Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Նամակ առ Հայաստան»

Սեպտեմբերի 21, 2022
Մշակույթ
«Նամակ առ Հայաստան»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
142
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր հանդիպումը

Ամենավերին

Երկինքներում է,

Որտեղ խոսում են,

Սակայն չեն զգում բայերի կարիք:

Ալիսիա Կիրակոսյան

Կա՞ էլի մի ազգ աշխարհում հայերից բացի, որ նամակ գրի հայրենիքին՝ կարոտի, սիրո, փայփայանքի նամակ գրի հայրենի քարութփին, քարերը լիզող բարակ ջրին, երկնքին, որ ամենուր նույնն է, սիրի յուրաքանչյուր մանրամասնը, ապրի բարեկեցիկ, ինքնաբավ, բայց սիրտը կտակի հայրենի հողին, ինչպես Սարոյանը, երգի օտար լեզվով, բայց այնքան հայ մնա՝ որպես Շառլ Ազնավուրը, Ալիսիա Կիրակոսյանը, Ժորժ Կառվարենցը, մյուսները…

Հայրենիքում ապրողները հաճախ դժգոհում են հայրենիքից, բարեկեցիկ ապրելու համար ձգտում օտար ափեր, պատրաստ ամեն վայրկյան ճամպրուկները կապելու, բռնելու օդակայանի ճանապարհը. ուրիշի արած-դրած կյանքը գրավում է, մագնիսի պես ձգում, մանավանդ հեռվից կանչողներ կան, սակայն երբեւէ հարց տվե՞լ են իրենց՝ ինչպես են կայացել այն երկրները, որտեղից ճամպրուկ հավաքող ու չվող չկա, այն երկրները, որ այնքան գրավիչ են թվում հեռվից, որտեղ կախաղանների ու դահիճների պակաս չի եղել, որտեղ քառանիվները տանջահար են արել ամենաչնչին արարքի համար, դատել, նույնիսկ առանց դատելու հրապարակավ մահապատիժ իրականացրել, դաժանագույն, արժանապատվությունը վիրավորող պայմաններում պահել սեփական ժողովրդին… Այնտեղից փախչողներ չեն եղել, ժողովրդով չեն փախել իրենց տունուտեղից. եղել են հարկադրված վտարանդիներ, այսպես հոծ խմբերով չեն լքել հայրենիքը… Մեզ դառը ճակատագիր է բաժին ընկել, այո՛… Մեզ տանջել, սպանել, տեղահանել են, հարկադրված լքել ենք հայրենի ոստանը, դարձել թափառական, բայց մի՞թե այսօր մեռած է մեր դիմադրության ոգին, որ այնքան հեշտությամբ լքում ենք հայրենիքը՝ աչքը պահած ուրիշի ջրած այգուն…

Հայրենքից դուրս ապրողները շատ լավ գիտեն հայրենիքի հարգը, գիտեն, որ իրենց բարեկեցության, ինքնաբավության հենասյունը հայրենիքի գոյությունն է, իրենց հավատի, հույսի, վստահության աղբյուրը։ Նրանցից շատերը պատմական իրադարձությունների, ճակատագրի բերումով ծնվել են օտար ափերում, շատերը լեզուն մոռացել, բայց հաջողության, փառքի գագաթին, ուրախության թե դրամատիկ պահերին հայացքը հառում են հայրենիքին՝ այնտեղ որոնում իրենց կայացման գաղտնիքը, արմատների ամրությունը, սաղարթների թարմությունը, պտղի քաղցրությունը, ու, որքան էլ ճանաչված աշխարհում, հայրենիքում ճանաչված լինելը յուրաքանչյուրի փափագն է ու կայացման իմաստը, այդպես էլ՝ օտար ափերում ապրող շատերի նման, Ալիսիա Կիրակոսյանն էլ՝ իր մտքերով ու պոեզիայով, ներծծված է հայրենիքի գոյության հանդեպ անհանգիստ դողով ու սիրով.

Անգամ հուսալքված,

Անգամ անզոր,

Պիտի մերժենք, այո,

Եվ չընդունենք Ոչինչն

Իբրեւ ճակատագիր…

Պոեզիան, գիրը հենց այնպես, հավեսի համար չեն կարդում, թեեւ պոեզիան, գիրը հաճույքի մեծ աղբյուր են, սակայն դրա հետ մեկտեղ նաեւ մտքի, ապրումի հարցուպատասխան. մեր զգացմունքներն ու հույզերը, մտքերը զտվում են գրի մեջ ու գրով արտահայտվում, ճանապարհ ու ուղի ցույց տալիս.

Պիտի գնանք դեպի

Վճիռը մեծ,

Ուր կա մի տեւական արագություն,

Որի նյութը լույսն է:

Եվ հանճարի

Վերջին ներշնչումով

Պիտի դարպասները

Հավետ բանանք…

Ի՞նչ կա ավելի հեշտ, քան վայելել այն, ինչ դրված է սեղանին, օգտվել  զգեստապահարանի պարունակությունից ու ճամփորդել անխռով, սակայն ինչո՞վ սնուցել հոգին, ի՞նչ հագցնել նրան կամ որտե՞ղ ապրեցնել, որտե՞ղ շրջի այն, եթե չկա արմատի գաղափարը, եթե չկա վերադարձի ու վերջին հանգրվանի հույսը.

Վերադառնամ պիտի

Իմ բույնը հին,

Բայց հոգնած ու տխուր՝

Անձրեւի տակ ընկած տերեւի պես…

Ապրել Հայաստանից դուրս՝ Հայաստանի խինդուցավով, փնտրել հոգիներին, որ գիրկ ու ապաստան պիտի լինեն հայրենակարոտ պանդուխտին, սակայն տխուր ու հիասթափված է բանաստեղծի գրիչը.

Իսկ ես,

Իսկ ես ահա

Վերադառնամ պիտի իմ բույնը հին,

Որ ծեփված է հույսով,

Բնակեցված ծանոթ հոգիներով,

Որ սպասում են ինձ,

Սակայն ես չեմ զգում անձկությունը նրանց:

Ամեն ծնվող պոետի հետ նույն հարցերն են ծնվում շարունակ՝ կա՞, արդյոք, վերադարձ, ու կհառնի՞ հայրենիքը այնպես, ինչպես երազում ենք եւ կլինե՞նք ինքներս նրա շինարարը մեծ… 1936 թ. հուլիսի 13-ին Արգենտինայի Կորդովա քաղաքում ծնվեց հայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը, ապրեց Լոս Անջելեսում եւ բազմաթիվ հարցեր ուղղեց հեռավոր, սակայն հոգեմոտ հայրենիքին…

Թեգեր: Ալիսիա Կիրակոսյանբանաստեղծմշակույթ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist