Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Բանաստեղծը, որ նման էր առաջին սիրո…

Վահագն Դավթյան-100

Սեպտեմբերի 17, 2022
Մշակույթ
Բանաստեղծը, որ նման էր առաջին սիրո…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
251
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ուրիշ է բախտը բանաստեղծների…

Այդ նրանց ցավն է,

Որ դառնում է փառք,

Դառնում անուն:

Եվ որքան խորն են վերքերը նրանց,

Այնքան նրանով խորն են հիանում…»:

Մարգարեական այս տողերը որպես բնաբան են ընտրված բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ, խմբագիր Վահագն Դավթյանի «Հայերգություն: Պատմական պոեմներ» (Երեւան, «Ոսկան Երեւանցի» 2008 թ.) գրքում: Գիրք, որն ինձ համար դարձել է հավերժական դասագիրք, նաեւ սրբացած մասունք, քանզի այն ստացել եմ 2011 թ. ապրիլի 13-ին, բանաստեղծի դստեր՝ Հասմիկ Դավթյանի պարտավորեցնող ընծայագրով, երբ հանդիպել էի նրա ամուսնուն՝ իմ անմոռանալի ընկեր-բարեկամ Գագիկ Աբելյանին:

Հիմա, երբ փորձում եմ 100-ամյակի հոբելյանական լույսով օծվող Վահագն Դավթյանի գունեղ դափնեպսակում իմ համեստ ուրվագծերը տեղավորել, առաջինը հիշում եմ, որ նա խնամին էր Մեծ հայրենականում սխրանքներ արձանագրած, մանկավարժության նվիրյալ մշակ, ժամանակին Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան դպրոցի երկարամյա տնօրեն Արտեմ Աբելյանի՝ Թումանյանական աշխարհի մանկավարժության պատմության կերտողներից մեկի խնամին, Թումանյանական աշխարհի պատվավոր խնամին: Հենց այդպիսին է իմ մտապատկերում Վահագն Դավթյանը՝ խորապես ազգային, խորապես հայ բանաստեղծ, պաշտելի ծնող, անմոռանալի պապիկ, ընտանեկան ջերմության բարոմետր, գնահատելի ընկեր, բարեկամ, խորհրդատու, խրատների եւ խոհերի մի անսպառ շտեմարան, կարճ ասած՝ մարդ-լեգենդ:

…Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վահագն Արմենակի Դավթյանը ծնվել է 1922 թ. օգոստոսի 15-ին Արաբկիրում (Արեւմտյան Հայաստան): Նա 1962-65 թթ. «Գրական թերթի», 1965-67 թթ.՝ «Հայրենիքի ձայնի», 1981-90 թթ.՝ «Վերածնված Հայաստան» պարբերականների գլխավոր խմբագիրն էր: Նրա ստեղծագործություններում առաջին տեղում է հայրենիք-սփյուռք կապը: Հեղինակ է քնարական բանաստեղծությունների, բալլադների եւ պոեմների («Գինու երգը» 1966, «Կապույտ գիրք» 1978, «Անքնություն» 1987 եւ այլն): Բազմաբովանդակ ու դաստիարակիչ ուժով առանձնանում են նրա հոդվածները, հուշագրային նոթերը, էսսեները («Զուգահեռ ճանապարհներ» 1976, «Ի սկզբանե էր բանն…» 1989), պիեսները («Մհերի դուռ», «Ծիրանի ծառ»): Բարձր են գնահատվում նրա թարգմանությունները հատկապես  Ա. Պուշկինի, Ջ. Բայրոնի, Ս. Եսենինի, Ռ. Բյորնսի ստեղծագործություններից:

Վահագն Դավթյանը ՀԳՄ ու Չարենցի անվան եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր է: Նա 1996 թ. դարձավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ափսոս, որ նույն տարում էլ ավարտեց իր երկրային վեհ առաքելությունը ու հիմա տիեզերքից է ուղղորդում ապրողներիս՝ շարունակելով բարության, խոհեմության հավատարմության եւ միասնության դասեր տալ: Հենց ինքն է ժամանակին ասել. «Բանաստեղծներ կան, որ նման են առաջին սիրո…»: Առաջին սիրո նման էր Վահագն Դավթյանը, որպես բանաստեղծ, որպես մարդ-քաղաքացի:

Շնորհավոր 100-ամյա հոբելյանդ, հարգարժան Վահագն Արմենակի: Թող հայրենի հողից հյուսած երփներանգ ծաղիկները դառնան Ձեր հուշակոթողի հավերժական ներկան: Կարծում եմ՝ երբեք էլ ուշ չէ հոբելյանական միջոցառումների համար: Հազար ափսոս, որ Ձեր ընթերցողի ուզածի չափ չեղավ Ձեր կյանքի հետագծի երկարությունը: Ափսոս, որ այս տողերը Ձեր փոխարեն գոնե չի կարդալու ինձ հարազատ ու պաշտելի Գագիկ Աբելյանը… Սուրբ լույս իջնի ահել ու ջահել մեր կորուստների շիրիմներին, մխիթարություն մերձավոր շրջապատիդ եւ բյուր ընթերցողներիս:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Թեգեր: բանաստեղծՎահագն Դավթյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«…Այդ հզոր Ջրվեժը՝ Լյուսյա Հովհաննիսյան»

«…Այդ հզոր Ջրվեժը՝ Լյուսյա Հովհաննիսյան»

IPSE DIXIT․ Ջոն ԼՈՔ

IPSE DIXIT․ Ջոն ԼՈՔ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist