Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայ սպաները Առաջին համաշխարհային պատերազմի օրերին

Լույս է տեսել հանրագիտարանային արժեք ներկայացնող աշխատություն

Սեպտեմբերի 19, 2022
Մշակույթ
Հայ սպաները Առաջին համաշխարհային պատերազմի օրերին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
340
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թեեւ հայ ժողովուրդը մարդկային, նյութական, մշակութային ծանր կորուստներ է կրել, սակայն հայ զինվորն ու սպան կերտել են հերոսական էջեր։ Օրեր առաջ «Թեքեյան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Առաջին համաշխարհային պատերազմի հայ սպաներ. Հայաստանի Հանրապետության բանակի սպաներ 1914-1920 թթ.» գրքի շնորհանդեսը։ Հանրագիտարանային արժեք ներկայացնող հսկայական աշխատությունը (1390 էջ ծավալով) տեղեկություններ է պարունակում 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ավելի քան յոթ հազար հայերի, ինչպես նաեւ 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության բանակում ծառայած հայ սպաների եւ այլ ազգերի ներկայացուցիչների մասին։

Գրքի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանը։ Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի ազգային արխիվի, ռուսական արխիվների եւ պատմական տարբեր աղբյուրների հիման վրա։ Ամատունի Վիրաբյանի խոսքով, իրենց նպատակն է եղել ոչ միայն կենսագրական տեղեկություններ հաղորդել հայ սպաների եւ նրանց անձնուրաց գործունեության մասին, այլեւ հերքել այն թյուր կարծիքը, թե հայերը միայն արհեստավորներ կամ վաճառականներ են եղել եւ Ռուսական կայսրությունում ապրել են միայն հարստանալու համար։ Մինչդեռ ռուսական բանակում ծառայում էին մեծ թվով հայ սպաներ եւ զինվորներ։ «Այս գործը սկիզբ ունի, բայց վերջ չունի, քանի որ գործը շարունակվում է այսօր։ Այս աշխատանքով մոռացությունից փրկեցինք յոթ հազար սպաների անուններ, ներկայացրինք լուսանկարներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Բացի այդ, փորձել ենք ցույց տալ, թե ինչպիսի հայ սպաներ ենք ունեցել, որոնց հաղթական գործը պետք է շարունակվի այսօր»,- նշում է հեղինակը՝ հավելելով, որ գիրքը արխիվային մասնագետների մի քանի տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունք է։

Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Միրզախանյանը գրքի հրատարակումը կարեւորեց պատմական տեսանկյունից. այն հնարավորություն կտա հանրության լայն շրջանակներին տեղեկանալու Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսական կայսրության զորքերում հայերի ունեցած եզակի դերի ու նշանակության մասին։ «Յոթ հազար սպա, վաթսուն գեներալ, որոնց մեծ մասն արժանացել է կայսրության բարձրագույն զինվորական կոչումների եւ պատվի: Ռուսական պետության ավելի մեծաթիվ ազգերը չեն ունեցել այդքան արդյունավետ, լուրջ եւ պատմականորեն նշանակալի դեր։ Մյուս կողմից, երբեւէ որեւէ պետության բանակում այսքան մեծ թվով հայ սպաներ չեն եղել»,- ասաց Ռուբեն Միրզախանյանը։

«Մենք միշտ հպարտանում ենք մեր ձեռագրերով։ Այսօր ունենք զինվորական ցուցակ, որի յուրաքանչյուր զինվոր իր դերն է ունեցել մեր կյանքում, եւ այդ դերը չի ավարտվում նրա կյանքի ավարտով»,- նշեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ շնորհանդեսի մասնակիցներին փոխանցելով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությունը։ Սրբազանի խոսքով, հատորի հրատարակությունը խորհրդանշական ու դաստիարակչական դեր ունի հատկապես մեր օրերում, երբ բոլորս գիտակցում ենք հզոր ու մարտունակ բանակի կարեւորությունը։

Նշենք, որ պատմական եւ կենսագրական աշխատության երկրորդ հրատարակության լույս ընծայումը ֆինանսավորել է բարերար Հրաչյա Պողոսյանը։ Վերջինս բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների շարքում հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող հայոց կաթողիկոսների շիրիմներին։

Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Արարչագործ Քոչարի ցուցահանդեսը

Արարչագործ Քոչարի ցուցահանդեսը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist