Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է իր ձեռքերով…»

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար…

Հոկտեմբերի 5, 2022
Մշակույթ
«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է իր ձեռքերով…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
124
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Նորից պետք է ասեմ, որ հայրս մտերիմ էր Ռոմանոս Մելիքյանի հետ: Նա հաճախ էր գալիս մեզ հյուր, հատկապես որսից հետո. որսը նրա տարերքն էր: Առաջին անգամ նվագել եմ հենց նրա համար: Նա խորհուրդ տվեց շարունակել: 1935-ին քննություն տվեցի եւ կարծես բաց դուռ ունեցա դեպի երաժշտական մեծ աշխարհ: Տարի անց խոսակցություններ եղան, որ առաջընթաց չունեմ: Զգացողությունս նորից արթնացավ, ու զգացի, որ ինձնից ոչինչ չեմ ներկայացնում: Հիշում եմ՝ ծնողներս որոշեցին, որ քեռուս պես բժշկության ոլորտում ուժերս փորձեմ: Այդ ամռանը տատիկիս տանն էի, երբ նամակ ստացա կոմպոզիտոր Վազգեն Տալյանից: Նամակում ասվում էր, որ ես պետք է ջութակի համար սոնետ գրեմ… Պարզապես գնահատեց իմ աշխատանքը, եւ ես գերազանց ավարտեցի: Տալյանի գոյությունը մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքում…»:

Էդվարդ ՄԻՐԶՈՅԱՆ

Ապագա կոմպոզիտորը, որ փոքր հասակից էր հրապուրվել երաժշտությամբ, պատեհ մի առիթով, երբ կոշկակար Սիմոնը եկել է իրենց տուն եւ մոր կոշիկների ոտնաչափն է վերցրել՝ որոշել է, որ ինքը մեծանալու է, դառնալու կոշկակար, որպեսզի սիրասուն մոր համար կոշիկներ իր ձեռքով կարի: Բայց այդպես չէր լինելու՝ նախախնամությունը այլ ոլորտ էր ուղղորդելու նրան՝ երաժշտության մեծ աշխարհ, որտեղ կայանալու էր եւ իր արվեստով բնութագրվելու որպես ազգային ավանդույթների, նորարարական նոտաների միաձուլման կոմպոզիտոր եւ ստեղծագործական իր ոճով հայկական կոմպոզիտորական արվեստի նոր վերելքը խորհրդանշեր: Իսկ ստեղծագործել սկսել էր վաղ տարիքից. տակավին կոնսերվատորիայում սովորելիս գրում էր դաշնամուրի, կլարնետի ու ֆլեյտայի պիեսներ: Առաջին լուրջ ստեղծագործությունը ծնվելու էր իր ուսղեկ Վարդգես Տալյանի հորդորով՝ «Ջութակի սոնատը»: Բուհը դեռ չավարտած գրում է նաեւ «Հայրենիքն է կանչում» ստեղծագործությունը՝ երկրորդ աշխարհամարտի տարիներին հայկական ռադիոյի կարեւոր լուրերից հետո անընդմեջ հնչող մի գործ, որն այսօր նույնքան արդիաշունչ է իր պաթոսով ու ոգով:

Էդվարդ Միրզոյանի ուսումնառության երկրորդ շրջանը Մոսկվայում էր՝ Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում, որտեղ էլ ձեւավորվելու էր «հայկական հզոր հնգյակը»՝ անխառն ու նվիրական ընկերության շաղախով ամրացած. Ալեքսանդր Հարությունյան, Առնո Բաբաջանյան, Ադամ Խուդոյան, Ղազարոս Սարյան, Էդվարդ Միրզոյան: Սա մեծն Արամ Խաչատրյանին հաջորդող սերունդն էր, որ հայտնի էր դառնալու անծայրածիր Միության ողջ տարածքում: Այն սերունդը, որ համաշխարհային երաժշտապնակը համալրելու էր ինքնատիպ գործերով եւ նոր նշաձող էր սահմանելու հայ կոմպոզիտորական մշակույթում:

Ժամանակին կոշկակար դառնալու երազանքը փայփայած մեծավաստակ երաժշտի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի եւ Եղիշե Չարենցի խոսքերով գրված «Ասում են, թե…», «Երազ տեսա» սիրված ռոմանսները, վերոնշյալ «Հայրենիքն է կանչում» խմբերգը: Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա եւ Անընդհատ շարժում»՝ ջութակի եւ նվագախմբի համար գրված գործերը: Հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է կոմպոզիտորի Լարային կվարտետը: Հայրենասիրական շնչով են տոգորված «Հայաստան», «Տոնական» եւ այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի եւ դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ լիտավրների համար: Գրել է «Ալբոմ թոռնիկիս համար՝ «Առավոտ», «Մարիամ», այլ գործեր, նաեւ՝ պոեմ՝ դաշնամուրի, պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար:

Առանձնակի հիշատակման է արժանի կոմպոզիտորի կինոերաժշտությունը՝ գրված գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերի համար՝ «Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագահը», «Աքսորական 011», «Խաչմերուկի դեղատունը», «Այսօր արեւոտ օր է»:

Անուրանալի է ժողովրդական արտիստի վաստակը նաեւ որպես ուսուցիչ. նրա սաներն են եղել կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադեւոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը՝ հայ երաժշտարվեստի մշակներ, ովքեր հաջորդեցին խորհրդային ժամանակների համբավավոր «հայկական հուժկու հնգյակի» սերնդին՝ իրենց մնայուն տեղն հաստատելով մեր երաժշտարվեստում:

Այնքան գեղեցիկ է ու հոգեմոտ, երբ ազգի արժանավոր զավակներն են բնութագրում կամ գնահատում միմյանց: Ասել է, թե չկա շատերին բնորոշ մեծական նախանձ, չկա քեն ու փոքրոգություն: Ուստի, վերջակետից առաջ լսենք առինքնող Սոս Սարգսյանին. «Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս, որպես ընտրյալ: Սովորաբար օժտում է հատուկ տաղանդով, հազար ու մի առաքինություններով ու շռա՜յլ-շռա՜յլ հոգով: Էդվարդ Միրզոյանն այդ ծնունդներից է»:

Թեգեր: երաժշտությունԷդվարդ Միրզոյանկոմպոզիտոր
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատրիկ Քինգ. «Լռությունը հիանալի գործիք է»

Պատրիկ Քինգ. «Լռությունը հիանալի գործիք է»

Արցախում տեղադրվում են արեւային վահանակներ

Արցախում տեղադրվում են արեւային վահանակներ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist