Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արցախյան 44-օրյա պատերազմը՝ երիտասարդ ռեժիսորի անդրանիկ ֆիլմում

Սեպտեմբերի 14, 2022
Մշակույթ
Արցախյան 44-օրյա պատերազմը՝ երիտասարդ ռեժիսորի անդրանիկ ֆիլմում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
287
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«250 կիլոմետր». այսպես է կոչվում Համառուսական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի շրջանավարտ Հասմիկ Մովսիսյանի անդրանիկ գեղարվեստական ֆիլմը, որի «նյութը» երիտասարդ ռեժիսորը վերցրել է 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմից: Սցենարի հիմքում մահուկենաց այն ծանր օրերն են, երբ մարդիկ ստիպված էին ճակատագրի բերումով որերորդ անգամ հաղթահարել դժվարությունները եւ անտեսելով վտանգը՝ կյանքեր փրկել:

Գլխավոր հերոսների դերում հանդես են եկել դպրոցականներ Աշոտն ու Վահեն (երկուսն էլ՝ Մարտակերտից), իսկ իրական պատմության գլխավոր առանցքում իրենց բախտակիցների հետ հայտնվել են երկու անօգնական ընտանիքներ: Տղամարդիկ ռազմաճակատում են եւ «չեն կարող նրանց ձեռք հասցնել»: Մայրիկների հետ մանկահասակ փոքրիկներին իրավիճակից փրկելու առաքելությունը ստանձնել են 14-ամյա Վահեն եւ 11-ամյա Աշոտը, ովքեր լիարժեք չտիրապետելով վարորդական հմտություններին, հայրիկների մեքենաներով հրետակոծության տակ գտնվող իրենց ընտանիքներին Արցախից տեղափոխում են Հայաստան՝ կտրելով 250 կմ ճանապարհ:

Վահեն Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղից է, ում ընտանիքը տեղահանված Շահումյանից է այստեղ բնավորվել: Զինվորական հորից է մեքենա վարելը նա սովորել: Թե ինչպիսի փորձությունների միջով են անցնում նրանք Արցախը Հայաստանին կապող կենսական նշանակության այդ երակի անվտանգային բաղադրիչը կարեւորելով, նկատել, զգալ է պետք՝ տղաների, մեքենաներում գտնվող ուղեւորների ապրումներից եւ հոգեվիճակներից: Պատահական չէ, որ մայրուղին «կյանքի ճանապարհ» անունն է ստացել:

Ֆիլմի առաջնադիտումը, որ կայացել է Ստեփանակերտում, լայն արձագանք է գտել հանդիսատեսների շրջանում: Բոլորն անհամբեր ու լարված հետեւում են դժոխքից մազապուրծ արցախցի երկու ընտանիքների փրկության ճիգերին, որ ռազմագործողությունների գոտուց դուրս գալու պահին բազմիցս են վտանգում իրենց կյանքը, սակայն երբեք չեն վհատվում: Ուժ են գտնում, ապավինում Աստծո զորությանը, համոզված լինելով, որ «Մայր Հայաստանն իր թեւերի տակ է առնելու վախվորած փոքրիկներին», եւ կյանքը շարունակվելու է: Պատերազմին վերջ է լինելու: Դարձյալ վերադառնալու են Արցախ, հարազատ օջախ, նորոգվելու են իրենց կիսավեր տները, ու այլեւս պայթյուններ չեն լսվելու…

Կինոնկարում բացառապես նկարահանվել են Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասանները եւ դպրոցականներ, եւ նրանք համոզիչ, ներդաշնակ «խաղով» կարողացել են հուզել դահլիճը, առանձին դրվագներում հանդիսատեսը «պատրաստ էր օգնության ձեռք մեկնել ողբերգական իրավիճակներում հայտնված ընտանիքներին»:

«Մենք դիտեցինք ֆիլմը եւ կրկին ապրեցինք այն դաժան օրերը, որոնք բաժին են հասել արցախցիներին, յուրաքանչյուր հայ մարդու, ովքեր զրկանքներ, անդառնալի կորուստներ կրելով՝ դատապարտված են ապրել ու պայքարել ազատության համար՝ վառ պահելով մեր նահատակված տղաների հիշատակը,- ասում է Վահեի մայրը:- Մեզ պես շատ-շատերն են նման փորձությունների ենթարկվել: Բայց միեւնույն է՝ նահանջի ճանապարհ չունենք: Պարտավոր ենք միասին բուժել վերքերը, շենացնել Արցախը եւ հավատալ վաղվա լուսավոր օրվան»…

Հուզմունքը չի թաքցնում ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանը: Ինչպես ինքն է խոստովանում, չէր պատկերացնում, թե կինոդիտումն այդքան հետաքրքրություն կառաջացնի, մանավանդ որ այն իր առաջին քննությունն է կինեմատոգրաֆիայում: Նա մտադիր է ֆիլմը ցուցադրել Երեւանում, հանրապետության մարզերում, ինչպես նաեւ սփյուռքում:

 Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Թեգեր: ԱրցախպատերազմՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Յուվալ Նոյ ՀԱՐԱՐԻ

Յուվալ Նոյ ՀԱՐԱՐԻ

«Հայրենիք պահելը քրտինք է, արյուն է, զոհողություն…»

«Հայրենիք պահելը քրտինք է, արյուն է, զոհողություն…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist