Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արցախի երկու շրջանում

Դեպի Հադրութ-4

Սեպտեմբերի 24, 2022
Մշակույթ
Արցախի երկու շրջանում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
168
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գերեզմանոցի հյուսիսարեւմտյան մասում, զառիվեր լանջին Կուսանաց անապատ կոչվող եկեղեցին է, որը գրեթե կիսով չափ ծածկված է հողով: Պատերի մոտ նկատելի են վանական խցերի հետքերը: Եկեղեցու միակ արձանագրությունը արված է մուտքի վերեւում տեղադրված խաչքարի վրա. «Սուրբ Վարդանի Խաչ»: Հավանաբար, եկեղեցին նույնպես կոչվել է Սուրբ Վարդանի անունով: Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան զորավարի անունը սրբություն է եղել ժողովրդի համար, եւ Հայաստանի տարբեր շրջաններում նրա պատվին կառուցվում էին եկեղեցիներ, մատուռներ ու խաչքարներ: Քաշաթաղի տարածքում, Հարար պատմական գյուղից ոչ շատ հեռու ժայռակերտ բլրի վրա է Ամուտեղ սրբավայրը, որի եկեղեցին, ըստ լեգենդի, կառուցված է Վարդան զորավարի արյամբ ցողված քարի վրա։ Այնուամենայնիվ՝ Հադրութի տարածքի ամենանշանավոր սրբավայրը Գտչավանքն է՝ 12-րդ դար։ Վանքի պատերին պահպանվել են 13-14-րդ դարերի արժեքավոր արձանագրություններ, որոնք պարունակում եմ գավառի տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ կարեւորագույն պատմական տեղեկատվություն։

Համաձայն վանքի եկեղեցու հյուսիսային պատի արձանագրության՝ վանքի գլխավոր եկեղեցին կառուցել են Ամարաս վանքից այստեղ տեղափոխված տեր Սարգիս եւ տեր Վրթանես եղբայրներ եպիսկոպոսները։ Շինարարությունը սկսվել է 1241 թ. եւ տեւել է 7 տարի՝ ավարտվելով 1248-ին։ Այս արձանագրությունները հաստատում են այն դեպքերի իրողությունը, որ մելիք Եգանը, Գտչավանքի վանահայր Ղուկաս վարդապետը, մելիք Եսային նորոգել են վանքի կաթողիկեն, բարեկարգել մելիքանիստ Տող գյուղը, վերանորոգել Սուրբ Ստեփանոս, Սուրբ Հովհաննես եւ Թեժ եկեղեցիները։ Այս երկու եպիսկոպոսները այստեղ են հավաքում թաթար-մոնղոլների արշավներից կործանված Ամարաս վանքի միաբաններին, ովքեր դեռ ողջ էին:

Այդ արձանագրության մեջ նշվում են ոչ միայն վանքի շինարարության հետ կապված տվյալներ, այլ նաեւ որոշակիությամբ վկայակոչված են վանքապատկան տարածությունները: Դրանք վանքին են նվիրել Դիզակի Գագիկ թագավորի ժառանգորդներն ու այլ նվիրատուներ:

«…ի յԱղուանոյ գետոյ մինչ ի Երասխն, մինչ ի Աւազն Գատուհատի, Վակունիս Վաղազնագետով, ի Քարատնիս եւ Խոզանագետով, Զառիստ իւր գետովն. Հաքարի Հազարագետովն, Քրտագետ իւր գետովն, իւր սահմանովն, Դիզակ, Բելուկան իւր գետովն եւ հայրենիքն եկեղեցիւոյս տուինք, Փարախն ու Գոտանոցն, Եկեղեցաձորն իւր սահմանովն…» (Մ. Բարխուդարյան, Արցախ, «Ամարաս» տպարան, Երեւան 1996, էջ 1999 թ.): Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանի հետ այցելեցինք Գտչավանք՝ եկեղեցու հյուսիսային պատի արձանագրությունը վերստին վերծանելու նպատակով։ Արդեն նշել եմ, որ արձանագրությունն ամբողջությամբ ներկված է։ Բազում լուսանկարներ կատարեցի։ Ա. Հակոբյանը վերծանեց արձանագրությունը, որը տպագրվեց «Հանդէս ամսօրեայ»-ում նույն թվականին։ Ահա Գտչավանքի շին. վիմագիրը (տե՛ս վերջին գրքիս էջ 262-263-ում եւ գրչանկարը Յաւելուած Ա-ում).

ՅԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ, ՀԱՒՐ ԵՒ ՈՐԴՈ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՅՆ, ԵՍ՝ ՏԷՐ ՍԱՐԳԻՍ ԵՒ ՏԷՐ ՎՐԹԱՆԷՍ,

[2] ԱՄԱՐԱՍԱ ԻՊԻՍԿՈՊՈՍՔ, ՀԻՄՆԵՑԱՔ ԶԵԿԵՂԵՑԻՍ Ի ԹՎԻՍ : ՟Ո՟Ղ: [=1241 թ.]: ՇԱՏ ԱՇ-

[3] ԽԱՏՈՒԹԵԱՄԲ ԻՆՉ ԶԱՒԱԳ ԽՈՐԱՆՆ ԽՓԵՑԱՒ, ԵՂԲԱՅՐ ԻՄ ՏԷՐ ՍԱՐԳԻՍ Ի ՔՐԻՍՏՈՍ ՓՈԽ-

[4] ԵՑԱՒ: ԵՍ՝ ՏԷՐ ՎՐԹԱՆԷՍ, ԿԱՏԱՐԵՑԻ ԲԱԶՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՄԲ Ի ՄԵՐ ՀԱԼ-

[5] ԱԼ ԱՐԴԻՒՆԻՑ, Ի : ՟Ո՟Ղ՟Ե: ԹՎԻՍ [=1246 թ.], Ի ԴԱՌՆ ԵՒ ՆԵՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՅԱԶԳԷՆ ՆԵՏՈՂԱՑ,

[6] ՈՐ ԶԲԱԶՈՒՄ ԳԱՒԱՌՍ ԱՒԵՐԵԱՑ, ԵՒ ՄՆԱՑ ԱՅԼԱՍԵՌԻՑՆ ԱԹՈՌՍ ԵՒ ՎԻՃԱԿՍ

[7] {ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻՍԻ, ՈՐ Է ՀԱՍՏԱՏԵԱ}Լ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԱՒՍ ԵՒ ՍՈՒՐԲ ԱՋՈՎՆ ԵՒ ԳԱՒԱԶԱՆՈՎՍ,

[8] {ՎԻՃԱԿԱՒ ԵՒ ՍԱՀՄԱՆՈՎ Ի ԱՂՈՒՆՈ ԳԵ}ՏՈ ԻՆՉՈՒ Ի ԵՐԱՍԽ, ԻՆՉՈՒ Ի ԱՒԱԶՆ ԳԵՏԱՀԱՏԻ,

[9] {ՎԱԿՈՒՆԻՍ Ի ՎԱՂԱԶՆՈ ԳԵՏՈՎՆ, ՔԱՐԱ}ՏՆԻՍՆ ԽՈԶԱԲԵՐԴՈՎ, ԶԱՌԻՍՏ ԻՒՐ ԿԵՐՈՎ, ՀԱԿԱՐԻ

[10] ԻՒՐ ԿԵՐ]Ր[ՈՎՆ, ԴԻԶԱԿՈ ԲԷԼՈՒԿԱՆ ԻՒՐ ԿԵՐՈՎՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔ ԵԿԵՂԵՑՈՅՍ ՓԱՐԱԽՆ, ԳՈԴԱՆՈՑՆ

[10ա] ՀԶԱՐԱԳԵՏՈ, ՔՐԴԱԳԵՏ ԻՒՐ

[10բ] ԿԵՐՈՎՆ,

[11] ԵԿԵՂՑԱՁՈՐ ԻՒՐ ՍԱՀՄԱՆՈՎՆ, :՟՟Ա։ ԼԾՈ ՀՈՂ Ի ՏԱՀԻՍ, :՟՟Ա։ ԼԾՈ՝ Ի ՏՈՂ, :՟՟Ա։՝ Ի ԳԱՔՍ, :՟՟Ա։՝ Ի ՄՈԽԵՆ-

[12] ԻՍՆ, ԽԱԶԻՆԱՄԱՐԳ՝ ԽՈՏՈ ՏԵՂ: ՈՐ ՅԱՅՍ ՎԻՃԱԿԷՍ ԵՒ Ի ՍԱՀՄԱՆԷՍ Ի ՅԵՏ ՈՒՆԻ՝ ԿԱ՛Մ ԹԱԳԱՒՈՐ,

[13] ԿԱ՛Մ ]Յ[ԻՇ[Խ]ԱՆ, ԿԱ՛Մ ՀԱՅՐԱՊԵՏ, :՟՟Գ։ ՍՈՒՐԲ ԺՈՂՈՎՈՅՆ ՆԶՈՎԵԱԼ ԵՂԻՑԻ՛, ՅԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ՅԱ[Մ]ԷՆ ՍՐԲՈ-

[14] Ց ԱՆԻԾԵԱԼ ԵՂԻՑԻ՛, ՄԱՍՆ ԵՒ ԲԱԺԻՆ ԸՆԴ ՅՈՒԴԱ[Յ]Ի ԵՒ ԸՆԴ ԽԱՉԵՑՈՂՍՆ ԵՂԻՑԻ՛ ԵՒ ԸՆԴ ԿԱ[Յ]ԵՆ:

Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերեւ կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում Եսայի Ապու-Մուսեի նստավայրն էր։ 10-րդ դարում Դիզակում հիմնված նոր թագավորության թագավորանիստ կենտրոնն էր։ Իհարկե, ներկայացված հուշարձանները նշված 2 տարածքներում եղածների մի փոքր մասն են կազմում, բայց այսքանն էլ ամենալավ վկաներն են՝ Արցախը Հայաստան է։

Բազում փորձություններ՝ հերոսական ու կորստի, տեսած մեր հայրենիքը շենանում էր, ամենակարեւորը՝ գրեթե բոլոր բնակավայրերում հիմնանորոգվում էին հնադարյան սրբատները, կառուցվում էին նորերը: Մնում էր՝ խախաղությունը տիրեր մեր աշխարհին, որի երաշխավորը սահմանում կանգնած հայ զինվորն էր, իսկ երկիր շենացնողը հայ արարչագործ շինարարն էր ու հողագործը, մանկավարժն ու բժիշկը՝ երկրի իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված: Ցավոք, եղավ պատերազմ, եղավ ավեր ու տեղահանություն, նահատակվեցին հազարավոր քաջորդիներ, պարտվեցինք այս պատերազմում, եւ այսօր գերության մեջ են հիշատակածս բոլոր սրբությունները։                                      Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: ԱրցախՀադրութմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

30 տարում՝ 500 խմբերգ

30 տարում՝ 500 խմբերգ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist