Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ասաց՝ չէ, քո աչքերն ինձ դուր եկան…»

Իսկ նա շտապում էր լրումին հասցնելու իր անելիքը

Հոկտեմբերի 14, 2022
Մշակույթ
«Ասաց՝ չէ, քո աչքերն ինձ դուր եկան…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
163
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իմ ստեղծագործական կյանքում շատ մեծ դեր է խաղացել Արտաշես Հայ-Արտյանը. այն ժամանակ ես աշխատում էի Գյումրիում, եւ հանկարծ հեռագիր եկավ, որ «քեզ հրավիրում են Երեւան փորձնական նկարահանումների՝ «Պատվի համար» կինոնկարում Մարգարիտի դերի համար»: Պարզապես զարմացա՝ այն ժամանակ ես դեռ նոր էի սկսել, այնքան մեծ ճանաչում չունեի: Եկա մայրաքաղաք, մտա ստուդիա, Հայ-Արտյանը դիմավորեց ինձ, ասաց՝ նստեք, Ձեզ հրավիրել ենք այս դերի համար: Սեղանի վրա տեսա շատ գեղեցիկ աղջիկների նկարներ: Իսկապես գեղեցիկ: Մի քիչ կարկամեցի, արդեն չզսպեցի ինձ, ասացի՝ ընկեր Հայ-Արտյան, տեսեք որքան գեղեցիկ աղջիկներ կան, մի՞թե Դուք որեւէ մեկին չկարողացաք ընտրել: Ասաց՝ չէ, ինձ քո աչքերը դուր եկան, ես քեզ նկարում եմ միայն աչքերիդ համար… Շատ ուրախացա, որովհետեւ առաջին քայլն էր կինոյում: Երկու փորձ արեցի՝ Մարգարիտի եւ Ռոզալյայի: Ծանրութեթեւ արեց եւ կանգ առավ Մարգարիտի վրա: Ես երջանիկ եմ, որ բախտ ունեցա այդ ֆիլմում նկարվել մեծ արտիստների հետ, ինչպիսիք են Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը…»:

Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

«Պատվի համար»՝ հայ կինոարվեստի մնայուն արժեքներից մեկը, որ նկարահանվել է 1955-ին եւ մեզանում առաջին անգամ ցուցադրվել կրկեսի, այսպես կոչված, «կինոդահլիճում», երբ ավարտված էր լինում կրկեսային ներկայացումների շրջանը: Ինչպես այն օրերին ֆիլմը դիտողներից Գարիկ Ղազարյանն է վերհիշում՝ կինոնկարը խորապես հուզել է հանդիսատեսին, շատերի աչքից արցունք քամել մանավանդ այն տեսարանով, երբ Արտաշես Օթարյան-Խաչիկ Նազարեթյանը արցունքն աչքերին գրկում է ինքնասպան Մարգարիտին՝ Վարդուհի Վարդերեսյանին: Իսկ ֆիլմը նկարահանել էր դերասան, կինոռեժիսոր Արտաշես Հայ-Արտյանը, որին շատերը պատվաբեր «հայրիկով» են դիմել…

Խստապահանջ ու սկզբունքային արվեստագետը ծնվել է 1899 թ.,Կարսի մարզի Նախիջեւան գյուղում, սովորել Երեւանի դրամատիկական եւ Մոսկվայի հայկական թատերական ստուդիաներում, ավարտել պետական կինեմատոգրաֆիական տեխնիկումի դերասանական ֆակուլտետը,1927-ին՝ Մոսկվայի կինոինստիտուտը եւ աշխատանքի անցել մոսկովյան կինոստուդիայում, բեմադրել «Պյոտր Իվանովիչ», «Ես փոքր չեմ», «Հոտաղ» ֆիլմերը: Շարունակելով մասնագիտական ուսումնառությունը ռուսաց մայրաքաղաքի պետական բարձրագույն կինոինստիտուտի ռեժիսորական բաժնում, որոշ ժամանակ անց աշխատանքի է հրավիրվել «Հայկինո»: 1937-ին թողարկել է հին սերնդին քաջածանոթ իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Կարո»-ն, որի սցենարի համահեղինակն էր: Երեք տարի եւս՝ եւ 1940-ին էկրան է բարձրանում Հայ-Արտյանի երկրորդ գեղարվեստական աշխատանքը՝ «Մեր կոլխոզի մարդիկ» խորագրով: Այդպիսին էր ժամանակի գաղափարախոսության պահանջը, իսկ կինոռեժիսորը, որ գուցեեւ հավատում էր այդ հասարակարգում իր հայրենիքի ծաղկումին, նաեւ հայ-ռուս բարեկամության հավատավոր էր: Այս ֆիլմից հետո նա ստիպված է լինում երկար տարիներ զբաղվել կինոօրինակումներով՝ մինչեւ հնարավորություն է ընձեռվում կյանքի կոչելու անժամկետանց «Պատվի համար»-ը: Այն նախ ցուցադրվում է Մոսկվայում՝ Հայ արվեստի եւ գրականության տասնօրյակի օրերին, 1955 թ.:

Հետո էկրան էր բարձրանալու «Հյուսիսային ծիածան»-ը՝ միակ ֆիլմը, որտեղ տեսնում ենք ռուս մեծ գրող ու մեր ժողովրդի նվիրյալ Ալեքսանդր Գրիբոյեդովին, որի գլուխգործոց «Խելքից պատուհաս»-ն առաջինը ներկայացվել է այստեղ՝ Երեւանում, 1828-ին: Իսկ հայ հին, ավանդական բարքերն ու դրանց ողբերգական հետեւանքներն ի ցույց դնող «Լալվարի որսկանը», որն այսօր էլ անտարբեր չի թողնում զգայուն հոգիներին, ստեղծվել է անցյալ դարի վաթսունականների կեսերին…

Ինչպես նշում են կինոգետները՝ Արտաշես Հայ-Արտյանը մշտապես շտապել է լրումի հասցնել իր անելիքները. «Պատվի համար»-ը նկարահանելիս գլխավոր դերակատարներից երկուսին՝ հանճարեղ Հրաչյա Ներսիսյանին մնում էր ընդամենը հինգ տարվա երկրային կյանք, Ավետ Ավետիսյանին՝ քիչ ավելի: Ուշացնելու դեպքում կարող էին նրանք այլեւս զարդարած չլինել խորը ասելիքով մեծարվեստ այս կինոժապավենը:

Հայ կինոարվեստին իր անուրանալի ավանդը բերած արվեստագետի ծննդյան օրը մոռացության մատնելն անարդար կլիներ: Իսկ մեր այս համեստ անդրադարձը տեղին է, որ՝ ինչպես սկսեցինք, նաեւ ամփոփենք հայ բեմի եւ կինոյի անկրկնելի դերասանուհու՝ Վարդուհի Վարդերեսյանի խոսքով. «Սրտի սրտի մեջ, ինչպես սիրում էր ասել Վահրամ Փափազյանը, հազվադեպ մարդիկ են լինում: Հայ-Արտյանը իմ սրտի սրտի մեջ է…»:

Եվ ոչ միայ դերասանուհու:

Թեգեր: Արտաշես Հայ-ԱրտյանդերասանՎարդուհի Վարդերեսյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT․ Ալբերտ ՇՎԱՅՑԵՐ

IPSE DIXIT․ Ալբերտ ՇՎԱՅՑԵՐ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist