Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ի՜նչ հրաշք օր էր Ուջանում…

Ֆիդայիների արձանախումբը երկնած արվեստագետը 80 տարեկան է

Հոկտեմբերի 12, 2022
Մշակույթ
Ի՜նչ հրաշք օր էր Ուջանում…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժամանակներ են հոսել, բայց հիշողությանս պաստառին, որպես գունեղ գեղանկար, դաջվել է 1989-ի հունիսյան արեւոտ այդ օրը. քաջասիրտ սասունցիների նոր ոստան Ուջանում համաժողովրդական տոն էր ու ցնծություն՝ բացվելու էր 19-րդ դարասկզբին թուրք արնախումների սարսափը դարձած հայ ֆիդայիների «բռունցքված» հուշարձանը: Հրապարակը լեցուն էր մարդկանցով, «ասեղ գցելու տեղ» չկար: Ուջան էին հասել մարդիկ հեռավոր գյուղերից, երգի-պարի սիրված համույթներ՝ մայրաքաղաքից, հայտնի երգիչներ, արվեստագետներ, մտավորականներ: Այդպիսի մթնոլորտ, թերեւս, եղել էր մեկ էլ ամենայն հայոց Զորավարի՝ Անդրանիկի ազդեցիկ հուշարձանի բացման առիթով: Իսկ այս անգամ ուջանցիներին այդ ցնծությունը պարգեւել էր տաղանդավոր քանդակագործ Յուրի Մինասյանը, որի ծննդյան օրն է այսօր. ֆիդայիների արձանախումբը երկնած արվեստագետը հոբելյար է՝ ութսուն տարեկան…

Հիշում եմ, թե որքան էր սիրտը «կախ» այն բանի համար, որ խորհրդային կարմիր գաղափարախոսության պարտադրանքով արձանախմբի ճիշտ կենտրոնում քանդակել էր նաեւ ալ աստղը ծալվող ականջակալներով գլխարկը զարդարած կարմիր բանակայինի՝ խորթ մի տարր՝ պաշտելի ու շքեղ ասպետների շարքում: Բարեբախտաբար, փոխվեցին ժամանակները, եւ քանդակագործը, հեռացնելով կոմպոզիցիայում անհամատեղելի անհեթեթ կերպարը, ֆիդայու նոր դիմաքանդակով կատարելության հասցրեց իր ասելիքը:

Իսկ նրա քանդակներն ու դիմաքանդակները սփռված են հանրապետությունով մեկ ու նրա սահմաններից շատ հեռու՝ Գերմանիայի Վեյմար քաղաքում՝ Գյոթեի դիմաքանդակը հանճարեղ բանաստեղծի տուն-թանգարանի համար, աշխատանքներ Վիտեբսկում, Աշգաբադում, Կրիմսկում, Անապայում, խաչքարեր Բուլղարիայի Վառնա քաղաքի հայկական եկեղեցու բակում, ֆրանսիական Դելերոն  կղզում, Մոսկվայի աստղադիտարանի համար էքստերիերի ձեւավորում, նույն վայրում Արեգակնային գալակտիկային նվիրված 9 աստվածների մարմարյա հուշարձանները, որոնցով անհնարին է չսքանչանալ:

Նրա ստեղծագործություններից հիշատակենք Ալեքսանդր Գրիբոյեդովին, ուսուցչին նվիրված հուշարձանները, «Ողբը», «Երաժշտություն», «Սպասում», «Վերածնունդ», «Փահլեւան», «Նամակ Պետրոս Մեծին», «Իսրայել Օրի», տասնյակ ու տասնյակ այլ կերտումներ:

Յուրի Մինասյանն է հեղինակել ժողտնտեսության նվաճումների տաղավարների ձեւավորումը, Երեւանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի շենքի ճակատային մասի արձանախումբը՝ մայրության թեմայով, մայրաքաղաքի գյուղակադեմիայի նախասրահում գիտնականների դիմանկարները: Արցախյան ազատագրական պայքարից հետո բազմաթիվ հուշարձաններ մեր հաղթանակած երկրամասում, Երեւանում, Ջավախքում: Իսկ մինչ այդ՝ հուշարձաններ՝ նվիրված Մեծ հայրենականում նահատակված հայորդիներին Էջմիածնի, Արտաշատի շրջանների Մրգաստան, Դողս, Արագած, Հայկաշեն, Ամբերդ, Քաղցրաշեն գյուղերում: Հավելենք՝ Մհեր Մկրտչյանի խոսուն հուշարձանը Գյումրիում, Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված կոթող Էջմիածնում:

Բոլորը չես թվարկի՝ դրանք անհամեմատ ավելի շատ են, տարաբնույթ ու վաստակած արվեստագետի առանձնացող ձեռագրին բնորոշ: Հավելենք եւ այն, որ քանդակագործի ստեղծագործություններից շատերն իրենց մնայուն տեղն են գտել հանրապետության տարբեր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում: Ասել է թե՝ թանգարանային արժեքներ՝ տաղանդի, ստեղծագործական տառապանքի, երեւակայության եւ մտքի թռիչքի արդյունք, որոնցով օժտված են ոչ բոլոր արվեստագետները…

Շնորհավորենք քանդակագործին՝ շարունակելով սքանչանալ նրա ինքնատիպ կերտումներով, մանավանդ՝ երկինք մխրճված ու ֆիդայաշունչ ուջանյան արձանախմբով…

Թեգեր: մշակույթՅուրի Մինասյանքանդակագործ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պարգեւատրում

Պարգեւատրում

Կառավարում եւ փիլիսոփայություն

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist