Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Մշակութային ցեղասպանությունն անպատժելիության հետեւանք է

Հոկտեմբերի 13, 2022
Մշակույթ
Մշակութային ցեղասպանությունն անպատժելիության հետեւանք է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
227
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Բերդաքաղաք Շուշիի մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը». այս թեման էր արծարծվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում բանախոսների կողմից կազմակերպված մամուլի ասուլիում, որ նախաձեռնել էին Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը եւ բուհի Կովկասագիտության կենտրոնը:

Խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով թշնամու կողմից ոչնչացվող եւ յուրացվող մշակութային ժառանգությանը, ցավով արձանագրեց, որ հարազատ օջախներից բռնի տեղահանված մարդիկ չեն հասցրել անգամ իրենց հետ վերցնել ընտանեկան արխիվները,  լուսանկարները. «Նրանք իրենց հետ տարել են միայն բանավոր հիշողություններ՝ այդ ամենի վերաբերյալ: Ասել է թե՝ նոր բնակավայրերում նրանք «նոր կյանք են սկսել՝ առանց առարկայական հիշողության, ինչը, բնականաբար, հոգեկան լուրջ ցնցումներ է առաջ բերել՝ առողջության համար ամենավտանգավոր դրսեւորումներով»:

Բանախոսն իր խոսքում պատմամշակութային հուշարձանների, թանգարանային նմուշների կորուստն աղետալի որակեց: Ս. Շահվերդյանը փաստեց, որ Շուշիում է մնացել թանգարանային եւ արվեստի գործերի 13 հավաքածու: Այդ շարքում նա մասնավորապես առանձնացրեց Շուշիի պատմական, կերպարվեստի, Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանները, բերդաքաղաքի պատկերասրահը, միջազգային պուրակը, արվեստի կենտրոնի ցուցասրահը, արցախյան գորգերի եւ դրամագիտության թանգարանները, «Նարեկացի» արվեստի միության ու մի շարք ցուցասրահներ, որտեղ մեծաքանակ գիտական եւ պատմական, ազգային արժեքներ էին պահպանվում: Ս. Շահվերդյանն ափսոսանք հայտնեց, որ հնարավոր չի եղել կործանումից փրկել գիտական նշանակություն ունեցող հավաքածուներ, արվեստի բացառիկ նմուշներ:  «Այսօր մեր գործունեության նպատակն է վերստեղծել, վերականգնել այդ հավաքածուների ցանկերը, հստակեցնել դրանց գրանցամատյաններն ու ամբողջ փաստաթղթերը»: Չնայած ԿԳՄՍ նախարարության համապատասխան մասնագետների աջակցությամբ պետական խորհուրդը մեծ դժվարությամբ կարողացել է վերականգնել բերդաքաղաքի որոշ թանգարանային հավաքածուների ցանկերը՝ լուսանկարների, տեսահոլովակների եւ ֆիլմերի շնորհիվ, այնուամենայնիվ, դեռ շատ են անելիքները: Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահը համոզմունք հայտնեց, որ «այդ ցանկերը կարող են հիմք ծառայել ապագա պահանջատիրական գործունեության համար»: Կառույցի պատասխանատուի հավաստմամբ՝ առաջիկայում նախատեսված է նաեւ Հադրութի շրջանի պատմամշակութային կոթողների տվյալների հավաքագրման գործընթաց իրականացնել: 

Պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանի կարծիքով՝ երբ Ադրբեջանը հրթիռակոծեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ Մայր տաճարը, դրանով հարված հասցվեց ոչ միայն եկեղեցուն, այլ նաեւ հայ ինքնությանը: Խոր մտահոգություն հայտնելով այդ առնչությամբ՝ նա արձանագրեց. «Այսօր մեր մշակութային կոթողները մնացել են քաղաքակրթություն կործանող պետության հսկողության տակ, որոնք ավերվում, ոչնչացվում են, պղծվում: Վերացվում է հայկական հետքը, ինչը հեռահար նպատակներ է հետապնդում: Ինքնությունը խեղաթյուրելու գործում մեր ոչ բարով հարեւանները վարպետացած են»:

«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը, ներկայացնելով իր դիտարկումները հարեւան երկրի իշխանությունների հովանավորությամբ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հանցավոր գործողությունների վերաբերյալ, նշեց, թե «հավատարիմ իր ցեղասպան ձեռագրին՝ Ադրբեջանը բռնազավթած հայկական պատմական տարածքներում տարբեր տարիներին ավերել եւ յուրացրել է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ նպատակ հետապնդելով այդ բնակավայրերում լիովին վերացնել հայկական հետքը:

«Արցախի Հանրապետության դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի ընթացքում եւ այդուհետ ամենօրյա պարբերականությամբ թիրախավորվում են հասարակական նշանակության կառույցներն ու կրթամշակութային հաստատությունները, պատմական հուշարձանները,- ասաց նա:- Ուղիղ երկու տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորեցին եւ մեկ օրվա ընթացքում երկու անգամ խոցեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը: Նման ճակատագրի արժանացան «Կանաչ ժամը», պատմական մշակութային այլ հուշարձաններ: Դա Ադրբեջանի ձեռագիրն է»: Կովկասագիտության կենտրոնի ղեկավարը կարծում է. «Պատերազմական գործողությունների ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլ նաեւ` ռազմական հանցագործություն, որն ամրագրված է միջազգային մի շարք կոնվենցիաներում եւ բանաձեւերում»:

Հ. Ավանեսովի համոզմամբ՝ իրականացրածը Թուրքիայի եւ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության անպատժելիության հետեւանք է: Չնայած հիշյալ հանցագործությունների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային այլ կազմակերպություններին հղած պաշտոնական նամակներին առայսօր ոչ մի արձագանք չկա, եւ «Արցախի օկուպացված տարածքներում այսօր էլ յուրացվում ու ոչնչացվում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, որը համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է կազմում»:

Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Երբ երակներում ազնվական արյուն է…

Երբ երակներում ազնվական արյուն է...

Նարեկի ձայնասկավառակի շնորհանդեսը

Նարեկի ձայնասկավառակի շնորհանդեսը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist