Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երազի եւ իրականության վրձներգություն

Երբ ակամայից հիշում ես Փոքրիկ իշխանին…

Սեպտեմբերի 23, 2022
Մշակույթ
Երազի եւ իրականության վրձներգություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
151
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Գայանե Խաչատրյանի գեղանկարչությունը սոսկ գեղանկարչություն չի, այլ պոեզիա է եւ երաժշտություն: Բարձր, արհեստավարժ, զուտ բարձր մասնագիտական շնորհների հետ մեկտեղ, նրա գեղանկարչությունը ինքնատիպ գեղեցիկ եւ ոգեղեն համադրություն է՝ բնաշխարհի եւ մարդկային հոգու նրբին տեսողություն: Նրա շատ կտավներ, ի թիվս «Զարթոնք», «Սպիտակ քարեր», «Երփներանգ երեկո Շորժայում», «Սարալանջ», «Ժայռեր», «Մասրենի», իրապես բանաստեղծություն են՝ արտահայտված գույնի եւ գծի ինքնօրինակ ոճով: Իսկ «Ջրհեղեղից հետո» կտավը խորիմաստ մի պատում է, որում ամեն մի դիտորդ կարող է գտնել իր հոգեմտային աշխարհին հարազատ ենթաիմաստ: Սրանով է մեծապես հարուստ եւ արժեքավոր նրա արվեստը…»:

Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, արվեստագիտության թեկնածու

Արվեստագետի գնահատման առաջին չափանիշը սեփական ոճ, առանձնացող ասելիք ու չնմանակվող ձեռագիր ունենալն է: Այս բոլոր առումներով Գայանե Խաչատրյանի վրձնակերտումները երաշխավորում են իր տեղը արդի հայ գեղանկարչության խտաբնակ կենսադաշտում:

2000-ից Հայաստանի նկարիչների միության անդամ արվեստագետը մասնակցել է բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների, ունեցել մի շարք անհատական ցուցահանդեսներ. 2011-ին՝ մշակութային հարազատ օջախում՝ նկարիչների միությունում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, «ՀայԱրտ» կենտրոնում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: 1999-ին  մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում միության կազմակերպած մեկական աշխատանքների ցուցահանդեսին, 2004-ին՝ Ֆրանսիայի Բրիսոնյե եւ Կլամար քաղաքներում կայացած խմբակային ցուցահանդեսներին:

«Գունեղ ձայն ունի Գայանեն՝ հնչուն երանգներով, նոր բացվող վարդի նման, արբած բնության հրաշքով: Եվ այդ հայտնությունները երազներից փոխակերպվում են իրականության, կերպավորվում, դառնում շոշափելի՝ մնալով, սակայն, միշտ զգայականի դաշտում: Նրա նկարչությունը լինելիության խորհուրդ ունի իր մեջ եւ դրանից բխող խնդություն: Ակամայից հիշում ես Փոքրիկ իշխանին…». այսպես է բնութագրում գեղանկարիչ Հովհաննես Հարությունյանը նկարչուհու արվեստը, որի հերթական՝ հոբելյանական ցուցահանդեսին բախտ էր վիճակված բացվելու  սեպտեմբերի 21-ին՝ Հայոց անկախ պետականության հռչակման օրը: Հերթական անհատականը՝ նկարիչների միությունում: Օրվա խորհրդի, Գայանե Խաչատրյանի «գունեղ, մեղմ, նուրբ ու հանդարտ» արվեստի մասին խոսք ասաց ՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյանը: «Մեր ժողովրդի համար դժվարին ու խառնակ այս ժամանակներում եւ հենց մեր անկախության օրն է բացվում Գայանեի ցուցահանդեսը,- ասաց նա,- ես ցանկանում եմ, որ այն խաղաղությունը, որ կա նրա կտավներում, փոխանցվի ամենքիս…»:

Իսկ ցուցասրահում հիրավի հեքիաթային գունեղությամբ ու գեղեցիկի սիրահարներով լեցուն մթնոլորտ էր, կտավներում՝ կանացի քնքշությանը զուգահեռվող նրբին վրձնումներ: Պատահական չէր գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանի սեղմ բնութագրումը. «Նրա արվեստը նման է իրեն՝ մաքուր, ազնիվ, երազային եւ այնքա՜ն համահունչ իր կերպարին…»:

Երիցս ճիշտ բնութագրում, որը հավաստում են դիտողին անմիջապես հարազատացող ու հոգեպարար տասնյակ կտավներ. «Արեւոտ կեսօր», «Դեպի տուն», «Միակը», «Երգ», «Աշնան բույրը», «Երփներանգ երեկոն Շորժայում», «Հանդերում», «Լուսաբաց», «Լուսավոր մայրամուտ»…Հույզ ու խռովք մեղմող, ալեկոծ հոգիներ հանդարտության բերող կտավներ, բանաստեղծական հովվերգություն՝ գունային գամմաների վարպետ լուծումներով: Նաեւ հայրենի բնության չքնաղ պատկերներ՝ «Արագած», «Հրաշք Շորժա», «Ստվեր»: Դիմանկարներ, ծիսային շարքեր, կենսահաստատ արարումներ. լուսեղեն, գեղեցիկի ծարավով առլեցուն կարոտի, սեփական եսի խորանում մտապատկերվող, ապա նոր միայն մարմնավորում ստացած կտավներ են սրանք, որ զարդարում են հեղինակին, արժեւորում նրա վաստակը հայ գեղանկարչության համապատկերում:

«Գունային նրբերանգների հրաշալի հրամցնողն է Գայանե Խաչատրյանը, որի անհատականությունը որպես գեղանկարիչ՝ բացահայտ է եւ բնորոշ միայն իրեն: Գրեթե բոլոր գործերում հայոց զովաշունչ կամ արեւկող օդն է: Թեմատիկան՝ յուրօրինակ, ռոմանտիկ, լիրիկական զեղումներով, փիլիսոփայությամբ հագեցած: Պետք է խոստովանել, որ թեմատիկան բավականին բարդ է, սակայն պարզ հնարքներով բացահայտվող…». սա էլ Գայանե Խաչատրյանի վրձնընկերներից Ստեփան Մինասյանի անկեղծացումն ու գնահատականն է նաեւ երաժշտական տաղանդով օժտված հոբելյարի, որի կտավներն իրոք հմայք ու խաղաղություն են պարգեւում գեղեցիկի ծարավ մեր հոգիներին…

Թեգեր: Գայանե Խաչատրյանմշակույթնկարիչ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Օվկիանոսագետը Արցախ աշխարհի Ճարտար գյուղից

Օվկիանոսագետը Արցախ աշխարհի Ճարտար գյուղից

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist