Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Մեծ գիտնական գեղանկարչի ցուցահանդեսը

Գրիգոր Գուրզադյանին ճանաչում ենք որպես հայ ականավոր գիտնական ֆիզիկոսի, աստղագետի։ Սակայն նա նաեւ գեղանկարիչ էր, գրող-էսսեիստ։

Հոկտեմբերի 25, 2022
Մշակույթ
Մեծ գիտնական գեղանկարչի ցուցահանդեսը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
223
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գրիգոր Գուրզադյանին ճանաչում ենք որպես հայ ականավոր գիտնական ֆիզիկոսի, աստղագետի։ Սակայն նա նաեւ գեղանկարիչ էր, գրող-էսսեիստ։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի գրողների եւ նկարիչների միությունների անդամ Գ. Գուրզադյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Երեւանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, նախօրեին բացվեց գիտնականի գեղանկարների ցուցահանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Ներկայացրեց Գուրզադյանի ցուցադրված մոտ 30 գեղանկարները, որոնք գիտնական-գեղանկարչի կողմից տարբեր տարիներին եւ տարբեր վայրերում են ստեղծվել։ Զ. Մուրադյանը նշեց, որ կարեւոր է ցուցադրել նման կտավներ, որոնք ներկայացնում են Հայոց Գողթան գավառը, Եգիպտոսը եւ այլ վայրեր։ Հավելեց նաեւ՝ իրենք են առաջարկել գիտնականի որդուն՝ Վահագն Գուրզադյանին, որ կազմակերպվի ցուցահանդեսը, որը կտեւի 10 օր։

Գ. Գուրզադյանը ծնվել է 1922 թ. հոկտեմբերի 15-ին Բաղդադ քաղաքում՝ Մեծ եղեռնից փրկված ընտանիքում։ Հոր գիտական գործունեության մասին խոսեց ավագ որդին՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, «LARES» եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, Բրիտանական Թագավորական աստղագիտական միության անդամ Վահագն Գուրզադյանը։ Տեղեկացրեց, որ գիտնական հայրը 1944 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական եւ շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։ 1948-ին Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում` լինելով այդ նշանավոր գիտական կենտրոնի հիմնադիր կազմում։ Գ. Գուրզադյանի ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոսը 1948-1978 թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանում։ 2019 թ. մարտի 19-ին Երեւանի պետական համալսարանի մուտքի ճեմասրահում տեղադրվել է Գուրզադյանի կիսանդրին (քանդակագործ՝ Տիգրան Մուրադյան)։

Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է։ Նա ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Միջազգային աստղագիտական միության անդամ (1950), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975)։ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» (2011) եւ «Պատվո նշան» շքանշանների արժանացած գիտնականը հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված եւ մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ՝ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Աշխարհի խոշոր հրատարակիչների կողմից հրատարակված նրա գրքերով կրթվել են մասնագետների սերունդներ: Գիտնականի գրական գործունեությանն անդրադարձավ գրականագետ Երվանդ Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց, որ Գ. Գուրզադյանը բացի գիտական աշխատանքից, հեղինակ է փիլիսոփայական էսսեների գրքերի՝ նվիրված գիտությանը, արվեստին, ճարտարապետությանը։ Դրանցից է հրապարակախոսական երկրորդ գիրքը՝ «Նարեկացու աղերսանքը», որը բնութագրվում է քնարականությամբ ու քաղաքացիական կրքոտությամբ, փիլիսոփայական խորքով եւ գիտական կանխատեսման ուժով:

Վ. Գուրզադյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ շատ գեղանկարներ ունի հայրը, որոնք պահվում են իր մոտ։ Շնորհակալություն հայտնեց պատկերասրահի տնօրենությանը, որ կազմակերպվեց ներկա ցուցահանդեսը, որին ներկա էին արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ։ Անդրադարձ եղավ Գ. Գուրզադյանի «Նարեկացու աղերսանքը» երկին, որը 1988 թ. տպագրվեց «Գարուն» ամսագրում, սակայն կոմունիստական ղեկավարության կողմից արգելվեց ամսագրի հրատարակումը. տպարանից առգրավվեց։ Գրիգոր Գուրզադյանը վախճանվեց կյանքի 92-րդ տարում՝ 2014 թ. փետրվարի 22-ին։ 

Թեգեր: Գրիգոր Գուրզադյանմշակույթնկարիչ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության էջերից

Պատմության էջերից

Կարեւոր ծրագրի իրականացում

Կարեւոր ծրագրի իրականացում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist