Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Պատրաստեք խարույկը, առաջին լուցկին ես եմ վառելու…»

«Վերակերտվի՛ր, արի ու արիանուն հայ ժողովուրդ…»

Սեպտեմբերի 8, 2022
Մշակույթ
«Պատրաստեք խարույկը, առաջին լուցկին ես եմ վառելու…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
128
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Այնպիսի անանուն կարոտ ունեմ իմ երկրի նկատմամբ, որ ուղղակի այրում է հոգիս: Երանի այնտեղ ծնված լինեի, երանի ես ես չլինեի, այլ Արարատի շուքի տակ հասակ նետած պարզ մի գեղջուկ՝ ականջալուր հայրենի հողի ձայնին եւ ականատես իմ ժողովրդի վշտին ու երջանկությանը:

…Հայրենասիրությունը ոչ միայն զգացմունքի հարց է, այլ նաեւ գիտակցության, առանց որի մենք չենք կարող հայրենասեր լինել: Ճոռոմ խոսքեր, վերացական բառեր՝ այս բոլորը հայրենասիրություն չեն, այլ սոսկ հայրենասիրական արտահայտություններ: Իսկական հայրենասիրությունը գիտակցված հայրենասիրությունն է, օգնությունն է քո երկրին, քո ժողովրդին: Հայրենասեր կարող է լինել յուրաքանչյուր ոք՝ արվեստագետը, արհեստավորը, ատամնաբույժը, բժիշկը: Ամեն հայ իր ուժերի սահմաններում կարող է օգտակար լինել հայրենիքին: Եվ այդ օգտակարությունը ինքնին կոչվում է հայրենասիրություն…»:

Հակոբ ԿԱՐԱՊԵՆՑ

Հայրենիք, հայրենաբաղձություն, առաքելություն՝ հայ հոգու պատմության ստեղծման: Նրա գրականության առանցքային հերոսը հայն է, աշխարհասփյուռ հայը, իսկ ձգտումների կիզակետում՝ Հայաստան հայրենիքը, որը միավորում, ի մի է բերում նրա բոլոր երկպառակությունները, հոգեկան վիճակները, ապրումներն ու ներհակությունները: Նրա հերոսների հոգեբանական բոլոր հանգույցներում, դեգերումների բոլոր խաչմերուկներում ծառանում են նախնյաց պատկերն ու հիշողությունը, հայ ժողովրդի պատմությունը, Հայաստան երկիրը՝ որպես արյան ձայն, պահանջ ու լինելության պայման:

Այսպիսին է հայ գրականագիտական մտքի բնութագրումը սփյուռքահայ անվանի գրող Հակոբ Կարապենցի գրական ծանրակշիռ ժառանգությանը: Նրա, ով բախտ ունեցավ լինել հայրենիքում նրա դժվարագույն տարիներին, այցելել Սյունյաց աշխարհ եւ մարգարեաբար մագաղաթել. «Գնացեք Սիսիանի բարձր լեռները, պաշտպանեցեք Գորիսը՝ Զանգեզուրի միջնաբերդը, խրոխտ բազուկը Հայաստանի…»:

Իսկ ինքը օտարության մեջ անգամ հայենիքի զինվոր էր ու զտարյուն մտավորական՝ քաջատեղյակ մեր երկրի բոլոր անցուդարձերին, անցյալ դարի իննսունականների սկզբների բոլոր զրկանքներին, հայրենաբնակ գրչակիցների նեղ օրերին: Ուստի պատեհ է առիթը վերհիշելու, թե ինչպիսի եղբայրական  սրտացավությամբ էր ձեռք մեկնում գրչի մարդկանց՝ ֆինանսական իր սուղ միջոցների մի մասը օվկիանոսային հեռուներից հասցնելով նրանց…

Ցավոք, հայրենի ընթերցողն այնքան էլ քաջատեղյակ չէ տաղանդավոր արձակագրի ստեղծագործությանն ու գործունեությանը: Կարծում եմ՝ տեղին է համառոտակի անդրադառնալ գոնե նրա կենսագրությանը. ծնվել է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում, ավարտել Թեհրանի Սեն Լուի ֆրանսիական քոլեջը եւ Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը, եղել Թեհրանի Հայ պատանեկան մշակութային միության հիմնադիրներից, բուհական կրթությունն ստացել ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի, ապա նաեւ Նյու Յորքի՝ Կոլումբիայի համալսարանում: Մասնագիտացել է լրագրության մեջ՝ երկրորդ մասնագիտություն ընտրելով հոգեբանությունը: Երկու տարի Կալիֆորնիայում բնակվելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք, դասավանդել Քորնել համալսարանի լեզվաբանական բաժնում: Հեղինակել է երկու վեպ՝ «Կարթագենի դուստրը», «Ադամի գիրքը», պատմվածքների բազմաթիվ ժողովածուներ՝ «Անծանոթ հոգիներ», «Նոր աշխարհի հին սերմնացանները», «Միջնադար», «Անկատար եւ այլ պատմվածքներ», «Մի մարդ ու մի երկիր», «Ամերիկյան շուրջպար», հոդվածներ եւ էսսեներ ամփոփող երկու գիրք:

Ըմբոստ ու անզիջում է էսսեագիր Հակոբ Կարապենցը: Նրա համար խորշելի են այլասերվող իրողություններն ու ձեւախեղվող արժեքները: «Նողկանք են առաջացնում տափակ գրքերը, անկիրք պաստառները, շողշողուն անկյանք բեմերը, միտքը բթացնող շարժանկարները,- գրում է իր «Ազնիվ վայրենին» էսսեում:- Պատրաստեք խարույկը, առաջին լուցկին ես եմ վառելու…»:

Ահա իսկական մտավորականի կեցվածքն ու նկարագիրը: Ահա կատարյալ հայ մտավորականը, որի հոգին այդպես էլ կարոտ մնաց հայրենի հողի ձայնին…

Թեգեր: Հակոբ ԿԱՐԱՊԵՆՑ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist