Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Ես վառեցի ջահը, որ լուսավորի աշխարհը, որ խավարն անհետանա…»

Սեպտեմբերի 20, 2022
Մշակույթ
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
325
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Այսօր տաջիկ կառավարությունը հայտարարում է, որ ինքը տիրում է իր պապենական հողերին… Իր պապենական հողերն Ասիական տափաստաններում են: Այսօրվա նրանց երկրի մի մասը պատկանում է հայ ազգին, մյուս մասն էլ ուրիշ ազգերի, այդ մասին փաստող հազարավոր տարիների կոթողներ կան: Ես՝ անհատ Յանիկյանս, պատերազմ հայտարարելով տաջիկ կառավարությանը՝ պահանջում եմ մեր հողերը: Աշխատելով ազատվել իրական տիրոջից՝ այդ վայրենիները, որոնց մարդկությունը տաջիկ կառավարություն է կոչում, անխղճորեն ջարդեցին իմ երկու միլիոն հարազատներին, բռնաբարեցին մանուկներին: Ես վրեժի համար չէ, որ ոչնչացրի երկու չարիքները: Ի՞նչ վրեժ. ես դրանով վառեցի ջահը, որ լուսավորի աշխարհը, որ խավարն անհետանա, որ մարդկությունն իմանա իրողությունն ու ստիպի ոճրագործ գազանին վերադարձնել մեզանից գողացածը: Ես՝ անհատս, պատերազմ եմ հայտարարում ոչ միայն տաջիկին, այլեւ նրա պաշտպաններին: Եթե մարդկությունը չի կորցրել իր խիղճը, եւ եթե արդարությունը մի իմաստ ունի մեր կյանքում՝ վերադարձրեք մեզանից գողացածը:

Ես վերջացրի, ձե՛րդ գերազանցություն դատավոր…»:

Գուրգեն  ՅԱՆԻԿՅԱՆ. «Բանտարկյալի ձայնը» գրքից

Կարծում եմ՝ վերջին նախադասությունից ընթերցողն ընկալեց, որ խոսքի այս պատառիկն ԱՍԱԼԱ-ի հոգեհոր՝ Գուրգեն Յանիկյանի դատավարության ընթացքում ունեցած ելույթից է, հայկական Նեմեսիսի, ով 1973-ի հունվարի 27-ին՝ 78 տարեկանում 13 փամփուշտ արձակեց Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի ու փոխհյուպատոսի վրա: Այդ գործողությունից երկու տարի անց ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը եւ սկսեց իր գործունեությունն ամբողջ աշխարհում: Այն ընդամենը հինգ տարվա ընթացքում կատարեց ավելի քան 320 գործողություն, գնդակահարվեց 42 թուրք դիվանագետ: Այդ կերպ Հայկական հարցը հանվեց գերեզմանից եւ վերադարձվեց միջազգային ասպարեզ…

Եվ ահա ընթերցողի սեղանին է ազգապաշտ-վրիժառու մտավորականի բանտային հուշագրությունների՝ վերոնշյալ խորագրով գիրքը, որը կազմել, խմբագրել, ծանոթագրել եւ հրատարակել է գրող, գրականագետ Կարո Վարդանյանը՝ նույն ինքը՝ հեղինակը «Հատուցման տասներեք ղողանջ» եւ «Պայթյուններ Թուրքիայում, եւ ոչ միայն…» սքանչելի գրքերի:

«Բանտարկյալի ձայնը». ինչպես նախաբան խոսքում նշում է Կարո Վարդանյանը, հուշագիրն այն ավարտել է 1979-ին, երբ արդեն 84 տարեկան էր եւ կամեցել է հրատարակել նույն տարում, սակայն եղել են խանգարող հանգամանքներ. «Արգելափակված լինելով բանտում՝ նա նույնիսկ իր ուղերձները, հոդվածներն ու նամակները չէր կարողանում հրատարակել, քանի որ ազգային կուսակցություններն ու առանձին անհատներ հայկական մամուլի էջերը փակել էին նրա առաջ: Իսկ հուշագրությունն առաջին հերթին աչքի է ընկնում աղմկահարույց բացահայտումներով ու սուր գնահատականներով, ուստի դրա հրապարակումը փոթորիկ էր առաջացնելու սփյուռքում եւ մասնավորապես ամերիկահայ համայնքի կյանքում մեծ ազդեցություն ունեցող կուսակցական շրջանակներում, որոնք շարունակական մեքենայություններով ու դավադրություններով քայքայեցին ծերունի հերոսի ջղերը եւ նրան մեն-մենակ թողեցին ամերիկյան արդարադատության եւ թուրքական կառավարության միջամտությունների առաջ»,- գրում է Յանիկյանի գործունեությանը քաջածանոթ եւ նրան նվիրված «Հատուցման տասներեք ղողանջի» հեղինակ ու այս գրքի խմբագիր-գրողը:

Նա նաեւ ծանուցում է, որ բանտարկության դատապարտված հերոսն այցելուներ շատ է ունեցել, սակայն վստահել է հատուկենտ մարդկանց: Նրանցից մեկը «Նոր կյանք» թերթի խմբագիր Հրանտ Սիմոնյանն է, որին ի պահ է տվել իր գրվածքներն ու նամակները, նաեւ հուշերի մի տարբերակ, որը հիմնականում համընկնում է հրապարակված գրքին: 20 տարի անց Հ. Սիմոնյանն իր ձեռքի տակ եղած տարբերակը հանձնում է Լոս Անջելեսում հրատարակվող «Լույս» թերթի խմբագիր Ստեփան Քիրեմիջյանին, ով հատվածաբար տպագրում է հուշագրությունը եւ 2001-ին  գիրք լույս ընծայում՝ «Իր եւ ուրիշների մասին» խորագրով: «Քերեմիջյանի կազմած գրքում,- գրում է Կ. Վարդանյանը,- բացակայում են հուշագրությանը կից 28 էջեր, որոնցում եւս առկա են ցնցող բացահայտումներ…»: Ապա տեղեկացնում է, թե որտեղից է իր մոտ հայտնվել գրքում ներկայացվող տարբերակը՝ Լիբանանի «Սփիւռք» պարբերականի արխիվից, «որը կարելի է համարել ՀԱՀԳԲ արխիվի մի մասը՝ այն պարզ պատճառով, որ 1986-ից այդ պարբերականի խմբագրի պարտականություններն ստանձնած անվանի արձակագիր Գեւորգ Աճեմյանը ՀԱՀԳԲ-ի համահիմնադիրներից էր»: Եվ ով, ականատես լինելով Յանիկյանի պաշտպանության նպատակով ձեւավորված, բայց մեքենայություններով ու դավադրություններով նշանավորված հանձնախմբի մասին, գրել է. «Մինչեւ ե՞րբ պիտի շարունակենք սրբազան գործերի պահին պառակտված մնալ… Ամերիկյան դատարանի առջեւ պարտվողը Յանիկյանը չի լինելու, այլ մեր ժողովուրդը, մեր նահատակները…»:

Ասենք, որ մեծարժեք այս գրքի անդրանիկ շնորհանդեսը տեղի է ունեցել Վանաձորում, հերթականը մայրաքաղաքի «Փարիզ» հյուրանոցի հանդիպասրահում էր: Մեծանուն հայորդու՝ Գուրգեն Յանիկյանի մասին խոսք ասացին եւ գրքին անդրադարձան «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ համակարգող Վազգեն Պետրոսյանը, պատմաբան Էդիկ Մինասյանը, գրականագետ Հովիկ Գրիգորյանը, բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրանց բնութագրմամբ՝ Յանիկյանը ճշմարտության ազատամարտիկ է ու հայրենիքի փրկության գաղափարախոս, խիզախության ու անձնազոհության բացառիկ խորհրդանիշ, ով այսօր էլ վտանգված մեր հայրենիքի տագնապների մասին «ճչում է մեր խուլ ականջներին, բայց մենք լռում ենք…»:

Ասվածն ամփոփենք գիրքը կազմած-խմբագրած երախտավոր գրականագետ-գրողի՝ Կարո Վարդանյանի առինքնող խոսքով. «Գուրգեն Յանիկյանը Ամերիկա չգնաց միլիոններ կուտակելու: Նա Ամերիկա մտավ արդեն վաստակած միլիոններով եւ եղավ միակ միլիոնատեր հայը, ով իր կարողության մինչեւ վերջին ցենտը նպատակաուղղեց հայոց պահանջատիրությանը: Եվ երբ սպառված էր ամեն ինչ, մնաց միայն տասներկու… փամփուշտ: Յանիկյանն այդ փամփուշտներն արձակեց ոչ միայն թուրք դիվանագետների վրա, այլեւ բոլոր այն ուղղություններով, որտեղ կար հայի նահանջ, հայի թմբիր, հայի ուրացում ու դավաճանություն: Այդ փամփուշտները դեռ սլանում են՝ իրենց ճանապարհին տարածելով հայ անհատի հայտարարած պատերազմի դասերը…»:

Շնորհավորենք այս առինքնող գրքի ծնունդը՝ չմոռանալով սեղմել այն լուսաշխարհ բերած երախտավորի՝ Կարո Վարդանյանի մշտաբանուկ ձեռքը…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: գիրքԳուրգեն Յանիկյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist