Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Բավական է, բավական է, Կոմիտաս, աղջկան սպանեցիր…»

Այսօր մեր բոլորի՝ հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հայության խնկելի արվեստագետի ծննդյան օրն է

Հոկտեմբերի 8, 2022
Մշակույթ
«Բավական է, բավական է, Կոմիտաս, աղջկան սպանեցիր…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
226
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«1902 թվականին էր, Թիֆլիս. երազուն ու չքնաղ գարնանային մի օր Տիրայր վարդապետը, գալով մեզ մոտ, հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից, եւ կփափագի ծանոթացնել մեզ հետ: Հայտնում է, թե վարդապետն ուրախությամբ պիտի երգի մեզ համար, միայն կփափագի, որ այդ լինի մի մեծ սրահում, ոչ թե հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար:

Ամենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից, եւ նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված, սրտատրոփ սպասում ենք: Ծառան մի աղոտ լույս է վառում անկյունում, համարյա մթի մեջ ենք: Եվ ահա բեմ է բարձրանում մի նիհար սեւազգեստ երիտասարդ եւ նստում դաշնամուրի առաջ: Խորին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչեւ բարձրերը: Արցունքներս անխնա հոսում են աչքերիցս, մինչեւ որ Տիրայր վարդապետը, տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգեւորված երաժշտին. «Բավական է, բավական է, Կոմիտաս, աղջկան սպանեցիր…»:

Մարգարիտ ԲԱԲԱՅԱՆ

Երիտասարդ Կոմիտասի երգից հուզված հայուհին, որ չորս տարի սովորել էր Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, նույն ինքը՝ դաշնակահարուհի, ժամանակին համբավավոր երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտասի նվիրյալ բարեկամներից մեկն էր՝ ծնված Գերմանիայի Գոթա քաղաքում: Հայոց երգի վեհափառի հետ նա ծանոեթացել էր 1895-ին, իսկ 1906 եւ 1914 թթ. Փարիզում մասնակցել նրա համերգներին, եռանդուն աջակցել կոմիտասյան խնամատար հանձնաժողովին, հավաքել նրա ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, հոդվածաշար գրել նրա մասին:

Մեր սույն հրապարակումը նպատակամետ չէ կրկին ու կրկին անդրադառնալ Կոմիտասի անկշռելի վաստակին, նրա սկզբին ու եղերական վախճանին. կոմիտասագետներն ու գրչի տաղանդավոր մարդիկ արել են խնկելի այդ գործը, այսօր էլ են անում եւ դեռ էլի կանեն, քանզի տիեզերքի է նման Կոմիտաս երեւույթը՝ անընդգրկելի ու անվախճան: Եվ քանի որ նրա ժառանգության կարեւոր մաս են կազմում  մեծ երաժշտի կյանքի ու բազմածավալ գործունեության, խոհերի, ժամանակի, մշակութային, հասարակական կյանքի խոսուն վկա-նամակները, ուստի մեր ընթերցողին ներկայացնենք դրանցից մեկ-երկուսը: Նամակները, առհասարակ, հնարավորություն են ընձեռում ավելի լավ ճանաչել հանճարեղ արվեստագետին՝ բացառիկ գրավչությամբ, համեստությամբ, խորաթափանց մտքով, երբեմն կատակախառը եւ ինքնատիպ սրամտությամբ օժտված Կոմիտասին:

Ահա Մարգարիտ Բաբայանին հասցեագրած նամակներից մեկը.

«Սիրելի օրիորդ Մարգարիտ,

Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայցեւայնպես, մարդիկ հավատում են ավելի վատ լուրերին, քան լավերին, եւ անվանարկվածը երկար ջանք պետք է գործ դնի, որ կարողանա անպիտանների միտքն էլ մաքրի: Բայց կասեք՝ ինչ փույթ, թող չարն իր չարության մեջ խեղդվի: Իրավ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թե՝ «գեշ մարդու օր արեւը սեւ հողի տակով արեք»: Միեւնույն ժամանակ աջուձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առավել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթե կան, չեն երեւում այնպիսիները, որոնք չարերի վրա արհամարհանք տածեն: Ընդհակառակը, մարդկային շատ թույլ եւ տկար կողմերից մեկն էլ այն է, որ լսածին հավատալ են ուզում առանց ճշմարտության կշիռ ունենալու: Այո, շատ հեշտ է դատելը՝ մանավանդ ուրիշին, բայց դատվել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նույնիսկ դատից խուսափում է, ու՜ր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թեեւ ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպես պայծառ ու հստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում: Անշուշտ, կանցնի պղտորումը, էլի վճիտ կլինի, բայցեւայնպես՝ պղտորվելուց հետո… Գեթ մի այնպիսի չար բան արած լինեի, որ անպատվաբեր լիներ իմ կոչմանը, սիրտս չէր ցավի, կասեի՝ «հնձիր ցանածդ»: Բայց չարի բերանը չոփ է լցրած: Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիվ, հավատարիմ նվագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղե թելով՝ նա անգամ ինձ հասկանում է, եւ ես իմ սիրտը բաց եմ անում նրա առաջ, նա ինձ կարեկցում է, որպես ինքս կցանկանայի, նա ինձ հասկանում է, որպես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է՝ իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, եւ ես էլի մխիթարում եմ ինձ եւ ասում, որ կա բնության մեջ մի ազնիվ բան՝ գեղարվեստ, որին ամենքը մատչելի չեն, եւ հենց այնտեղ եմ գտնում իմ անդորրությունը եւ հանգստությունը եւ գտնում եմ, որ մի վայրկյան հեռու եմ սլացել աշխարհի անօրենություններից: Ցավն անցավ, սպին մնաց:

Ձեր անձնվեր Կոմիտաս:

Հ. Գ.- Ներսս կկարդաք ներսի թղթերի մեջ, իսկ դուրսս՝ դրսի…»: 

Հանրածանոթ է հայոց հանճարի գենը խտացրած երկու հավերժախոսների՝ Կոմիտասի եւ Թումանյանի անխառն մտերմությունը, որի վկայություններից է նաեւ նրանց նամակագրական կապը: Չերկարացնենք.

«Սիրելի Հովհաննես, մոծակից վախեցար, էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդ նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:

Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան՝ բարի, դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայնեւեթ բառերը՝ բանաստեղծությունը լրացնել դերակատարներով եւ երգով, մի խոսքով՝ կազմել լիբրետոն: Իսկ մյուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարմարություններ էլ կան ինձ համար: Մանրամասն ծրագրերս կպատմեմ, երբ տեսնվենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:

Առայժմ ես էլ եմ զբաղված. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար. հետո մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչ «Անուշը» լրացնենք:

Իշխանուհի Թումանյանին հատկապես բարեւներս հիշիր:

Քեզ, տիկնոջդ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջույններս:

Համբույրներով՝ քո Կոմիտաս»:

Այսօր մեր բոլորի՝ հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հայության խնկելի արվեստագետի ծննդյան օրն է, նրա, ով անձնվիրաբար ստանձնեց մի, հիրավի, տիտանական բեռ՝ հայ բազմադարյա ժողովրդական եւ եկեղեցական երաժշտության հիմնավոր ուսումնասիրությունը, եւ տարավ այդ բեռը մինչեւ վերջ: Հայ երգի «անլռելի զանգակատունը» առաքելություն ուներ՝ ապացուցել աշխարհին, որ հայն ունի ինքնուրույն եւ ինքնատիպ երաժշտություն: Նա ազգային երգը քաղեց բուն սկզբնաղբյուրից ամենայն զգուշությամբ, հմտությամբ ու հոգատարությամբ, մաքրեց օտարամուտ տարրերից ու ազդեցություններից եւ ցույց տվեց հայ ոգեղեն գանձարանն իր անաղարտ էությամբ: Դա իսկապես հանճարեղ արվեստագետի ազգանվեր առաքելությունն էր: Առաքելություն, որն ի վերուստ էր, աստվածաշնորհ ու աստվածային…

Թեգեր: երաժշտությունԿոմիտաս
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Կարոտել ենք քեզ, Վարդան…

Կարոտել ենք քեզ, Վարդան…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist