Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Դաշնամուրային արվեստի տիրուհին

«Ուրախությամբ բացահայտեցի Նավասարդյանի գեղեցիկ տաղանդը…»

Հոկտեմբերի 29, 2022
Մշակույթ
Դաշնամուրային արվեստի տիրուհին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
134
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մորս ձայնը, նրա երգեցողությունը եղան իմ առաջին երաժշտական համալսարանները, եւ, անշուշտ, իմ՝ իբրեւ արտիստի ձեւավորման ու կայացման գործում մորս դերը դժվար է գերագնահատել:

… Յուրաքանչյուրն իր տեղը պիտի ստեղծի: Ամեն կատարող պետք է ստեղծի իրենը: Կապ չունի՝ իր ստեղծած «բաժակը» մեծ, թե փոքր կլինի, կարեւորն այն է, որ դա կլինի իրենը: Միեւնույն երեւույթն անհնար է կրկնել: Մեր երկրում անպայման պետք է լինեն տաղանդավոր երիտասարդներ, քանի որ մեր մշակութային գենը շատ զորավոր է…»:

Սվետլանա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Այդ գենի կրողներից մեկն էլ ինքն է՝ Ալավերդիում մանկավարժների ընտանիքում ծնված աշխարհահռչակ դաշնակահարուհին, որի կատարողական արվեստը տասնամյակներ անց մամուլը բնութագրելու էր որպես «դաշնամուրային հրաբուխ» այլաբանությամբ: Իսկ մինչ այդ՝ հինգ տարեկանում ուսումնառություն ծննդավայրի երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում, իննում՝ մենահամերգ՝ Բախի 30 երկձայն եւ եռաձայն ինվենցիաների ամբողջական ցիկլի ընդգրկումով:

Մանկահասակ դաշնակահարի անցնելիք ուղին արդեն վճռված էր՝ դեպի երաժշտության մեծ ու հեքիաթային աշխարհ: Դրան նպաստելու էր մայրաքաղաքային ուսումնառությունը նախ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Եվ տասնհինգը չբոլորած՝ դեբյուտային ելույթ սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Արամ Խաչատրյանի կոնցերտի երկրորդ մասի կատարումով:

1964 թվական. Սվետլանան կոնսերվատորիայի ուսանող է, դասախոսը՝ դեռ երաժշտական ուսումնարանից  հոգեհարազատ Վաչե Ումրշատը: Երախտագետ ուսանողուհին հետո վերհիշելու էր. «Ես եկա նրա մոտ 12 տարեկանում՝ Հայդնի սոնատով եւ Կրամերի էտյուդներով: Գնացի՝ միջազգային երկու մրցույթների դափնեկիր դարձած: Մեր առաջին իսկ դասերից Վահե Վահանովիչը վերաբերվեց ինձ՝ դեռահաս աղջկաս, որպես ստեղծագործական անհատականության եւ ուղեկցեց ինձ դեպի արվեստի մեծ աշխարհ»:

Տաղանդավոր դաշնակահարուհին տակավին ուսանողական տարիներից է սկսել իր կարիերան՝ Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի հաղթող Թբիլիսիում, Լայպցիգում՝ Շումանի եւ Բախի անվան միջազգային մրցույթների դափնեկիր, 1966-ից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Հաղթանակները՝ հաղթանակ, բայց սովորելու ծարավը դեռ չէր հագեցել, եւ կրթվելու հերթական հանգրվանը դառնում է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, ապա նաեւ՝ ասպիրանտուրան: 1972-ին Բրյուսելում դառնում է Բելգիայի՝ Եղիսաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր: Նույն թվականից՝ Մոսկվայի «Պետկոնցերտի» համերգային միավորման մենակատար: Եվ այս շրջանից սկսած երաժշտարվեստի երկնակամարում ճախրանքի դուրս եկած հայուհին շրջագայում է աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բրազիլիա, Կուբա, Քուվեյթ, այլուր: Նրա առջեւ բացվում են աշխարհի ամենահամբավավոր համերգասրահների դռները՝ Սիդնեյի օպերային թատրոն, Լայպցիգի «Գեւանդհաուս» եւ Փարիզի «Գավո» դահլիճներ, Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոն: Բոլորը չթվարկենք:

1989-ի ձմռանը Սվետլանա Նավասարդյանը հանդես է գալիս ոչ միայն դաշնակահարի, այլեւ դիրիժորի դերում՝ ղեկավարելով Հայաստանի պետական կամերային նվագախումբը. երկացանկում Հայդնի Ռե մաժոր դաշնամուրային կոնցերտն էր, Բարբերի Ադաջիոն լարային նվագախմբի համար եւ Շուբերտի 5-րդ սիմֆոնիան:

Իր համերգային գործունեության ընթացքում դաշնակահարուհին համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Սիդնեյի, Փարիզի, Սլովակիայի սիմֆոնիկ նվագախմբերի, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի, հանրահայտ դիրիժորների եւ մենակատարների հետ՝ Վլադիմիր Սպիվակով, Յուրի Բաշմետ, Վիկտոր Տրետյակով, Ռուբեն Ահարոնյան, անվանի այլ դեմքեր:

Իր արվեստն աշխարհին ներկայացրած «հրաբխային դաշնակահարուհին» վարպետության դասեր է անցկացրել Դամասկոսի կոնսերվատորիայում, Մոնրեալի համալսարանում, ճապոնական տարբեր քաղաքներում, Ստրասբուրգի եւ Մոսկվայի կոնսերվատորիաներում, երաժշտական այլ հաստատություններում, մասնակցել Բրատիսլավայի, Վառնայի, Լյուքսեմբուրգի, Փարիզի, Տուրի, Վենետիկի, Մոսկվայի, Պոտսդամի, Գրանադայի միջազգային երաժշտական փառատոներին: Սա եզակիներին վերապահված վաստակաբեռն արվեստագետի երջանիկ ճակատագրի քարտեզագրություն է: Եվ բնավ պատահական չէ, երբ աշխարհահռչակ մարդիկ են մեծարում իր երկրին ու ազգին ճանաչում ու պատիվ բերող տաղանդաշատ երաժշտին: «Ուրախությամբ բացահայտեցի Նավասարդյանի գեղեցիկ տաղանդը»՝ Սվյատոսլավ Ռիխտեր: «Միայն Սվետլանա Նավասարդյանի կատարումը լսելուց հետո ես տպավորվեցի Շոստակովիչի հանրահայտ կոնցերտից…»՝ հունգարացի դաշնակահարուհի Աննի Ֆիշեր: Մեծարանքի այսպիսի խոսքերը շատ են: Իսկ ինչ է ասում ինքը՝ իր ազգի սիրասուն դուստրը. «Արտիստի առաքելությունն ամփոփում է իր մեջ մարդկային բարձրագույն արժեքի արտահայտումը՝ բազմապատկել բաժանելու համար: Ես արտիստ եմ, մասնիկն եմ զորավոր, բացառիկ մի մշակույթի եւ երջանիկ եմ, որ իմ երաժշտության համեստագույն պարտեզի վարդը կարող եմ բերել հայրենիքիս մշակույթի պատվանդանին…»:

Դուք այն բերել եք, սիրելի արտիստ: Եվ Ձեր բերած վարդը դեռ երկար է բուրելու մեր երաժշտական արվեստի բուրաստանում…

Թեգեր: երաժշտությունՍվետլանա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Կանցկացվի առաջին անգամ

Կանցկացվի առաջին անգամ

Այն, ինչ օրինական է, տրամաբանական չէ՞

Այն, ինչ օրինական է, տրամաբանական չէ՞

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist