարիա։ Ներկայումս այն խոշոր քաղաք է Թուրքիայում՝ անվան աղավաղված Կայսերի տարբերակով։

Մի առիթով Արթուր Արմինը (Արթուր Բաբայան), ով այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայազգի գիտնական եւ հայագետ է, պատմել է երջանկահիշատակ հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ իր խոսակցության մասին՝ կապված Մհերի Դռան սեպագիր արձանագրության հետ։ Արթուրը համոզված էր՝ Մհերի Դռան սեպագրությունը սոսկ աստվածներին զոհաբերած անասունների տեսականուն եւ քանակին չի վերաբերում, այլ աստվածների անուններով կառուցված քրմական օրացույց-տոնացույց է, որը պետք է բացահայտել ճշգրիտ ու մինչեւ վերջ։ Ինչպես նաեւ եռախորշ դուռ-քարատախտակը, որտեղ սեփագիր տեքստն էր՝ համակարգային մտածողության եւ սկզբունքների ճարտարապետական արդյունք, այլ ոչ թե փորագրիչ վարպետի մտքի հանճարեղ առկայծման։ Այս խնդիրներին հետամուտ՝ Արթուր Արմինը Ս. Կարապետյանից խնդրել է Մհերի Դռան ճշգրիտ չափագրությունը։ Ս. Կարապետյանը սիրով կատարում է նրա խնդրանքը։ Այնուհետեւ Արթուրը հարցնում է, թե Սամվելը ի՞նչ կարծիք ունի «Դռան» համաչափությունների մասին։ Սամվելը պատասխանում է. «Իմ գործը ճշգրիտ չափագրությունն է։ Իսկ մնացածը ձեր՝ վերլուծողներիդ գլխացավանքն է»։ Արթուր Արմինը մի քանի տարի հետո լուծեց Մհերի Դռան առեղծվածը եւ այս տարի գիտական հասարարակության դատին ներկայացրեց իր բազմաթիվ տարիների աշխատանքի արդյունքը՝ «Հալդիի դարպասներ. հնագույն դիցարանի աստղային եւ թվային կառույցը» հիմնադրույթային աշխատությունը։

«Քարանձավները որպես բնության եւ մշակույթի հուշարձաններ» խորագրով(Caves as Natural and Cultural Monuments) 2019 թ. Երեւանում, Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի անձավագիտական կենտրոնի 35-ամյակին: Գիտաժողովի փակման օրը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի դահլիճում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ավստրիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Լիբանանից եւ այլ երկրներից գիտաժողովին մասնակցող հնագետների, ազգագրագետների, կենսաբանների, էկոլոգների, միկրոկենսաբանների, ճարտարապետների, պատմաբանների եւ պարզապես քարանձավագետների ներկայությամբ, Ռոբերտո Բիքսիոյին շնորհվեց Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչում: Ներկաների բուռն ծափահարությունների ներքո ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանը աչքերով փնտրում էր այդ հրաշալի մարդուն, ում պիտի հանձներ բարձր պարգեւը, բայց նա չկար ներկաների մեջ։ Նախապես հայտնել էր իր հարգելի բացակայության մասին, սակայն ռեկտորին տեղյակ չէին պահել։ ՃՇՀԱՀ 100-ամյա պատմության ամբողջ ժամանակահատվածում մեր արտասահմանցի բարեկամներից քչերը կարող են հպարտանալ նման բարձր կոչում ստանալու համար: Հայ ժողովրդի ճարտարապետության եւ շինարարության հայկական ավանդություններն այնքան բարձր որակներ ու ձեռքբերումներ ունեն, որ նույնիսկ ԽՍՀՄ-ում, բոլշեւիկյան քաղաքականության պայմաններում երկար ժամանակ բարձրագույն որակավորման ընդամենը երկու մասնագիտական խորհուրդ էր գործում՝ մեկը Մոսկվայում, մյուսը՝ Երեւանում: Հենց այս հանգամանքն է, որ առանձնահատուկ արժեւորում է ՃՇՀԱՀ գիտխորհրդի սահմանած «Պատվավոր դոկտոր» կոչումը:

Ով է Ռոբերտո Բիքսիոն։ Նկարիչ, քարանձավագետ, էսթետ, մտավորական, հնագույն ճարտարապետության անհայտ հուշարձանների անխոնջ որոնող եւ հետազոտող, թե մեկը այն քչերից, ովքեր անընդհատ ինքնաբացահայտում են սեփական հնարավորությունների սահմանները եւ չեն զլանում այդ բացահայտումները հասարակության դատին ներկայացնել: Ռոբերտոն հազվագյուտ հզոր անհատականություն է։

Գուցե այս գնահատականների մեջ ընթերցողները թերահավատ լինեն կամ էլ չափազանցություն համարեն, սակայն, մեր կարծիքով, վերջին 100 տարվա ընթացքում նա ոչ պակաս գործ է արել հայկական քարանձավային ճարտարապետության հուշարձանների հետազոտման, չափագրման, անձնագրավորման եւ հրապարակայնացման գործում, քան որեւէ մեկը, թերեւս, բացառությամբ Սամվել Կարապետյանի։ Թորամանյանից, Մառից, Օրբելուց, Ղիփշիձեից հետո՝ սեփական հետազոտությունների հիման վրա, միակ երեւելի գիտական աշխատությունները Թուրքիայի տարածքում նրա ղեկավարությամբ եւ հեղինակությամբ են կատարվել։ Հարյուրավոր բնակելի եւ կրոնական նշանակության կառույցների ճարտարապետության մանրամասն նկարագրություններով գիտական ժողովածուներ՝ Կապադովկիայի, Խլաթի, Անիի եւ այլ վայրերի հուշարձանների վերաբերյալ։ Դրանցից հատկանշական են «British Archaeological Reports»  հրատարակչության կողմից «Archaeopress»-ով հրատարակված՝ Խլաթի մարդաստեղծ քարանձավային կառույցների մասին 4 հատորանոց աշխատությունը եւ քարանձավային Անիի առանձին հուշարձանների վիճակը Մառի, Օրբելու եւ Ղիփշիձեի չափագրություններից եւ «անձնագրավորումից» 100 տարի անց։

Ռոբերտո Բիքսիոն գիտական հասարակությանն է ներկայացրել Հայկական լեռնաշխարհի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ստորգետնյա հուշարձանների մասին բազմաթիվ տեղեկություններ։ Այժմ հերթը ճարտարապետության տեսաբաններինն է եւ գիտնականներինը։ Այսքանը հրաշալի ընկերոջ՝ Ռոբերտո Բիքսիոյի մասին, քանզի ոչ մեկն ի զորու չէ գնահատական տալ այն ահռելի փաստագրական գիտական նյութին, որ հավաքել, չափագրել, կանոնակարգել է անխոջ գիտնականը: Նրա աշխատանքի գնահատականը կարող է տալ միայն ամենազոր ժամանակը:

Սամվել Մ. ՇԱՀԻՆՅԱՆ

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: ԹուրքիահուշարձանմշակույթՄովսես Խորենացի
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ամբողջ սրտով Հայաստանի հետ եմ»

«Ամբողջ սրտով Հայաստանի հետ եմ»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist