Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Եզակի մատենաշար՝ երգարվեստի խճանկարում

Հոկտեմբերի 6, 2022
Մշակույթ
Եզակի մատենաշար՝ երգարվեստի խճանկարում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ երգարվեստում, որը դարերի հունձք ու պատմություն ունի, իր ուրույն տեղն է գրավել գուսանական եւ աշուղական երգը: Հայ օջախներում մշտապես հնչել են դրանք ուրախության, ինչու ոչ՝ նաեւ տխրության ժամերին: Հովիվն է երգել այդ երգերն ու շինականը, ռանչպարն ու պանդուխտ հայորդին, գիտնականն ու փիլիսոփան: Երգել են իրենք իրենց, բարձրաձայն կամ մտովի: Ժամանակների հոլովույթում թեեւ եկել են նոր աշուղներ ու տաղասացներ՝ իրենց հետ բերելով նոր ասելիք ու մեղեդային նոր երանգներ, այդուհանդերձ, նախորդների գործերը շարունակել են ապրել՝ հասնելով մեր օրերը: Այդ երգերից շատերն այսօր էլ անցնում են շուրթից շուրթ, ներառվում հեղինակավոր անսամբլների երգացանկում: Եվ որպեսզի դրանք անխաթար փոխանցվեն նաեւ գալիք սերունդներին, նվիրական մի առաքելություն է ստանձնել «Սայաթ-Նովա» մշակութային միությունը՝ սիրված երգիչ, նույնանուն  աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ բանահավաք, մանկավարժ, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ. կյանքի է կոչել «Գանձարան հայ աշուղական երգերի» խորագրով մատենաշարը:

Մատենաշարի առաջին հատորը «Սայաթ-Նովան» է, այն լույս է տեսել 2012-ին՝ մեծ բանաստեղծի 300-ամյակի առթիվ: Նույն խորագրով արդեն հրատարակվել են Շերամ, Սազայի, Դվալի Մկրտիչ, Հավասի, Աշոտ, Շահեն, հանրահայտ այլ աշուղների երգարանները: Վերջերս է լույս տեսել մատենաշարի հերթական՝ «19-րդ դարի հայ աշուղներ» գրքի առաջին հատորը: Շուտով երգասերին կհասնի նաեւ երկրորդը, նախատեսված է նաեւ երրորդի հրատարակումը: Հետո տպագրելու հերթը կգա քսաներորդ դարի աշուղների գանձարանին:

Նորլուսընծա երգարանում, ինչպես նշվում է առաջաբան խոսքում, ընդգրկված են հանրությանը հայտնի, քիչ ծանոթ եւ անհայտ աշուղների երգերը՝ տեքստերով եւ մեղեդիներով: Ներկայացված հայտնի աշուղներից են Ղունկիանոս Կարնեցին, Շիրինը, Սիային, Թուրինջը, Սեյադը, Միսկին Բուրջին, Զահրին, այլք:

Ժողովածուն կազմողներն առավելապես օգտվել են աշուղների հեղինակային հրատարակված գրքերից, ինչպես նաեւ հետագայում վաստակաշատ աշուղագետների ուսումնասիրություններից: «Սայաթ-Նովա» մշակութային միության Աշուղագիտական կենտրոնի գիտաշխատողների ընդհանրական կարծիքով՝ հեղինակային հնարավոր տարբերակն ընտրվել է տարբեր աղբյուրների համադրմամբ: Երգարանն ամփոփվում է հավելվածով՝ համառոտ կենսագրական տեղեկություններ, ծանուցումներ շատերիս անծանոթ մեր աշուղների մասին, որոնց հերթականությունը որոշվել է ըստ նրանց ապրած ժամանակաշրջանի:

Բարի ընթացք մաղթենք աշուղական երգերի գանձարան-մատենաշարին, որի տասնյակ օրինակներ ուղարկվում եւ տեղ են գտնում աշխարհի խոշոր ու հանրահայտ գրադարաններում:

ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ամբողջ սրտով Հայաստանի հետ եմ»

Արդարությունն, ի վերջո, վերականգնվեց

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist